https://arm.sputniknews.ru/20260109/hajastanum-miangamic-2rd-dasaran-svovvorvogh-erekhanern-unen-khndirner-mip-97597292.html
Հայաստանում միանգամից 2–րդ դասարան հաճախող երեխաներն ունեն խնդիրներ. ՄԻՊ
Հայաստանում միանգամից 2–րդ դասարան հաճախող երեխաներն ունեն խնդիրներ. ՄԻՊ
Sputnik Արմենիա
ՀՀ ԿԳՄՍՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ խնդրի առնչությամբ մեկնաբանություն կտան ավելի ուշ։ 09.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-09T11:25+0400
2026-01-09T11:25+0400
2026-01-09T13:50+0400
հհ միպ
անահիտ մանասյան
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
երեխա
աշակերտ
դպրոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0f/59665589_0:165:1601:1065_1920x0_80_0_0_a16d8f0bbb7926e0b63f18e9b64ac43f.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Հայաստանում 2025–2026 թթ. ուսումնական տարում միանգամից 2–րդ դասարան ընդգրկված երեխաների մոտ առկա են 1–ին և 2–րդ դասարանների կրթական ծրագրերով նախատեսված ուսումնական նյութի յուրացման հետ կապված դժվարություններ, հոգեբանական խնդիրներ: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։Արձանագրվել է նաև, որ որոշ երեխաների մոտ ի հայտ են եկել հոգեբանական խնդիրներ, նրանցից շատերը հաճախ պնդել են, որ իրենց մոտ ոչինչ չի ստացվում, իրենք չեն կարողանում կատարել իրենց տրված հանձնարարությունները:Օմբուդսմենի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրակրթության մեջ միանգամից 2-րդ դասարան ընդգրկված երեխաների մոտ առկա են վախի, անհանգստության, սեփական ուժերի նկատմամբ անվստահության զգացումներ, լացի, հուզական լարվածության դրսևորումներ, որոնք արտահայտվում են ուսումնական նյութի յուրացման և առաջադրանքների կատարման գործընթացում:«Աշակերտների մոտ առկա են նաև համադասարանցիների հետ շփման խնդիրներ, երեխաներն իրենց զգում են մյուսներից առանձնացված, քանի որ նրանցից շատերն իրենց համադասարանցիների պես չեն կարողանում գրել և հաշվել, իսկ իրենց համար նախատեսված ուսումնական լրացուցիչ նյութի ուսումնասիրությունն իրականացվում է խիստ սեղմ ժամկետում, և երեխաները միշտ չէ, որ հասցնում են այն յուրացնել»,– ընդգծել է Մանասյանը:Անահիտ Մանասյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առաջարկել է միջոցներ ձեռնարկել՝ օրենսդրական դաշտի կատարելագործման և գործնականում հանրակրթության մեջ ընդգրկվելու գործընթացում երեխաների համար հոգեբանական, սոցիալական, ճանաչողական և այլ դժվարություններից զերծ կրթական միջավայրի ապահովման, նախադպրոցական կրթության, հանգստի և ժամանցի իրավունքների, ինչպես նաև երեխաների հետ աշխատող մասնագետների պատշաճ պատրաստվածության երաշխավորման ուղղությամբ:Նշվում է, որ պաշտպանը նախարարությանն առաջարկել է նաև անհատական մոտեցում ցուցաբերել հանրակրթության մեջ տարիքային խմբին համապատասխան միանգամից 2–րդ դասարան ընդգրկված յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի կազմակերպման գործընթացը երեխայի լավագույն շահին համապատասխանեցնելու ուղղությամբ:Ի դեպ, պաշտպանը նաև խնդիրներ է արձանագրել երեխաների հետ աշխատող մասնագետների հմտությունների, կարողությունների և երեխաների հետ աշխատանքի ընթացքում կիրառվող մեթոդաբանության դիտանկյունից: Բացի այդ, արձանագրվել է, որ ՀՀ մարզերի մի շարք բնակավայրերում ընդհանրապես բացակայում են նախադպրոցական ուսումնական հաստատությունները կամ դրանց քանակը բավարար չէ:ՀՀ ԿԳՄՍՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ խնդրի առնչությամբ մեկնաբանություն կտան ավելի ուշ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0f/59665589_73:0:1493:1065_1920x0_80_0_0_f93f1cbd5d402c21060ad5566af45287.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, անահիտ մանասյան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), երեխա, աշակերտ, դպրոց
հհ միպ, անահիտ մանասյան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), երեխա, աշակերտ, դպրոց
Հայաստանում միանգամից 2–րդ դասարան հաճախող երեխաներն ունեն խնդիրներ. ՄԻՊ
11:25 09.01.2026 (Թարմացված է: 13:50 09.01.2026) ՀՀ ԿԳՄՍՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ խնդրի առնչությամբ մեկնաբանություն կտան ավելի ուշ։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Հայաստանում 2025–2026 թթ. ուսումնական տարում միանգամից 2–րդ դասարան ընդգրկված երեխաների մոտ առկա են 1–ին և 2–րդ դասարանների կրթական ծրագրերով նախատեսված ուսումնական նյութի յուրացման հետ կապված դժվարություններ, հոգեբանական խնդիրներ: Այդ մասին
«Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Մասնավորապես, քանի որ միանգամից 2-րդ դասարանում սովորող երեխաները չեն հաճախել 1-ին դասարան, 1-ին դասարանի կրթական նյութի ուսումնասիրությունն իրականացվում է 2-րդ դասարանի կրթական նյութին զուգահեռ, և այն լիարժեք կերպով յուրացնելու համար երեխաներն այցելում եմ երկարօրյա խմբեր, հաճախում եմ լրացուցիչ դասընթացների, ինչի արդյունքում հաճախ զրկվում են իրենց տարիքին և զարգացմանը համապատասխան խաղի, հանգստի և լիարժեք ժամանցի հնարավորությունից»,– ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
Արձանագրվել է նաև, որ որոշ երեխաների մոտ ի հայտ են եկել հոգեբանական խնդիրներ, նրանցից շատերը հաճախ պնդել են, որ իրենց մոտ ոչինչ չի ստացվում, իրենք չեն կարողանում կատարել իրենց տրված հանձնարարությունները:
Օմբուդսմենի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրակրթության մեջ միանգամից 2-րդ դասարան ընդգրկված երեխաների մոտ առկա են վախի, անհանգստության, սեփական ուժերի նկատմամբ անվստահության զգացումներ, լացի, հուզական լարվածության դրսևորումներ, որոնք արտահայտվում են ուսումնական նյութի յուրացման և առաջադրանքների կատարման գործընթացում:
«Աշակերտների մոտ առկա են նաև համադասարանցիների հետ շփման խնդիրներ, երեխաներն իրենց զգում են մյուսներից առանձնացված, քանի որ նրանցից շատերն իրենց համադասարանցիների պես չեն կարողանում գրել և հաշվել, իսկ իրենց համար նախատեսված ուսումնական լրացուցիչ նյութի ուսումնասիրությունն իրականացվում է խիստ սեղմ ժամկետում, և երեխաները միշտ չէ, որ հասցնում են այն յուրացնել»,– ընդգծել է Մանասյանը:
Անահիտ Մանասյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առաջարկել է միջոցներ ձեռնարկել՝ օրենսդրական դաշտի կատարելագործման և գործնականում հանրակրթության մեջ ընդգրկվելու գործընթացում երեխաների համար հոգեբանական, սոցիալական, ճանաչողական և այլ դժվարություններից զերծ կրթական միջավայրի ապահովման, նախադպրոցական կրթության, հանգստի և ժամանցի իրավունքների, ինչպես նաև երեխաների հետ աշխատող մասնագետների պատշաճ պատրաստվածության երաշխավորման ուղղությամբ:
Նշվում է, որ պաշտպանը նախարարությանն առաջարկել է նաև անհատական մոտեցում ցուցաբերել հանրակրթության մեջ տարիքային խմբին համապատասխան միանգամից 2–րդ դասարան ընդգրկված յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի կազմակերպման գործընթացը երեխայի լավագույն շահին համապատասխանեցնելու ուղղությամբ:
«Կրթությունը պետք է լինի երեխայակենտրոն և նպատակ ունենա ոչ միայն փոխանցելու գիտելիքներ, այլ նաև երեխայի կյանքի համար անհրաժեշտ հմտություններ, ուժեղացնելու նրա կարողությունները, զարգացնելու արժանապատվության զգացումն ու ինքնավստահությունը»,– ասված է պաշտպանի հաղորդագրության մեջ:
Ի դեպ, պաշտպանը նաև խնդիրներ է արձանագրել երեխաների հետ աշխատող մասնագետների հմտությունների, կարողությունների և երեխաների հետ աշխատանքի ընթացքում կիրառվող մեթոդաբանության դիտանկյունից: Բացի այդ, արձանագրվել է, որ ՀՀ մարզերի մի շարք բնակավայրերում ընդհանրապես բացակայում են նախադպրոցական ուսումնական հաստատությունները կամ դրանց քանակը բավարար չէ:
ՀՀ ԿԳՄՍՆ–ից
Sputnik Արմենիային հայտնեցին, որ խնդրի առնչությամբ մեկնաբանություն կտան ավելի ուշ։