00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գարեգին Երկրորդին ուղղված արտահայտության համար քրեական վարույթ է նախաձեռնվել

© Sputnik / Aram NersesyanԴատախազություն
Դատախազություն - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2026
Բաժանորդագրվել
Լրատվամիջոցների տեղեկություններով` դատախազության ուշադրության կենտրոնում հայտնված արտահայտության հեղինակը Գառնիի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող կոմունալ տնտեսության աշխատակից է։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Գառնիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ պատարագի եկած անձանցից մեկի արտահայտության հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից։
Իշխանական Civic.am-ի լրագրողը դեկտեմբերի 28-ին եկեղեցու բակում հավաքվածներին հարցրել էր` «ի՞նչ պիտի լինի, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա», ի պատասխան նրանցից մեկն ասել էր՝ «մի հատ քար խփեն գլխին, սատկացնեն»։ Դեկտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ դատախազությունն ուսումնասիրում է այդ արտահայտությունը, և եթե պարզվի, որ կա հանցակազմ, գործը ՀՀ քննչական կոմիտե կուղարկի վարույթ նախաձեռնելու համար։
«2026 թվականի հունվարի 7-ին քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ( բռնության կոչ լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ.) հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն»,– հայտնեցին Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։
Լրատվամիջոցների տեղեկություններով` նշված արտահայտության հեղինակը Էդվարդ Ստեփանյանն է, որը Գառնիի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող կոմունալ տնտեսության աշխատակից է, զբաղվում է ջրաչափերի հետ կապված սպասարկման աշխատանքներով:
Փողոցային խոսույթը որոշ դեպքերում անփոխարինելի է. Տիգրան Ավինյան
Լրահոս
0