https://arm.sputniknews.ru/20260112/iranum-erorja-sug-en-hajtararel-amn-in-ev-israjelin-dimadrelu-zhamanak-zvohvatsneri-hamar-97647221.html
Իրանում եռօրյա սուգ են հայտարարել «ԱՄՆ-ին և Իսրայելին դիմադրելու» ժամանակ զոհվածների համար
Իրանում եռօրյա սուգ են հայտարարել «ԱՄՆ-ին և Իսրայելին դիմադրելու» ժամանակ զոհվածների համար
Sputnik Արմենիա
Երկրում զանգվածային բողոքի ակցիաները սկսվելեն 2025 թվականի դեկտեմբերի վերջին ՝ իրանական ռիալի կտրուկ արժեզրկման ֆոնին։ 12.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-12T00:29+0400
2026-01-12T00:29+0400
2026-01-12T00:29+0400
իրանի իսլամական հանրապետություն
համազգային սուգ
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0b/97641769_0:0:1024:576_1920x0_80_0_0_9d68cc02d1698f10ffd1045081e72cc4.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի- Sputnik. Իրանի իշխանությունները շարունակվող ցույցերի ֆոնին եռօրյա համազգային սուգ են հայտարարել զոհվածների հիշատակին, որոնց Թեհրանում անվանում են «ԱՄՆ-ին և սիոնիստական ռեժիմին դիմադրության» զոհեր: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերությանը։Երկրում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ իրանական ռիալի կտրուկ արժեզրկման ֆոնին։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն ու մեծածախ ու մանրածախ գների աճն էին։ Սոցիալական ցանցերում տարածվել են Թեհրանում և այլ քաղաքներում տեղի ունեցած բողոքի ակցիաների տեսանյութերը:Իրավիճակը սրվելէ 1979 թվականին գահընկեց արված իրանցի շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչերից հետո։ Հունվարի 9-ից բողոքիակտիվությունը կտրուկ աճել է,իսկ նույն օրը երկրում անջատվել է ինտերնետը։ Մի շարք քաղաքներում ակցիաները վերաճել են ոստիկանության հետ բախումների և ուղեկցվել են գործող քաղաքական կարգի դեմ կարգախոսներով: Զոհերի և վիրավորների մասին հաղորդվել է ինչպես ուժայինների, այնպես էլ անկարգությունների մասնակիցների շրջանում: Reuters գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ-ում տեղակայված իրավապաշտպան կազմակերպություններին, հայտնում է, որ Իրանում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր առնվազն 466 մարդ Է զոհվել:Պաշտոնական իշխանություններն այս թվերը չեն մեկնաբանել, սակայն ավելի վաղ հայտնել էին ուժային կառույցների մոտ 30 աշխատակիցների մահվան մասին: Իր հերթին Tasnim գործակալությունը հայտարարել է «ահաբեկիչների» շրջանում զոհերի մեծ թվի մասին. Թեհրանում այդպես են անվանում ջարդերի մասնակիցներին:Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ազգին հղած կիրակնօրյա ուղերձում խոստացել է շարունակել տնտեսական բարեփոխումները և լուծել սոցիալ-տնտեսական խնդիրները: Միաժամանակ նա մեղադրել ԷԱՄՆ-ին և Իսրայելին անկարգություններ կազմակերպելու մեջ և կոչ արել քաղաքացիներին դուրս գալ փողոց, որպեսզի թույլ չտան «ժողովրդի օրինական պահանջները փոխարինել արմատական խմբերի գործողություններով»:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0b/97641769_151:0:919:576_1920x0_80_0_0_3bf307b2f76bea46de5e87c9e0409025.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, համազգային սուգ, բողոքի ակցիա
իրանի իսլամական հանրապետություն, համազգային սուգ, բողոքի ակցիա
Իրանում եռօրյա սուգ են հայտարարել «ԱՄՆ-ին և Իսրայելին դիմադրելու» ժամանակ զոհվածների համար
Երկրում զանգվածային բողոքի ակցիաները սկսվելեն 2025 թվականի դեկտեմբերի վերջին ՝ իրանական ռիալի կտրուկ արժեզրկման ֆոնին։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի- Sputnik. Իրանի իշխանությունները շարունակվող ցույցերի ֆոնին եռօրյա համազգային սուգ են հայտարարել զոհվածների հիշատակին, որոնց Թեհրանում անվանում են «ԱՄՆ-ին և սիոնիստական ռեժիմին դիմադրության» զոհեր: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերությանը։
«Իրանի կառավարությունը եռօրյա սուգ Է հայտարարում՝ ի հիշատակ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի դեմ ազգային դիմադրության ընթացքում զոհված նահատակների», - ասված է հաղորդագրության մեջ:
Երկրում զանգվածային
բողոքի ակցիաները սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ իրանական ռիալի կտրուկ արժեզրկման ֆոնին։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն ու մեծածախ ու մանրածախ գների աճն էին։ Սոցիալական ցանցերում տարածվել են Թեհրանում և այլ քաղաքներում տեղի ունեցած բողոքի ակցիաների տեսանյութերը:
Իրավիճակը սրվելէ 1979 թվականին գահընկեց արված իրանցի շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչերից հետո։ Հունվարի 9-ից բողոքիակտիվությունը կտրուկ աճել է,իսկ նույն օրը երկրում անջատվել է ինտերնետը։ Մի շարք քաղաքներում ակցիաները վերաճել են ոստիկանության հետ բախումների և ուղեկցվել են գործող քաղաքական կարգի դեմ կարգախոսներով: Զոհերի և վիրավորների մասին հաղորդվել է ինչպես ուժայինների, այնպես էլ անկարգությունների մասնակիցների շրջանում: Reuters գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ-ում տեղակայված իրավապաշտպան կազմակերպություններին, հայտնում է, որ Իրանում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր առնվազն 466 մարդ Է զոհվել:
Պաշտոնական իշխանություններն այս թվերը չեն մեկնաբանել, սակայն ավելի վաղ հայտնել էին ուժային կառույցների մոտ 30 աշխատակիցների մահվան մասին: Իր հերթին Tasnim գործակալությունը հայտարարել է «ահաբեկիչների» շրջանում զոհերի մեծ թվի մասին. Թեհրանում այդպես են անվանում ջարդերի մասնակիցներին:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ազգին հղած կիրակնօրյա ուղերձում խոստացել է շարունակել տնտեսական բարեփոխումները և լուծել սոցիալ-տնտեսական խնդիրները: Միաժամանակ նա մեղադրել ԷԱՄՆ-ին և Իսրայելին անկարգություններ կազմակերպելու մեջ և կոչ արել քաղաքացիներին դուրս գալ փողոց, որպեսզի թույլ չտան «ժողովրդի օրինական պահանջները փոխարինել արմատական խմբերի գործողություններով»: