https://arm.sputniknews.ru/20260109/tiktoki-het-kapvats-khndirnern-ambvoghj-ashkharhum-sksvel-en-ancats-tarvanic-mediapvordzaget-97615122.html
TikTok–ի հետ կապված խնդիրներն ամբողջ աշխարհում սկսվել են անցած տարվանից. մեդիափորձագետ
TikTok–ի հետ կապված խնդիրներն ամբողջ աշխարհում սկսվել են անցած տարվանից. մեդիափորձագետ
Sputnik Արմենիա
Արթուր Պապյանը խորհուրդ է տալիս օգտատերերին բողոքարկել TikTok սոցիալական ցանցի որոշումները։ 09.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-09T20:02+0400
2026-01-09T20:02+0400
2026-01-09T20:02+0400
մեդիափորձագետ
արթուր պապյան
արգելափակում
tiktok
եվրամիություն
սոցցանցեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1e/35888078_0:160:3073:1888_1920x0_80_0_0_a005ebad218e81bbbfdd205a5ac28362.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. TikTok սոցիալական ցանցի կողմից տասնյակ էջերի խափանումները, բլոկավորումները նոր չեն` սկսվել են դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի կեսերից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց մեդիափորձագետ Արթուր Պապյանը` հավելելով, որ TikTok–ը Հայաստանում սկսել է կիրառել այն նույն «խաղի կանոնները», որոնք արդեն որոշ ժամանակ գործում էին Եվրոպայում և ԱՄՆ–ում։ Նրա գնահատմամբ՝ այս գործընթացի հիմնական շարժիչ ուժը Եվրամիության ճնշումն է։Պապյանը բացատրեց, որ խոշոր տեխնոլոգիական ընկերությունները բոլոր երկրներում աշխատում են նույն ձևով` անկախ նրանից, որ, օրինակ, Հայաստանում չկան ԵՄ–ի օրենսդրական խիստ պահանջները։ Նա հավելեց, որ Հայաստանում դրանք տարածվել են նաև պետական վերահսկողության ԶԼՄ սոցիալական ցանցերի վրա։«Բացի այդ, նաև նույն եվրոպական շուկայի հետ պարտադրանքներով պայմանավորված` կա որոշակ ռուսաֆոբիա։ Այսինքն` ցանկացած ռուսաստանյան ալիքի հետ կապված ինչ–որ հիվանդագին դրևորումներ են լինում»,– ընդգծեց Պապյանը։Մեդիափորձագետի պարզաբանեց, որ խոսքը տվյալների թափանցիկության մասին է։ Նրա խոսքով` TikTok–ն ինքն ունի պարտավորություն թափանցիկություն ապահովման։«Երջանկության» նամակներ Apple-ից․ մեդիափորձագետը զգուշացնում է Pegasus-ով վարակվելու մասին«Պետք է հստակ նշված լինի պատկանելությունը, հասցեն, ֆինանսավորման աղբյուրները։ Այս պարտավորությունն առաջին հերթին հենց TikTok–ինն է։ Եթե հարթակը հայտնաբերում է, օրինակ, կոորդինացված ոչ իրական վարքագիծ, երբ խմբով տարածվում է նույն բովանդակությունը կամ շահարկվում է որևէ թեմա, այն փորձում է հակազդել հարթակի տեղեկատվական «մաքրությունը» և պաշտպանվածությունը ապահովելու համար։ Այսինքն, երբ նկատվում է նույն կոնտենտի համաժամանակյա կամ համակարգված տարածում, դա ընկալվում է որպես կոորդինացված ոչ լեգիտիմ վարքագիծ, ինչի հետևանքով տասնյակ հաշիվներ կարող են փակվել կամ սահմանափակվել»,– ավելացրեց նա։Մեդիափորձագետի խոսքով՝ բոլոր անձանց համար, որոնց TikTok –ի հաշիվներ փակվել են, խորհուրդը նույնն է. պետք է օգտագործել հարթակի տրամադրած բողոքարկման բոլոր մեխանիզմները։Արթուր Պապյանն ինֆլյուենսերներին խորհուրդ է տալիս ունենալ մի քանի «պահեստային» ալիքներ և ակտիվ լինել միաժամանակ տարբեր հարթակներում, որ խնդիրների դեպքում կարողանան ուղղորդել իրենց լսարանին այլ հարթակ։ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը Հայաստանում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1e/35888078_170:0:2901:2048_1920x0_80_0_0_46e70bbbc9b164d6d8d6f14889ec7e92.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մեդիափորձագետ, արթուր պապյան, արգելափակում, tiktok, եվրամիություն, սոցցանցեր
