https://arm.sputniknews.ru/20260111/svocpateti-gumary-hnaravvor-klini-pvokhancel-apahvovagravtsharin-an-97644016.html
Սոցփաթեթի գումարը հնարավոր կլինի փոխանցել ապահովագրավճարին․ ԱՆ
Սոցփաթեթի գումարը հնարավոր կլինի փոխանցել ապահովագրավճարին․ ԱՆ
Sputnik Արմենիա
Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը։ 11.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-11T15:24+0400
2026-01-11T15:24+0400
2026-01-11T15:24+0400
առողջության ապահովագրություն
սոցփաթեթ
հհ առողջապահության նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1912/45/19124577_0:0:1601:901_1920x0_80_0_0_0eb4059d7a4c52f2dc8ce1f44f405e71.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունվար- Sputnik. Սոցիալական փաթեթի շահառուները այս տարվա հունվարի 1-ից կարող են իրենց սոցփաթեթի գումարը (72 000 դրամը) փոխանցել ապահովագրավճարին։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։Նշվում է, որ ամսական գումարը կազմելու է 6000 դրամ, իսկ գումարի փոխանցումը հնարավոր կլինի գործատուին 1 անգամ դիմում գրելով:Առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ առաջին փուլով (2026թ. հունվարի 1) ապահովագրական համակարգ են ներառվելու սոցիալական փաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 001 դրամ և ավելի է:Նրանց ապահովագրավճարը փոխհատուցվում է «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից Ապահովագրության հիմնադրամին ուղղվող 4500 դրամով:Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը մեկնարկել է 2026 թ. հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում կընդգրկվեն 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում կներառվեն նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100 տոկոսանոց աջակցություն։Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ամսական փաթեթը կարժենա 129 600 դրամ, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվելիք նրանց գումարի զգալի մասը կուղղվի ապահովագրական համակարգ։Ապահովագրավճարների վճարման առաջին ամիսը կլինի հունվարը։ Քաղաքացին մինչև հունվարի 20–ը կարող է կատարել վճարում, որը կլինի դեկտեմբերի հաշվարկի հիման վրա։ Այսինքն` 300 դրամ պահումները կլինեն դեկտեմբերի աշխատավարձից։ Ապահովագրական փաթեթները կակտիվանան հունվարի 1–ից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1912/45/19124577_0:0:1423:1067_1920x0_80_0_0_06ae162578a5e0e18b321d71b396d270.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
առողջության ապահովագրություն, սոցփաթեթ, հհ առողջապահության նախարարություն
առողջության ապահովագրություն, սոցփաթեթ, հհ առողջապահության նախարարություն
Սոցփաթեթի գումարը հնարավոր կլինի փոխանցել ապահովագրավճարին․ ԱՆ
Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվար- Sputnik. Սոցիալական փաթեթի շահառուները այս տարվա հունվարի 1-ից կարող են իրենց սոցփաթեթի գումարը (72 000 դրամը) փոխանցել ապահովագրավճարին։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ ամսական գումարը կազմելու է 6000 դրամ, իսկ գումարի փոխանցումը հնարավոր կլինի գործատուին 1 անգամ դիմում գրելով:
«Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը»,- նշված է հայտարարությունում:
Առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ առաջին փուլով (2026թ. հունվարի 1) ապահովագրական համակարգ են ներառվելու սոցիալական փաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 001 դրամ և ավելի է:
Նրանց ապահովագրավճարը փոխհատուցվում է «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից Ապահովագրության հիմնադրամին ուղղվող 4500 դրամով:
«Իսկ սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 000 դրամից պակաս է, կշարունակեն սպասարկվել սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակում` Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի միջոցով` առողջության առաջնային պահպանման օղակի բժշկի ուղեգրմամբ»,- ասվում է հայտարարույունում։
Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը մեկնարկել է 2026 թ. հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում կընդգրկվեն 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում կներառվեն նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100 տոկոսանոց աջակցություն։
Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ամսական փաթեթը կարժենա 129 600 դրամ, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվելիք նրանց գումարի զգալի մասը կուղղվի ապահովագրական համակարգ։
Ապահովագրավճարների վճարման առաջին ամիսը կլինի հունվարը։ Քաղաքացին մինչև հունվարի 20–ը կարող է կատարել վճարում, որը կլինի դեկտեմբերի հաշվարկի հիման վրա։ Այսինքն` 300 դրամ պահումները կլինեն դեկտեմբերի աշխատավարձից։ Ապահովագրական փաթեթները կակտիվանան հունվարի 1–ից։