https://arm.sputniknews.ru/20260112/mahacel-e-havelvatsy-miajnak-mardkanc-hamar-dardzel-e-chinakan-arcanc-hartaki-arajatary-97675420.html
«Մահացե՞լ է» հավելվածը` միայնակ մարդկանց համար, դարձել է չինական առցանց հարթակի առաջատարը
«Մահացե՞լ է» հավելվածը` միայնակ մարդկանց համար, դարձել է չինական առցանց հարթակի առաջատարը
Sputnik Արմենիա
Հավելվածի հսկայական ժողովրդականությունը պայմանավորված է ինչպես ցնցող անվանմամբ, այնպես էլ երկրում միայնակ ապրող մարդկանց խնդրով: 12.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-12T19:45+0400
2026-01-12T19:45+0400
2026-01-12T19:45+0400
չինաստան
հավելված
միայնակ ծեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1c/72824762_0:28:1600:928_1920x0_80_0_0_64d83bf8503f570c621e280c5b3fbb1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. «Մահացե՞լ է» հավելվածը նրանց համար է, ովքեր միայնակ են ապրում։ Չինաստանում նման մարդկանց մեծ քանակով պայմանավորված՝ հավելվածը զբաղեցրել է երկրի առցանց հարթակի վճարովի հավելվածների վարկանիշի առաջին տեղը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը։Գործակալությունը բերում է 2020 թվականի մարդահամարի տվյալները, ըստ որոնց՝ Չինաստանում կա ավելի քան 125 միլիոն տնային տնտեսություն, որտեղ ապրում է մեկ մարդ:««Սիլեմե՞» («Մահացե՞լ է» -խմբ.) ծրագիրը վճարովի հավելվածների վարկանիշում զբաղեցրել է առաջին տեղը», - ասված է «Սինհուա»-յի հաղորդագրության մեջ:«Սինհուա»-ն պարզաբանում է, որ ծրագրավորողները հեռանկարում նախատեսում են ընդլայնել գործառույթները` մասնավորապես ավելացնելով SMS-ծանուցումներ։Գործակալությունը նշել է, որ հավելվածի հսկայական ժողովրդականությունը պայմանավորված է ինչպես ցնցող անվանմամբ, այնպես էլ երկրում միայնակ ապրող մարդկանց խնդիրներով։Ինչպես պարզել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, «Մահացե՞լ է» հավելվածը հասանելի է նաև առցանց հարթակի ռուսաստանյան հատվածում՝ անգլերեն լեզվով և արժե 99 ռուբլի։
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1c/72824762_0:0:1424:1067_1920x0_80_0_0_84c3685ab9c28644b2809f6727509d31.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, հավելված, միայնակ ծեր
չինաստան, հավելված, միայնակ ծեր
«Մահացե՞լ է» հավելվածը` միայնակ մարդկանց համար, դարձել է չինական առցանց հարթակի առաջատարը
Հավելվածի հսկայական ժողովրդականությունը պայմանավորված է ինչպես ցնցող անվանմամբ, այնպես էլ երկրում միայնակ ապրող մարդկանց խնդրով:
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. «Մահացե՞լ է» հավելվածը նրանց համար է, ովքեր միայնակ են ապրում։ Չինաստանում նման մարդկանց մեծ քանակով պայմանավորված՝ հավելվածը զբաղեցրել է երկրի առցանց հարթակի վճարովի հավելվածների վարկանիշի առաջին տեղը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը։
Գործակալությունը բերում է 2020 թվականի մարդահամարի տվյալները, ըստ որոնց՝ Չինաստանում կա ավելի քան 125 միլիոն տնային տնտեսություն, որտեղ ապրում է մեկ մարդ:
««Սիլեմե՞» («Մահացե՞լ է» -խմբ.) ծրագիրը վճարովի հավելվածների վարկանիշում զբաղեցրել է առաջին տեղը», - ասված է «Սինհուա»-յի հաղորդագրության մեջ:
Գործակալության տվյալներով` ծրագրի արժեքը կազմում է 8 յուան (1,15 ԱՄՆ դոլար)։ Ծառայությունն անվտանգության միջոց է միայնակ ապրողների համար։ Արտակարգ իրավիճակի դեպքում, եթե օգտագործողի ներկայությունը հավելվածում մի քանի օր չի արձանագրվում, համակարգն ավտոմատ ծանուցում է ուղարկում նշված անձանց էլեկտրոնային փոստերին:
«Սինհուա»-ն պարզաբանում է, որ ծրագրավորողները հեռանկարում նախատեսում են ընդլայնել գործառույթները` մասնավորապես ավելացնելով SMS-ծանուցումներ։
Գործակալությունը նշել է, որ հավելվածի հսկայական ժողովրդականությունը պայմանավորված է ինչպես ցնցող անվանմամբ, այնպես էլ երկրում միայնակ ապրող մարդկանց խնդիրներով։
Ինչպես պարզել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, «Մահացե՞լ է» հավելվածը հասանելի է նաև առցանց հարթակի ռուսաստանյան հատվածում՝ անգլերեն լեզվով և արժե 99 ռուբլի։