https://arm.sputniknews.ru/20260112/aveli-qan-10-mln-mard-ditel-e-qevosajani-verjin-filmy-nra-tsnndjan-ory-margarita-simvonjan-97677375.html
Ավելի քան 10 մլն մարդ դիտել է Քեոսայանի վերջին ֆիլմը նրա ծննդյան օրը․ Մարգարիտա Սիմոնյան
Ավելի քան 10 մլն մարդ դիտել է Քեոսայանի վերջին ֆիլմը նրա ծննդյան օրը․ Մարգարիտա Սիմոնյան
Sputnik Արմենիա
Տիգրան Քեոսայանը կյանքից հեռացել է 2025 թվականի հոկտեմբերի 26-ին։ Հունվարի 4-ին նա կդառնար 60 տարեկան։ 12.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-12T21:04+0400
2026-01-12T21:04+0400
2026-01-12T21:15+0400
տիգրան քեոսայան
մարգարիտա սիմոնյան
ֆիլմ
https://cdn.am.sputniknews.ru/img/1306/31/13063167_0:241:1497:1083_1920x0_80_0_0_7ab88345d9dc464b6eacbda59f5602cb.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Ռեժիսոր Տիգրան Քեոսայանի վերջին՝ «Պյոտր Սեմյոնիչի յոթ օրը» ֆիլմը նրա 60-ամյակի օրը՝ հունվարի 4-ին, դիտել է ավելի քան 10 մլն հանդիսատես: Այս մասին հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:Ֆիլմի ցուցադրվել է«Ռոսիա 1» հեռուստաալիքով՝ ռեժիսորի հոբելյանի օրը։ Սիմոնյանը նշել է, որ վստահ է՝ Քեոսայանը նույնպես ուրախ կլիներ հանդիսատեսի նման արձագանքի համար:Տիգրան Քեոսայանը կյանքից հեռացել է 2025 թվականի հոկտեմբերի 26-ին։ Հունվարի 4-ին նա կդառնար 60 տարեկան։Ֆիլմի գործողությունները ծավալվում են Կրասնոդարի երկրամասում։Տիգրան Քեոսայանը ծնվել է 1966թ.հունվարի 4-ին Մոսկվայում՝ կինոարտադրության հետ սերտորեն կապ ունեցող ընտանիքում: Ավարտել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանի ռեժիսորական ֆակուլտետը։ Քեոսայանը լայն ճանաչում է գտել «Նախագահը և նրա թոռնուհին» ֆիլմով, որը 2001 թվականին արժանացել է «Կինոտավր» փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին: Տիգրան Քեոսայանի ստեղծագործական ժառանգությունը ներառում է նաև «Արծաթափայլ հովտաշուշան», «Յալթա-45», «Տղամարդու աշխատանք», «Երեք ընկեր», «Նապաստակ անդունդի վրա» և «Միրաժ» ֆիլմերը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1306/31/13063167_0:101:1497:1224_1920x0_80_0_0_655689cf3ce4f4aef0ea18eab679edc7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան քեոսայան, մարգարիտա սիմոնյան, ֆիլմ
տիգրան քեոսայան, մարգարիտա սիմոնյան, ֆիլմ
Ավելի քան 10 մլն մարդ դիտել է Քեոսայանի վերջին ֆիլմը նրա ծննդյան օրը․ Մարգարիտա Սիմոնյան
21:04 12.01.2026 (Թարմացված է: 21:15 12.01.2026) Տիգրան Քեոսայանը կյանքից հեռացել է 2025 թվականի հոկտեմբերի 26-ին։ Հունվարի 4-ին նա կդառնար 60 տարեկան։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Ռեժիսոր Տիգրան Քեոսայանի վերջին՝ «Պյոտր Սեմյոնիչի յոթ օրը» ֆիլմը նրա 60-ամյակի օրը՝ հունվարի 4-ին, դիտել է ավելի քան 10 մլն հանդիսատես: Այս մասին հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
Ֆիլմի ցուցադրվել է«Ռոսիա 1» հեռուստաալիքով՝ ռեժիսորի հոբելյանի օրը։ Սիմոնյանը նշել է, որ վստահ է՝ Քեոսայանը նույնպես ուրախ կլիներ հանդիսատեսի նման արձագանքի համար:
Տիգրան Քեոսայանը կյանքից հեռացել է 2025 թվականի հոկտեմբերի 26-ին։ Հունվարի 4-ին նա կդառնար 60 տարեկան։
Ֆիլմի սցենարը ստեղծվել է Սիմոնյանի «Ջրապտույտ» ժողովածուի պատմվածքի հիման վրա։ Քեոսայանը հատկապես գնահատում էր այդ ստեղծագործությունը և ձգտում էր էկրանավորել այն, որպեսզի փոխանցի իրենց երկուսին էլ մոտ «ադլերյան մթնոլորտը»։
Ֆիլմի գործողությունները ծավալվում են Կրասնոդարի երկրամասում։
Տիգրան Քեոսայանը ծնվել է 1966թ.հունվարի 4-ին Մոսկվայում՝ կինոարտադրության հետ սերտորեն կապ ունեցող ընտանիքում: Ավարտել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանի ռեժիսորական ֆակուլտետը։ Քեոսայանը լայն ճանաչում է գտել «Նախագահը և նրա թոռնուհին» ֆիլմով, որը 2001 թվականին արժանացել է «Կինոտավր» փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին: Տիգրան Քեոսայանի ստեղծագործական ժառանգությունը ներառում է նաև «Արծաթափայլ հովտաշուշան», «Յալթա-45», «Տղամարդու աշխատանք», «Երեք ընկեր», «Նապաստակ անդունդի վրա» և «Միրաժ» ֆիլմերը: