https://arm.sputniknews.ru/20260112/hajrenadardzneri-amenamets-hvosqy-rdic-e-zareh-sinajan-97661752.html
Հայրենադարձների ամենամեծ հոսքը ՌԴ–ից է. Զարեհ Սինայան
Հայրենադարձների ամենամեծ հոսքը ՌԴ–ից է. Զարեհ Սինայան
Sputnik Արմենիա
Զարեհ Սինանյանի խոսքով` ՀՀ ժողովրդագրական ապագան վտանգավոր է և մշուշոտ։ 12.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-12T12:28+0400
2026-01-12T12:28+0400
2026-01-12T14:01+0400
զարեհ սինանյան
հայրենադարձություն
ռուսաստան
սփյուռք
հայաստան
ծնելիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1693/58/16935821_0:0:1600:901_1920x0_80_0_0_e08b6cb8759be37aea26fc9386727369.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. ՀՀ հայրենադարձների ամենամեծ հոսքը 2025 թվականին շարունակել է լինել Ռուսաստանի Դաշնությունից։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Ըստ նրա՝ հաջորդում են Մերձավոր Արևելքի մեր հայրենակիցները՝ Սիրիայից, Լիբանանից, Իրանից, իսկ մյուս խումբը ներառում է ԱՄՆ-ն, Արգենտինան, Ֆրանսիան և այլ երկրներ։Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը, ըստ Սինանյանի, շարունակում է աշխատել, սակայն պետությանը մասշտաբային հայրենադարձություն է հարկավոր։«Ճիշտ է, որ հայ մարդիկ ապրեն Հայաստանում։ Սա ասում եմ՝ հասկանալով, որ սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը չի գալու Հայաստան ապրելու՝ նույնիսկ լավագույն պայմանների դեպքում։ Բայց կա մի կրիտիկական մաս, որը պետք է գա ու հաստատվի ՀՀ-ում, որովհետև մենք ունենք ժողովրդագրական բավական վտանգավոր և մշուշոտ ապագա, եթե չկարողանանք ավելացնել երկրի բնակչությունը»,– հավելեց Սինանյանը։Հայրենադարձության տեմպերն աճում են. Հովհաննես ԱլեքսանյանՆրա խոսքով՝ այլ երկրների փորձը ցույց է տվել, որ հայրենադարձություն ապահովելու գործիքներից մեկը ֆինանսական միջոցներ հատկացնելն է։ Սինանյանը կարծում է` գալու է մի պահ, որ ՀՀ-ն իր անվտանգային խնդիրների համատեքստում ուշադրություն է սևեռելու ժողովրդագրական պատկերը փոխելու վրա, քանի որ ծնելիության ցուցանիշները բոլորովին այլ միտում ունեն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1693/58/16935821_103:0:1526:1067_1920x0_80_0_0_8b81ae9f1255c735bd7f176430b3e1bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զարեհ սինանյան, հայրենադարձություն, ռուսաստան, սփյուռք, հայաստան, ծնելիություն
զարեհ սինանյան, հայրենադարձություն, ռուսաստան, սփյուռք, հայաստան, ծնելիություն
Հայրենադարձների ամենամեծ հոսքը ՌԴ–ից է. Զարեհ Սինայան
12:28 12.01.2026 (Թարմացված է: 14:01 12.01.2026) Զարեհ Սինանյանի խոսքով` ՀՀ ժողովրդագրական ապագան վտանգավոր է և մշուշոտ։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. ՀՀ հայրենադարձների ամենամեծ հոսքը 2025 թվականին շարունակել է լինել Ռուսաստանի Դաշնությունից։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Ըստ նրա՝ հաջորդում են Մերձավոր Արևելքի մեր հայրենակիցները՝ Սիրիայից, Լիբանանից, Իրանից, իսկ մյուս խումբը ներառում է ԱՄՆ-ն, Արգենտինան, Ֆրանսիան և այլ երկրներ։
«Հայրենադարձությունը եղել է առանց թվերի մեծ աճի կամ անկման։ Իրականում ամենամեծ աճը գրանցվել է 2022-2023 թվականներին՝ կապված ռուս-ուկրաինական առճակատման հետ»,– ասաց նա։
Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը, ըստ Սինանյանի, շարունակում է աշխատել, սակայն պետությանը մասշտաբային հայրենադարձություն է հարկավոր։
«Ճիշտ է, որ հայ մարդիկ ապրեն Հայաստանում։ Սա ասում եմ՝ հասկանալով, որ սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը չի գալու Հայաստան ապրելու՝ նույնիսկ լավագույն պայմանների դեպքում։ Բայց կա մի կրիտիկական մաս, որը պետք է գա ու հաստատվի ՀՀ-ում, որովհետև մենք ունենք ժողովրդագրական բավական վտանգավոր և մշուշոտ ապագա, եթե չկարողանանք ավելացնել երկրի բնակչությունը»,– հավելեց Սինանյանը։
Նրա խոսքով՝ այլ երկրների փորձը ցույց է տվել, որ հայրենադարձություն ապահովելու գործիքներից մեկը ֆինանսական միջոցներ հատկացնելն է։ Սինանյանը կարծում է` գալու է մի պահ, որ ՀՀ-ն իր անվտանգային խնդիրների համատեքստում ուշադրություն է սևեռելու ժողովրդագրական պատկերը փոխելու վրա, քանի որ ծնելիության ցուցանիշները բոլորովին այլ միտում ունեն։