https://arm.sputniknews.ru/20260112/urbat-orvanic-iranahajeric-teghekutjun-chka-hh-spjurqi-harcervov-handznakatar-97659410.html
«Ուրբաթ օրվանից իրանահայերից տեղեկություն չկա». ՀՀ սփյուռքի հարցերով հանձնակատար
«Ուրբաթ օրվանից իրանահայերից տեղեկություն չկա». ՀՀ սփյուռքի հարցերով հանձնակատար
Sputnik Արմենիա
Զարեհ Սինանյանի խոսքով` կփորձեն տեղեկություն ստանալ Մեղրիի սահմանը հատողներից։ 12.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-12T11:50+0400
2026-01-12T11:50+0400
2026-01-12T11:51+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
զարեհ սինանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52654337_0:0:1600:901_1920x0_80_0_0_ffc28bb8646b77cc050d45c7b6ad803d.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հունվարի 9-ից տեղեկություն չունի Իրանում բնակվող հայերից։ Այսօր լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։Ինչ վերաբերում է Իրանից հայերի տարհանման հնարավորությանը, Սինանյանը նշեց, որ տեղեկությունների բացակայության պատճառով չեն կարող ասել՝ այս պահին դրա անհրաժեշտությունը կա, թե ոչ։Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52654337_121:0:1544:1067_1920x0_80_0_0_f6b3daaa9a9669e8f6f953dc4497d233.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, զարեհ սինանյան
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, զարեհ սինանյան
«Ուրբաթ օրվանից իրանահայերից տեղեկություն չկա». ՀՀ սփյուռքի հարցերով հանձնակատար
11:50 12.01.2026 (Թարմացված է: 11:51 12.01.2026) Զարեհ Սինանյանի խոսքով` կփորձեն տեղեկություն ստանալ Մեղրիի սահմանը հատողներից։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հունվարի 9-ից տեղեկություն չունի Իրանում բնակվող հայերից։ Այսօր լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։
«Ուրբաթ օրվանից տեղեկություններ չկան, չենք կարողանում կապ հաստատել հայրենակիցների հետ։ Երբ նման բան եղավ հունիսին՝ Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմի ընթացքում, մենք Մեղրիով սահմանն անցնող մեր հայրենակիցների միջոցով էինք տեղեկություններ ստանում։ Հիմա նույն բանը պետք է անենք, քանի որ տեղեկատվական դադարն անհանգստացնում է»,– ասաց Սինանյանը։
Ինչ վերաբերում է Իրանից հայերի տարհանման հնարավորությանը, Սինանյանը նշեց, որ տեղեկությունների բացակայության պատճառով չեն կարող ասել՝ այս պահին դրա անհրաժեշտությունը կա, թե ոչ։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում
բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։