https://arm.sputniknews.ru/20260109/trampn-azat-e-ardzakel-marinera-lcanavi-andznakazmi-erku-rusastanci-andamnerin-97604498.html
Թրամփն ազատ է արձակել «Մարիներա» լցանավի անձնակազմի երկու ռուսաստանցի անդամներին
Թրամփն ազատ է արձակել «Մարիներա» լցանավի անձնակազմի երկու ռուսաստանցի անդամներին
Sputnik Արմենիա
Մոսկվան ողջունում է Վաշինգտոնի որոշումը, նշել է ռուսաստանցի դիվանագետը։ 09.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-09T14:16+0400
2026-01-09T14:16+0400
2026-01-09T14:16+0400
լցանավ
ամն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/07/97546654_0:199:3072:1926_1920x0_80_0_0_5d1a09d23f22e12d5d2162cc0f5f3ef6.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի խնդրանքով ազատ է արձակել կալանված «Մարիներա» լցանավի անձնակազմի երկու ՌԴ քաղաքացիների։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ զինվորականները մի քանի օր հետապնդել են լցանավը Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսի ջրերում։ Հունվարի 7-ին նրանք իջել են նավի վրա, որից հետո անձնակազմի հետ կապը կորել է։ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ լցանավը խախտել է ԱՄՆ պատժամիջոցային ռեժիմը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը հայտնել է, որ նավի համար դատարանի որոշմամբ կալանավորման օրդեր է ներկայացվել։Միևնույն ժամանակ ՌԴ տրանսպորտի նախարարությունը նշել է, որ բաց ծովում ամերիկացի զինվորականների` «Մարիներա» լցանավի վրա հայտնվելը հակասում է 1982 թվականի Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներին։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/07/97546654_0:0:2732:2048_1920x0_80_0_0_544d5934af39ab13f096fe8b02a7b179.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լցանավ, ամն, ռուսաստան
Թրամփն ազատ է արձակել «Մարիներա» լցանավի անձնակազմի երկու ռուսաստանցի անդամներին
Մոսկվան ողջունում է Վաշինգտոնի որոշումը, նշել է ռուսաստանցի դիվանագետը։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի խնդրանքով ազատ է արձակել կալանված «Մարիներա» լցանավի անձնակազմի երկու ՌԴ քաղաքացիների։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ողջունում ենք այս որոշումը և երախտագիտություն հայտնում ԱՄՆ ղեկավարությանը։ Սկսում ենք շտապ լուծել հայրենիք մեր հայրենակիցների արագ վերադարձն ապահովելու հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ զինվորականները մի քանի օր հետապնդել են լցանավը Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսի ջրերում։ Հունվարի 7-ին նրանք
իջել են նավի վրա, որից հետո անձնակազմի հետ կապը կորել է։
ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ լցանավը խախտել է ԱՄՆ պատժամիջոցային ռեժիմը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը հայտնել է, որ նավի համար դատարանի որոշմամբ կալանավորման օրդեր է ներկայացվել։
Միևնույն ժամանակ ՌԴ տրանսպորտի նախարարությունը նշել է, որ բաց ծովում ամերիկացի զինվորականների` «Մարիներա» լցանավի վրա հայտնվելը հակասում է 1982 թվականի Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներին։