https://arm.sputniknews.ru/20260112/tehrani-ev-vashingtvoni-mijev-shpman-hnaravvorutuny-bac-e-irani-agn-97667093.html
Թեհրանի և Վաշինգտոնի միջև շփման հնարավորութունը բաց է. Իրանի ԱԳՆ
Թեհրանի և Վաշինգտոնի միջև շփման հնարավորութունը բաց է. Իրանի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Բաղային նշել է, որ անհրաժեշտության դեպքում կատարվում է ուղերձների փոխանակում։ 12.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-12T15:23+0400
2026-01-12T15:23+0400
2026-01-12T15:23+0400
իսմայիլ բաղայի
իրանի իսլամական հանրապետություն
բողոքի ակցիա
ամն
սթիվեն ուիտկոֆ
աբբաս արաղչի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/12/94778369_0:6:1227:696_1920x0_80_0_0_ee1a44409c2ca66385fcb78e66a43ee4.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի միջև հաղորդակցության հնարավորությունը բաց է մնում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։Բաղային հիշեցրել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև կապի ևս մեկ գործող միջոցի մասին.դա Իրանում ԱՄՆ շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանատունն է:Ավելի վաղ, Իրանում բողոքի ցույցերի ֆոնին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք էր հայտնել, որ Իսլամական Հանրապետությունը ձգտում է ազատության, և ԱՄՆ-ն պատրաստ է «օգնել»: Նա նաև բազմիցս հայտարարել է Իրանին ուժեղ հարված հասցնելու պատրաստակամության մասին, եթե այնտեղ ցուցարարներ զոհվեն:Իրանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ իրանական ռիալի կտրուկ արժեզրկման ֆոնին։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն ու մեծածախ և մանրածախ գների աճն էին։ Սոցիալական ցանցերում տարածվել են Թեհրանում և այլ քաղաքներում տեղի ունեցած բողոքի ակցիաների տեսանյութերը:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/12/94778369_70:0:1153:812_1920x0_80_0_0_c2d2f0729e85b2dbaa44726c5a95f5f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսմայիլ բաղայի, իրանի իսլամական հանրապետություն, բողոքի ակցիա, ամն, սթիվեն ուիտկոֆ, աբբաս արաղչի
իսմայիլ բաղայի, իրանի իսլամական հանրապետություն, բողոքի ակցիա, ամն, սթիվեն ուիտկոֆ, աբբաս արաղչի
Թեհրանի և Վաշինգտոնի միջև շփման հնարավորութունը բաց է. Իրանի ԱԳՆ
Բաղային նշել է, որ անհրաժեշտության դեպքում կատարվում է ուղերձների փոխանակում։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի միջև հաղորդակցության հնարավորությունը բաց է մնում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի միջև առկա կապի հնարավորությունը բաց է։ Անհրաժեշտության դեպքում տեղի է ունենում ուղերձների փոխանակում», - նրա խոսքը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Բաղային հիշեցրել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև կապի ևս մեկ գործող միջոցի մասին.դա Իրանում ԱՄՆ շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանատունն է:
Ավելի վաղ, Իրանում բողոքի ցույցերի ֆոնին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք էր հայտնել, որ Իսլամական Հանրապետությունը ձգտում է ազատության, և ԱՄՆ-ն պատրաստ է «օգնել»: Նա նաև բազմիցս հայտարարել է Իրանին ուժեղ հարված հասցնելու պատրաստակամության մասին, եթե այնտեղ ցուցարարներ զոհվեն:
Իրանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ իրանական ռիալի կտրուկ արժեզրկման ֆոնին։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն ու մեծածախ և մանրածախ գների աճն էին։ Սոցիալական ցանցերում տարածվել են Թեհրանում և այլ քաղաքներում տեղի ունեցած բողոքի ակցիաների տեսանյութերը: