Տիմատի Շալոմեն առաջ անցավ Լեոնարդո Դի Կապրիոյից. հայտնի են «Ոսկե գլոբուսի» հաղթողները
12:18 12.01.2026 (Թարմացված է: 22:11 12.01.2026)
Բաժանորդագրվել
Մրցանակն ավանդաբար կարևոր ուղենիշ է համարվում «Օսկարի» մրցանակաբաշխությունից առաջ։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Ոսկե գլոբուսի» 83-րդ մրցանակաբաշխությունը:
Դրամատիկ ֆիլմ անվանակարգում գլխավոր մրցանակին արժանացավ «Համնետը»: Մրցանակաբաշխության գլխավոր հաղթողներից մեկը դարձավ «Մարտ մարտի հետևից» կատակերգությունը. Փոլ Թոմաս Անդերսոնի ֆիլմն արժանացավ միանգամից չորս մրցանակի, այդ թվում՝ ռեժիսուրայի, սցենարի, ինչպես նաև երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար:
Լեոնարդո Դի Կապրիոն, որը ֆիլմում մարմնավորել էր գլխավոր դերը, մնաց առանց արձանիկի՝ զիջելով այն Տիմատի Շալոմեին, որին ժյուրին լավագույնը ճանաչեց «Հիանալի Մարտին» կատակերգությունում իր դերի համար:
Կատակերգության ժանրում դերասանուհու լավագույն աշխատանքի համար մրցանակ ստացավ Ռոուզ Բիրնը` «Կհարվածեի քեզ, եթե կարողանայի» ֆիլմի համար:
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու մրցանակին արժանացավ Թեյանա Թեյլորը, որը «Մարտ մարտի հետևից» ֆիլմում մարմնավորել էր հեղափոխականի և մոր դերը:
Երկրորդ պլանի լավագույն դերասանի մրցանակին արժանացավ 74-ամյա Սկարսգարդը` նորվեգական ընտանեկան «Հուզական արժեք» դրամայում իր դերի համար:
Մեգի Օ'Ֆարելի համանուն վեպի հիման վրա Խլոյա Չժաոյի նկարահանած «Համնետ» դրաման պատմում է Ուիլյամ Շեքսպիրի որդու՝ Համնետի մասին հորինված պատմություն, որը մահացել է 11 տարեկանում: Ֆիլմում գլխավոր դերերը մարմնավորել են Փոլ Մեսկալը և իռլանդացի դերասանուհի Ջեսի Բաքլին: Ագնես Շեքսպիրի դերի համար Բաքլին արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ որպես լավագույն դերասանուհի դրամատիկ ֆիլմում:
Դրամատիկ ֆիլմի լավագույն դերասան է ճանաչվել բրազիլացի դերասան Վագներ Մոուրան՝ «Գաղտնի գործակալը» ֆիլմում իր աշխատանքի համար:
Լեոնարդո Դի Կապրիոյի գլխավոր դերակատարմամբ սև կատակերգությունը նույնպես մրցանակի արժանացավ լավագույն սցենարի համար:
Անիմացիոն ֆիլմ անվանակարգում հաղթեց Netflix-ի «K-Pop դևերի որսորդները» մուլտֆիլմը:

1/24
© AP Photo / Chris Pizzello
Տիմատի Շալոմեն

2/24
© AP Photo / Invision/Jordan Strauss
Ջորջ և Ամալ Քլունիները

3/24
© REUTERS / /Mario Anzuoni
Թեյանա Թեյլորը

4/24
© REUTERS / /Daniel Cole
Սելենա Գոմեզը

5/24
© REUTERS / /Daniel Cole
Ջենիֆեր Լոպեզը

6/24
© REUTERS / /Mike Blake
Մայլի Սայրուսը

7/24
© AP Photo / Invision/Jordan Strauss
Դերեկ Հաֆը

8/24
© AP Photo / Invision/Jordan Strauss
Ջենիֆեր Լոուրենսը

9/24
© REUTERS / /Daniel Cole
Լեոնարդո Դի Կապրիոն

10/24
© AP Photo / Chris Pizzello
Ռայան Քուգլերը, Զինզի Էվանսն ու Սև Օհանյանը

11/24
© AP Photo / Invision/Jordan Strauss
Էմմա Սթոունը

12/24
© AP Photo / Invision/Jordan Strauss
Մայրա Հիգիսը

13/24
© REUTERS / /Mike Blake
Օդրի Նունան

14/24
© AP Photo / Invision/Jordan Strauss
Ջոն Չուն

15/24
© REUTERS / /Mike Blake
Մարի Էլ Ֆենինգը

16/24
© REUTERS / /Mike Blake
Ջեննա Օրտեգան

17/24
© AP Photo / Invision/Jordan Strauss
Արիանա Գրանդեն

18/24
© REUTERS / /Mario Anzuoni
Ռոուզ Բիրնը

19/24
© REUTERS / /Daniel Cole
Բելլա Ռամզին

20/24
© REUTERS / /Mario Anzuoni
Ջո Ալվինը, Նոա Ջուփը, Քլոե Չժաոն, Ջեսսի Բաքլին, Փոլ Մեսկալը և Ջեկոբի Ջուպը

21/24
© AP Photo / Invision/Jordan Strauss
Հեյլի Ստեյնֆիլդը

22/24
© REUTERS / /Mike Blake
Հադսոն Ուիլյամսը

23/24
© REUTERS / /Mario Anzuoni
Մոուրա Վագրենը

24/24
© AP Photo / Chris Pizzello
Ֆիլիպ Բարենտին, Օուեն Քուփերը, Էրին Դոհերթին, Հաննա Ուոլթերսը, Սթիվեն Գրեհեմը, Էնդի Քուփերը, Էշլի Ուոլթերսը, Ջերեմի Քլայներն ու Ջեք Թորնը
Հիշեցնենք` «Ոսկե գլոբուս» մրցանակը 1944 թվականին հիմնադրել է արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան: Առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 20th Century Fox ստուդիայում: Տարիների ընթացքում մրցանակաբաշխությունը առանձնակի հեղինակություն ձեռք բերեց. այն հաճախ անվանում են «Օսկարի» փորձ, քանի որ «Ոսկե գլոբուսի» դափնեկիրները հաճախ նաև գլխավոր կինոմրցանակի դափնեկիրներ են դառնում: 2026 թվականին տեղի ունեցավ «Ոսկե գլոբուսի» 83-րդ մրցանակաբաշխությունը, որն անցկացվեց հունվարի 11-ին Կալիֆոռնիայի «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում: Այս տարի ծրագրում ներառվել է նոր՝ «Լավագույն պոդկաստ» անվանակարգը: