00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պայթյուն Երևանի գազալցակայաններից մեկում. ի՞նչ վիճակում են տուժածները

Հիվանդանոց - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2026
Բաժանորդագրվել
Պայթյունից տուժածները «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Երևանի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 2 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 9-ին` ժամը 14։00-ի սահմաններում, Հրաչյա Քոչար 228 հասցեում գործող գազալցակայանում։
Արագածոտնի մարզի բնակիչներ 50-ամյա Արմեն Ա․-ն և 63-ամյա Բայանդուր Ա․-ն զոդման աշխատանքներ են կատարելիս եղել, երբ գազի լիցքավորման հաշվիչը պայթել է, ու նրանք մարմնական վնասվածքներ են ստացել։ Քաղաքացիներից մեկը «Պոլիտրավմա» ախտորոշմամբ է հիվանդանոց տեղափոխվել, իսկ մյուսը՝ «ԳՈւՎ և պոլիտրավմա» ախտորոշմամբ։
Sputnik Արմենիային «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխված տղամարդկանցից մեկը նույն օրը դուրս է գրվել հիվանդանոցից։
«Մեկը դուրս է գրվել, քանի որ լուրջ վնասվածքներ չի ունեցել։ Մյուս անձի մոտ էլ լուրջ խնդիրներ չկան, բայց վաղը պետք է վիրահատվի»,- նշեցին հիվանդանոցից։
ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբերը։
«Կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեին»,- ասաց Սարգսյանը։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն էլ նշեց, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով (պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելը): Կատարվում է նախաքննություն։
Լրահոս
0