https://arm.sputniknews.ru/20260112/tsarery-chen-prki-odi-aghtvotvatsutjunic-tigran-avinjany-orinak-berec-saraevvo-qaghaqy-97658897.html
Ծառերը չեն փրկի օդի աղտոտվածությունից․ Տիգրան Ավինյանը օրինակ բերեց Սարաևո քաղաքը
Ծառերը չեն փրկի օդի աղտոտվածությունից․ Տիգրան Ավինյանը օրինակ բերեց Սարաևո քաղաքը
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետը կարծում է, որ կանխատեսումները կօգնեն ավելի ճիշտ հասկանալ իրավիճակը։ 12.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-12T11:38+0400
2026-01-12T11:38+0400
2026-01-12T11:42+0400
անտառ
տիգրան ավինյան
օդի աղտոտվածություն
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1d/97322651_0:84:1600:984_1920x0_80_0_0_fb643f80c52fac64183db9d4c277e6be.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Երևանում օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար անտառ ունենալը պարտադիր չէ։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նման կարծիք հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։«Երևանի քաղաքապետարանը կենտրոնացած է օդի որակի խնդրի մասով ավելի վերլուծական տվյալներ տալու և դրա հիման վրա մեր գործողությունները կարգաբերելու վրա։ Կարողանալու ենք ինվերսիոն շերտի կանխատեսումներ իրականացնել։ Սա նշանակում է, որ ինչ-որ մակարդակի վրա օդում վատ ցուցանիշներ ունենք, ու երբ դրանք իջնում են քաղաքի, ինչպես նաև Արարատյան գոգավորության վրա, խնդիր է առաջանում։ Կանխատեսումներ մեզ կօգնեն ավելի ճիշտ հասկանալ իրավիճակը»,- նշեց Ավինյանը։Նա ընդգծեց, որ օդի աղտոտվածության վերաբերյալ իրազեկվածությունը մարդկանց շրջանում նույնպես կարևոր է, քանի որ երբեմն կան ինտուիտիվ բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։Հիշեցնենք` դեռ դեկտեմբերի 15-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանն ասաց, որ մայրաքաղաքում օդի որակը բարելավվել է հյուսիսից տարածաշրջան ներթափանցած քամիների շնորհիվ։Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց, թե Երևանում օդի որակը պայմանավորված է օդի դիվերսիայով, բնակլիմայական պայմաններով ու աշխարհագրական դիրքով։ Միևնույն ժամանակ շեշտեց՝ պետք է շարունակեն դիտարկել մեծ ծավալով կանաչապատման աշխատանքները Երևանից դուրս իրականացնելու առումով, որպեսզի պատնեշ ստեղծվի այն քամիների համար, որոնք դեպի քաղաք են բերում սմոգը։Ահռելի վնաս են տվել քաղաքին. բնապահպանը` Երևանի քաղաքապետարանի գործունեության մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1d/97322651_89:0:1512:1067_1920x0_80_0_0_cebf72c5a9fd9b63a88e32a9c5f2e3f6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անտառ, տիգրան ավինյան, օդի աղտոտվածություն, երևանի քաղաքապետարան
անտառ, տիգրան ավինյան, օդի աղտոտվածություն, երևանի քաղաքապետարան
Ծառերը չեն փրկի օդի աղտոտվածությունից․ Տիգրան Ավինյանը օրինակ բերեց Սարաևո քաղաքը
11:38 12.01.2026 (Թարմացված է: 11:42 12.01.2026) Երևանի քաղաքապետը կարծում է, որ կանխատեսումները կօգնեն ավելի ճիշտ հասկանալ իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Երևանում օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար անտառ ունենալը պարտադիր չէ։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նման կարծիք հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Երևանի քաղաքապետարանը կենտրոնացած է օդի որակի խնդրի մասով ավելի վերլուծական տվյալներ տալու և դրա հիման վրա մեր գործողությունները կարգաբերելու վրա։ Կարողանալու ենք ինվերսիոն շերտի կանխատեսումներ իրականացնել։ Սա նշանակում է, որ ինչ-որ մակարդակի վրա օդում վատ ցուցանիշներ ունենք, ու երբ դրանք իջնում են քաղաքի, ինչպես նաև Արարատյան գոգավորության վրա, խնդիր է առաջանում։ Կանխատեսումներ մեզ կօգնեն ավելի ճիշտ հասկանալ իրավիճակը»,- նշեց Ավինյանը։
Նա ընդգծեց, որ օդի աղտոտվածության վերաբերյալ իրազեկվածությունը մարդկանց շրջանում նույնպես կարևոր է, քանի որ երբեմն կան ինտուիտիվ բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։
«Շատերին թվում է` եթե Երևանը վերածվի մեծ անտառի, խնդիրը կվերանա։ Իրականությանը չի համապատասխանում։ Դրա ապացույցն է Բոսնիա և Հերցեգովինայի Սարաևո քաղաքը, որը առաջին հերթին անտառ է, հետո քաղաք, բայց օդի աղտոտվածության ցուցանիշները խայտառակ բարձր են»,– ասաց Ավինյանը։
Հիշեցնենք` դեռ դեկտեմբերի 15-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանն ասաց, որ մայրաքաղաքում օդի որակը բարելավվել է հյուսիսից տարածաշրջան ներթափանցած քամիների շնորհիվ։
Տիգրան Ավինյանն էլ
հայտարարեց, թե Երևանում օդի որակը պայմանավորված է օդի դիվերսիայով, բնակլիմայական պայմաններով ու աշխարհագրական դիրքով։ Միևնույն ժամանակ շեշտեց՝ պետք է շարունակեն դիտարկել մեծ ծավալով կանաչապատման աշխատանքները Երևանից դուրս իրականացնելու առումով, որպեսզի պատնեշ ստեղծվի այն քամիների համար, որոնք դեպի քաղաք են բերում սմոգը։