https://arm.sputniknews.ru/20260112/vashingtvony-ev-israjeln-ajs-pahin-chen-patrastvum-hardzakvel-irani-vra-israjelum-amn-despan-97679166.html
Վաշինգտոնը և Իսրայելն այս պահին չեն պատրաստվում հարձակվել Իրանի վրա. Իսրայելում ԱՄՆ դեսպան
Վաշինգտոնը և Իսրայելն այս պահին չեն պատրաստվում հարձակվել Իրանի վրա. Իսրայելում ԱՄՆ դեսպան
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կաջակցի Իրանին հասցվող նոր հարվածներին, եթե Թեհրանը փորձի շարունակել հրթիռային և միջուկային ծրագրերի... 12.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-12T23:13+0400
2026-01-12T23:13+0400
2026-01-12T23:14+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0d/90054278_0:68:1600:968_1920x0_80_0_0_38b6b7ed8c327c2f67480d51da18413c.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. ԱՄՆ-ի կամ Իսրայելի իշխանությունները դժվար թե այս պահին Իրանի վրա հարձակվելու ծրագրեր նախապատրաստեն: Այս մասին Sky News հեռուստաալիքի լրագրող Ադամ Փարսոնսին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին:Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կաջակցի Իրանին հասցվող նոր հարվածներին, եթե Թեհրանը փորձի շարունակել հրթիռային և միջուկային ծրագրերի մշակումը։ Հետագայում՝ Իրանում բողոքի ցույցերի և անկարգությունների սկսվելուց հետո, Թրամփը սպառնացել էր ցուցարարների զոհվելու դեպքում հզոր հարված հասցնել Իրանին՝ ընդգծելով, որ Իրանի ժողովրդին օգնության կհասնի, եթե դրա անհրաժեշտությունը լինի։Հաքաբիին հարց են ուղղել` արդյոք Վաշինգտոնը փորձում է արագացնել Թեհրանում վարչակարգի փոփոխությունը։ Դեսպանը հերքել է, որ Թրամփը ձգտում է դրան, և բացառել է մոտ ժամանակներս ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից Իրանի վրա ռազմական հարձակման հավանականությունը։Հեռուստաալիքի լրագրող Ադամ Փարսոնսը հիշատակել է հունվարի սկզբին Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման գործողությունը՝ ընդգծելով, որ Իրանի պարագայում Սպիտակ տունը չէր կարողանա նմանատիպ գրոհ իրականացնել և ձերբակալել երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին։ Հաքաբիին նաև խնդրել են գնահատել, թե Իրանին հնարավոր հրթիռային հարվածը որքանով հետևանքներ կունենա և չարդարացված հումանիտար սպառնալիք կներկայացնի։ Դեսպանն ընդգծել է, որ նման որոշումներ կարող են կայացնել անմիջապես Թրամփը և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։«Ես չեմ լսել այն մասին, որ Ամերիկան պատրաստվում է ձեռնամուխ լինել դրան (Իրանին հարվածելուն՝ խմբ.) մոտ ժամանակներս»,-հավելել է Հաքաբին։Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանի ԱԳՆ ղեկավար Աբաս Արաղչին և ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը քննարկել են Իրանում տիրող իրավիճակը և առաջիկա օրերին հանդիպում անցկացնելու հնարավորությունը։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0d/90054278_136:0:1559:1067_1920x0_80_0_0_d7a9d1c51dc9d03d96758ca462921498.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել
Վաշինգտոնը և Իսրայելն այս պահին չեն պատրաստվում հարձակվել Իրանի վրա. Իսրայելում ԱՄՆ դեսպան
23:13 12.01.2026 (Թարմացված է: 23:14 12.01.2026) Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կաջակցի Իրանին հասցվող նոր հարվածներին, եթե Թեհրանը փորձի շարունակել հրթիռային և միջուկային ծրագրերի մշակումը:
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. ԱՄՆ-ի կամ Իսրայելի իշխանությունները դժվար թե այս պահին Իրանի վրա հարձակվելու ծրագրեր նախապատրաստեն: Այս մասին Sky News հեռուստաալիքի լրագրող Ադամ Փարսոնսին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կաջակցի Իրանին հասցվող նոր հարվածներին, եթե Թեհրանը փորձի շարունակել հրթիռային և միջուկային ծրագրերի մշակումը։ Հետագայում՝ Իրանում բողոքի ցույցերի և անկարգությունների սկսվելուց հետո, Թրամփը սպառնացել էր ցուցարարների զոհվելու դեպքում հզոր հարված հասցնել Իրանին՝ ընդգծելով, որ Իրանի ժողովրդին օգնության կհասնի, եթե դրա անհրաժեշտությունը լինի։
Հաքաբիին հարց են ուղղել` արդյոք Վաշինգտոնը փորձում է արագացնել Թեհրանում վարչակարգի փոփոխությունը։ Դեսպանը հերքել է, որ Թրամփը ձգտում է դրան, և բացառել է մոտ ժամանակներս ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից Իրանի վրա ռազմական հարձակման հավանականությունը։
«Ես չեմ կարծում, որ հենց հիմա ԱՄՆ-ն կամ Իսրայելը (Իրանի գործերին՝ խմբ.) միջամտելու ծրագրեր են կազմում։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել»,-նշել է Հաքաբին։
Հեռուստաալիքի լրագրող Ադամ Փարսոնսը հիշատակել է հունվարի սկզբին Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման գործողությունը՝ ընդգծելով, որ Իրանի պարագայում Սպիտակ տունը չէր կարողանա նմանատիպ գրոհ իրականացնել և ձերբակալել երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին։ Հաքաբիին նաև խնդրել են գնահատել, թե Իրանին հնարավոր հրթիռային հարվածը որքանով հետևանքներ կունենա և չարդարացված հումանիտար սպառնալիք կներկայացնի։ Դեսպանն ընդգծել է, որ նման որոշումներ կարող են կայացնել անմիջապես Թրամփը և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Ես չեմ լսել այն մասին, որ Ամերիկան պատրաստվում է ձեռնամուխ լինել դրան (Իրանին հարվածելուն՝ խմբ.) մոտ ժամանակներս»,-հավելել է Հաքաբին։
Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանի ԱԳՆ ղեկավար Աբաս Արաղչին և ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը քննարկել են Իրանում տիրող իրավիճակը և առաջիկա օրերին հանդիպում անցկացնելու հնարավորությունը։