https://arm.sputniknews.ru/20260111/amn-ishkhanutjunnery-qnnarkel-en-iranin-hnaravvor-harvatsner-hascnelu-tsragrery-97640672.html
ԱՄՆ իշխանությունները քննարկել են Իրանին հնարավոր հարվածներ հասցնելու ծրագրերը
ԱՄՆ իշխանությունները քննարկել են Իրանին հնարավոր հարվածներ հասցնելու ծրագրերը
Sputnik Արմենիա
Վաշինգտոնում ընթացող քննարկումները համընկել են Իրանի ներսում իրավիճակի կտրուկ սրման հետ: 11.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-11T11:59+0400
2026-01-11T11:59+0400
2026-01-11T13:44+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/02/65252627_537:366:3072:1792_1920x0_80_0_0_f72aa3cf800899cbed96f7fd96762c43.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. ԱՄՆ իշխանությունները քննարկել են Իրանին հարվածներ հասցնելու հնարավոր տարբերակները, այդ թվում՝ հնարավոր թիրախների ցանկը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմում իր աղբյուրներին։Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տանը և համապատասխան գերատեսչություններում նախնական խորհրդակցություններ են կայացել ուժային ներգործության սցենարների վերաբերյալ՝ «անհրաժեշտության դեպքում»։ Մասնավորապես, դիտարկվել է Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին լայնամասշտաբ ավիահարվածների շարք հասցնելու տարբերակը։ Դրա հետ մեկտեղ աղբյուրները ընդգծում են, որ այս քննարկումները ստանդարտ ռազմական պլանավորման բնույթի են։ Իրական գործողության նախապատրաստման նշաններ՝ զորքերի կամ տեխնիկայի տեղաշարժ, չեն արձանագրվել, իսկ ԱՄՆ-ում հնարավոր հարվածների հարցում դեռևս միասնական դիրքորոշում չկա։Վաշինգտոնում ընթացող քննարկումները համընկել են Իրանի ներսում իրավիճակի կտրուկ սրման հետ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի իշխանություններին նախազգուշացրել էր «լուրջ հետևանքների» մասին՝ ցուցարարների զոհվելու դեպքում, և հայտարարել էր Իրանի ժողովրդին «օգնելու» ԱՄՆ-ի պատրաստակամության մասին։Հունվարի 8-ից Իրանում բողոքի ակտիվությունը նկատելիորեն ուժգնացել է, հենց այդ օրը երկրում անջատվել է ինտերնետը։Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։Իրանը բարձր գնաճի շրջան է ապրում. ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ տարեկան ցուցանիշը մոտեցել է 39%-ի։ Ազգային արժույթը շեշտակի թուլացել է. եթե մինչև 2018 թվականը դոլարն ազատ շուկայում արժեր մոտ 50 հազար ռիալ, ապա հիմա դրա փոխարժեքը գերազանցում է 1,4 միլիոնը։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/02/65252627_341:0:3072:2048_1920x0_80_0_0_5dade89a7d1809d03176614bae9c9fb2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բողոքի ակցիա
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բողոքի ակցիա
ԱՄՆ իշխանությունները քննարկել են Իրանին հնարավոր հարվածներ հասցնելու ծրագրերը
11:59 11.01.2026 (Թարմացված է: 13:44 11.01.2026) Վաշինգտոնում ընթացող քննարկումները համընկել են Իրանի ներսում իրավիճակի կտրուկ սրման հետ:
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. ԱՄՆ իշխանությունները քննարկել են Իրանին հարվածներ հասցնելու հնարավոր տարբերակները, այդ թվում՝ հնարավոր թիրախների ցանկը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմում իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տանը և համապատասխան գերատեսչություններում նախնական խորհրդակցություններ են կայացել ուժային ներգործության սցենարների վերաբերյալ՝ «անհրաժեշտության դեպքում»։ Մասնավորապես, դիտարկվել է Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին լայնամասշտաբ ավիահարվածների շարք հասցնելու տարբերակը։ Դրա հետ մեկտեղ աղբյուրները ընդգծում են, որ այս քննարկումները ստանդարտ ռազմական պլանավորման բնույթի են։ Իրական գործողության նախապատրաստման նշաններ՝ զորքերի կամ տեխնիկայի տեղաշարժ, չեն արձանագրվել, իսկ ԱՄՆ-ում հնարավոր հարվածների հարցում դեռևս միասնական դիրքորոշում չկա։
Վաշինգտոնում ընթացող քննարկումները համընկել են Իրանի ներսում իրավիճակի կտրուկ սրման հետ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի իշխանություններին նախազգուշացրել էր «լուրջ հետևանքների» մասին՝ ցուցարարների զոհվելու դեպքում, և հայտարարել էր Իրանի ժողովրդին «օգնելու» ԱՄՆ-ի պատրաստակամության մասին։
Այս ֆոնին Իրանի վերջին շահի որդին՝ Ռեզա Փահլավին, հանդես է եկել հերթական ուղերձով՝ կոչ անելով համընդհանուր գործադուլ սկսել և նախապատրաստվել ռազմավարական նշանակություն ունեցող փողոցների ու օբյեկտների զավթմանը։ Ավելի վաղ նա արդեն դիմել էր Թրամփին՝ միջամտելու կոչով։
Հունվարի 8-ից Իրանում բողոքի ակտիվությունը նկատելիորեն ուժգնացել է, հենց այդ օրը երկրում անջատվել է ինտերնետը։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում
բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Իրանը բարձր գնաճի շրջան է ապրում. ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ տարեկան ցուցանիշը մոտեցել է 39%-ի։ Ազգային արժույթը շեշտակի թուլացել է. եթե մինչև 2018 թվականը դոլարն ազատ շուկայում արժեր մոտ 50 հազար ռիալ, ապա հիմա դրա փոխարժեքը գերազանցում է 1,4 միլիոնը։