https://arm.sputniknews.ru/20260112/mer-erkrum-ardarutjan-ev-ardaradatutjan-pataskhanatvutjuny-krum-en-kanajq-pashinjan-97664832.html
Մեր երկրում արդարության և արդարադատության պատասխանատվությունը կրում են կանայք. Փաշինյան
Մեր երկրում արդարության և արդարադատության պատասխանատվությունը կրում են կանայք. Փաշինյան
Sputnik Արմենիա
Վարչապետն անդրադարձավ «տղավարի հարց լուծելու» ինստիտուտին՝ կարծիք հայտնելով, որ այն կապ չունի իրավակարգի հետ և քրեական ենթամշակույթի տարրեր ունի։ 12.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-12T14:20+0400
2026-01-12T14:20+0400
2026-01-12T15:16+0400
նիկոլ փաշինյան
քրեական ենթամշակույթ
կին
տղամարդ
հայհոյանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/14/97098072_0:87:1670:1026_1920x0_80_0_0_a261ffe8d0e627674178bafa8bfae68c.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Մեր երկրում արդարության և արդարադատության համար պատասխանատվությունը կրում են կանայք։ Այսօր դատական գործերի ժամկետների մասին պանելային քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ՀՀ–ում տղամարդու համար ավել բռնելն ամոթ է. Փաշինյանը` բանակի խնդիրների ու կրթության մասին«Այնպես է ստացվել, որ կանայք մեր երկրի բնակչության մեծամասնությունն են, և դա էլ լեգիտիմության հետ կապ ունի։ Ես հավատում եմ, որ կանանց շրջանում կոռուպցիոն մենթալիտետն ավելի պակաս է, քան տղամարդկանց, ու դա, իմ կարծիքով, ունի շատ կոնկրետ պատճառ․ քրեական ենթամշակույթի համար կանայք էականորեն պակաս հասանելի են, քան տղամարդիկ»,- հայտարարեց Փաշինյանը։Նրա դիտարկմամբ՝ տղամարդկանց մասնակցությամբ անգամ ամենապատկառելի միջավայրում խոսույթում կարող են այնպիսի բառեր կիրառվել, որոնք ոչ մի կերպ ընդունելի չեն։Վստահ է, որ թեպետ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում իրավապահ համակարգը կարևոր դեր ունի, բայց գլխավոր լուծումներից մեկը կրթությունն է։«Մամա-պապա»-ից առաջ հայհոյանք ենք սովորեցնում երեխաներին․ Փաշինյանը՝ քրեական բարքերի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/14/97098072_93:0:1577:1113_1920x0_80_0_0_07bfb5f3be15c2cf9c5b69923e61bd8f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, քրեական ենթամշակույթ, կին, տղամարդ, հայհոյանք
նիկոլ փաշինյան, քրեական ենթամշակույթ, կին, տղամարդ, հայհոյանք
Մեր երկրում արդարության և արդարադատության պատասխանատվությունը կրում են կանայք. Փաշինյան
14:20 12.01.2026 (Թարմացված է: 15:16 12.01.2026) Վարչապետն անդրադարձավ «տղավարի հարց լուծելու» ինստիտուտին՝ կարծիք հայտնելով, որ այն կապ չունի իրավակարգի հետ և քրեական ենթամշակույթի տարրեր ունի։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Մեր երկրում արդարության և արդարադատության համար պատասխանատվությունը կրում են կանայք։ Այսօր դատական գործերի ժամկետների մասին պանելային քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այնպես է ստացվել, որ կանայք մեր երկրի բնակչության մեծամասնությունն են, և դա էլ լեգիտիմության հետ կապ ունի։ Ես հավատում եմ, որ կանանց շրջանում կոռուպցիոն մենթալիտետն ավելի պակաս է, քան տղամարդկանց, ու դա, իմ կարծիքով, ունի շատ կոնկրետ պատճառ․ քրեական ենթամշակույթի համար կանայք էականորեն պակաս հասանելի են, քան տղամարդիկ»,- հայտարարեց Փաշինյանը։
Նրա դիտարկմամբ՝ տղամարդկանց մասնակցությամբ անգամ ամենապատկառելի միջավայրում խոսույթում կարող են այնպիսի բառեր կիրառվել, որոնք ոչ մի կերպ ընդունելի չեն։
«Եկեք տղավարի էս հարցը լուծենք․․․ Ի՞նչ է նշանակում։ Դա ցանկացած մեկնաբանություն ունի, բայց դա կապ չունի իրավունքի, իրավակարգի, սահմանադրականության հետ։ Որ այդպես լիներ, կասեինք՝ արի սահմանադրավարի էս հարցը լուծենք, ինչի՞ ենք ասում՝ եկեք տղավարի էդ հարցը լուծենք․․․ Ես էդ բանի հետ չեմ հաշտվում, որ նորածին երեխային դեռ պապիկին հայհոյելու կուլտուրան են սովորեցնում։ Բայց ես չեմ պատկերացնում, որ մայրիկն ասի՝ հլը հայրիկին կամ պապիկին հայհոյի․․․ Սա կոչ է մեզ՝ տղամարդկանց, եկեք էս բանի մասին մտածենք»,- ասաց Փաշինյանը։
Վստահ է, որ թեպետ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում իրավապահ համակարգը կարևոր դեր ունի, բայց գլխավոր լուծումներից մեկը կրթությունն է։