00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
50 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատմական ցուցանիշ․ Սրբուհի Գալյանը՝ կալանավորվածների և դատապարտյալների թվի մասին

© Sputnik / Aram NersesyanՍրբուհի Գալյան
Սրբուհի Գալյան - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2026
Բաժանորդագրվել
Նախարարը նշեց, որ կա ձևավորված պրակտիկա` կարգապահական վարույթի ընթացքում այն դատավորները, որոնք զգում կամ կանխատեսում են՝ հանգուցալուծումը լինելու է լիազորությունների դադարեցումը, սեփական դիմումի համաձայն դուրս են գալիս համակարգից։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Հայաստանում վերջին 5 տարում առաջին անգամ դատապարտյալներն ավելի շատ են, քան կալանավորվածները։ Դատական գործերի ժամկետների մասին պանելային քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ դա անվանելով «պատմական ցուցանիշ»։
Նրա խոսքով՝ այս պահին դատապարտյալները 24-ով շատ են կալանավորվածներից՝ հավանաբար ակնարկելով դատական քննության գործընթացի բարելավման մասին:
Անդրադառնալով գործերը ողջամիտ ժամկետում քննելուն՝ Գալյանը նշեց, որ 2019-ից ի վեր դատավորի 80 հաստիք է ավելացվել։ Նախարարը համաձայն է՝ ոլորտում խնդիրներ կան, բայց դրանք, ըստ նրա, ավելի շուտ սուբյեկտիվ են, քան թե օբյեկտիվ։
«Մենք դա տեսնում ենք մեզ ուղղված դիմում-բողոքներում ևս․ կան իրավիճակներ, երբ դատավորը կարող է 7 տարի շարունակ քննել զրպարտության վերաբերյալ պարզունակ գործ, հետո էլ 1 տարի շարունակ չհրապարակել դատական ակտը։ Կարող ենք տեսնել, որ օրերի ընթացքում որոշում կայացնելու փոխարեն, խոսքը վերաբերում է հայցադիմումը վարույթ ընդունելուն, դատավորը կարող է սպասել ամիսներ։ Մենք տեսնում ենք, որ անձը կալանքի տակ կարող է մնալ 5 և ավելի տարի»,- ասաց Գալյանը՝ ընդգծելով, որ բոլոր սուբյեկտիվ դեպքերում պետք է կարգապահական պատասխանատվություն լինի այն դատավորների նկատմամբ, որոնք անհարկի ձգձգում են դատական գործերի ժամկետները։
Նախարարը նաև ընդգծեց՝ կա ձևավորված պրակտիկա, որ կարգապահական վարույթի ընթացքում այն դատավորները, որոնք զգում կամ կանխատեսում են՝ հանգուցալուծումը լինելու է լիազորությունների դադարեցումը, սեփական դիմումի համաձայն դուրս են գալիս համակարգից։ Գալյանի խոսքով՝ սա մի կողմից լավ է, մյուս կողմից՝ վատ։ Մի կողմից քաղաքացու աչքերում դատավորն այդպես էլ համապատասխան պատասխանատվության չի ենթարկվում, մյուս կողմից, սակայն, համակարգը մաքրվում է։
Հավելենք, որ դեռ օգոստոսին Sputnik Արմենիային ՔԿԾ-ից հայտնել էին, որ ՔԿՀ-ներում կա 1498 կալանավորված և 1328 դատապարտյալ։
Լրահոս
0