https://arm.sputniknews.ru/20260112/pajtjun-erevani-gazalcakajanneric-mekum-inch-vitshakum-en-tuzhatsnery-97662853.html
Պայթյուն Երևանի գազալցակայաններից մեկում. ի՞նչ վիճակում են տուժածները
Պայթյուն Երևանի գազալցակայաններից մեկում. ի՞նչ վիճակում են տուժածները
Sputnik Արմենիա
Պայթյունից տուժածները «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել։ 12.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-12T13:14+0400
2026-01-12T13:14+0400
2026-01-12T13:14+0400
հայաստան
երևան
գազալցակայան
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_0:0:1101:619_1920x0_80_0_0_bf8858c28a6cb1cfc7b05ef8f18535bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Երևանի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 2 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 9-ին` ժամը 14։00-ի սահմաններում, Հրաչյա Քոչար 228 հասցեում գործող գազալցակայանում։Արագածոտնի մարզի բնակիչներ 50-ամյա Արմեն Ա․-ն և 63-ամյա Բայանդուր Ա․-ն զոդման աշխատանքներ են կատարելիս եղել, երբ գազի լիցքավորման հաշվիչը պայթել է, ու նրանք մարմնական վնասվածքներ են ստացել։ Քաղաքացիներից մեկը «Պոլիտրավմա» ախտորոշմամբ է հիվանդանոց տեղափոխվել, իսկ մյուսը՝ «ԳՈւՎ և պոլիտրավմա» ախտորոշմամբ։Sputnik Արմենիային «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխված տղամարդկանցից մեկը նույն օրը դուրս է գրվել հիվանդանոցից։ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբերը։«Կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեին»,- ասաց Սարգսյանը։ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն էլ նշեց, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով (պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելը): Կատարվում է նախաքննություն։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_39:0:1016:733_1920x0_80_0_0_2cf986a17c0e94101b17ec74aa1a9272.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, գազալցակայան, տուժածներ
հայաստան, երևան, գազալցակայան, տուժածներ
Պայթյուն Երևանի գազալցակայաններից մեկում. ի՞նչ վիճակում են տուժածները
Պայթյունից տուժածները «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Երևանի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 2 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com-ը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 9-ին` ժամը 14։00-ի սահմաններում, Հրաչյա Քոչար 228 հասցեում գործող գազալցակայանում։
Արագածոտնի մարզի բնակիչներ 50-ամյա Արմեն Ա․-ն և 63-ամյա Բայանդուր Ա․-ն զոդման աշխատանքներ են կատարելիս եղել, երբ գազի լիցքավորման հաշվիչը պայթել է, ու նրանք մարմնական վնասվածքներ են ստացել։ Քաղաքացիներից մեկը «Պոլիտրավմա» ախտորոշմամբ է հիվանդանոց տեղափոխվել, իսկ մյուսը՝ «ԳՈւՎ և պոլիտրավմա» ախտորոշմամբ։
Sputnik Արմենիային «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխված տղամարդկանցից մեկը նույն օրը դուրս է գրվել հիվանդանոցից։
«Մեկը դուրս է գրվել, քանի որ լուրջ վնասվածքներ չի ունեցել։ Մյուս անձի մոտ էլ լուրջ խնդիրներ չկան, բայց վաղը պետք է վիրահատվի»,- նշեցին հիվանդանոցից։
ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբերը։
«Կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեին»,- ասաց Սարգսյանը։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն էլ նշեց, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով (պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելը): Կատարվում է նախաքննություն։