մեդիափորձագետ, արթուր պապյան, արգելափակում, tiktok, եվրամիություն, սոցցանցեր
TikTok–ի հետ կապված խնդիրներն ամբողջ աշխարհում սկսվել են անցած տարվանից. մեդիափորձագետ
Արթուր Պապյանը խորհուրդ է տալիս օգտատերերին բողոքարկել TikTok սոցիալական ցանցի որոշումները։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. TikTok սոցիալական ցանցի կողմից տասնյակ էջերի խափանումները, բլոկավորումները նոր չեն` սկսվել են դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի կեսերից։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց մեդիափորձագետ Արթուր Պապյանը` հավելելով, որ TikTok–ը Հայաստանում սկսել է կիրառել այն նույն «խաղի կանոնները», որոնք արդեն որոշ ժամանակ գործում էին Եվրոպայում և ԱՄՆ–ում։ Նրա գնահատմամբ՝ այս գործընթացի հիմնական շարժիչ ուժը Եվրամիության ճնշումն է։
«Անցած տարի Եվրամիությունում գործարկվեցին թվային ծառայությունների մասին նոր կանոնները (DSA), որոնք պարտադրում են խոշոր հարթակներին՝ TikTok–ին, YouTube–ին, Meta–ին և մյուսներին, աշխատել որոշակի խաղի կանոններով, ապահովել թափանցիկություն, տեղեկատվություն տրամադրել լսարանի մասին և կատարել մի շարք այլ պահանջներ։ Ընդհանրապես փոփոխությունները վերաբերում են բոլոր հարթակներին, որոնք ԵՄ–ում ունեն ավելի քան 41– 42 միլիոն օգտատերեր, որոնք մեծ հարթակ ունեն և կարգավորվում են թվային ծառայությունների մասին օրենքով»,– շարունակեց մեդիափորձագետը։
Պապյանը բացատրեց, որ խոշոր տեխնոլոգիական ընկերությունները բոլոր երկրներում աշխատում են նույն ձևով` անկախ նրանից, որ, օրինակ, Հայաստանում չկան ԵՄ–ի օրենսդրական խիստ պահանջները։ Նա հավելեց, որ Հայաստանում դրանք տարածվել են նաև պետական վերահսկողության ԶԼՄ սոցիալական ցանցերի վրա։
«Բացի այդ, նաև նույն եվրոպական շուկայի հետ պարտադրանքներով պայմանավորված` կա որոշակ ռուսաֆոբիա։ Այսինքն` ցանկացած ռուսաստանյան ալիքի հետ կապված ինչ–որ հիվանդագին դրևորումներ են լինում»,– ընդգծեց Պապյանը։
Մեդիափորձագետի պարզաբանեց, որ խոսքը տվյալների թափանցիկության մասին է։ Նրա խոսքով` TikTok–ն ինքն ունի պարտավորություն թափանցիկություն ապահովման։
«Պետք է հստակ նշված լինի պատկանելությունը, հասցեն, ֆինանսավորման աղբյուրները։ Այս պարտավորությունն առաջին հերթին հենց TikTok–ինն է։ Եթե հարթակը հայտնաբերում է, օրինակ, կոորդինացված ոչ իրական վարքագիծ, երբ խմբով տարածվում է նույն բովանդակությունը կամ շահարկվում է որևէ թեմա, այն փորձում է հակազդել հարթակի տեղեկատվական «մաքրությունը» և պաշտպանվածությունը ապահովելու համար։ Այսինքն, երբ նկատվում է նույն կոնտենտի համաժամանակյա կամ համակարգված տարածում, դա ընկալվում է որպես կոորդինացված ոչ լեգիտիմ վարքագիծ, ինչի հետևանքով տասնյակ հաշիվներ կարող են փակվել կամ սահմանափակվել»,– ավելացրեց նա։
Մեդիափորձագետի խոսքով՝ բոլոր անձանց համար, որոնց TikTok –ի հաշիվներ փակվել են, խորհուրդը նույնն է. պետք է օգտագործել հարթակի տրամադրած բողոքարկման բոլոր մեխանիզմները։
«Գրեթե միշտ արգելափակման մասին ծանուցման մեջ նշվում է բողոքարկման հղումը։ Անպայման պետք է հայտնել անհամաձայնությունը և փորձել պաշտպանել սեփական տեսակետը։ Սա ներկայում միակ խելամիտ ճանապարհն է։ Միշտ պետք է պայքարել, թեպետ TikTok–ը հիմնականում նամակների չարձագանքող հարթակ է, իսկ Հայաստանը չունի տարածաշրջանային ներկայացուցչություն, և TikTok–ը խուսափում է ուղիղ կապից»,– նշեց փորձագետը։
Արթուր Պապյանն ինֆլյուենսերներին խորհուրդ է տալիս ունենալ մի քանի «պահեստային» ալիքներ և ակտիվ լինել միաժամանակ տարբեր հարթակներում, որ խնդիրների դեպքում կարողանան ուղղորդել իրենց լսարանին այլ հարթակ։