https://arm.sputniknews.ru/20260108/vajvoc-dzvori-marzpetin-patkanvogh-jermuk-grup-ynkerutjuny-maqsajin-artvonutjun-stacav-97566185.html
Վայոց Ձորի մարզպետին պատկանող «Ջերմուկ գրուպ» ընկերությունը մաքսային արտոնություն ստացավ
Վայոց Ձորի մարզպետին պատկանող «Ջերմուկ գրուպ» ընկերությունը մաքսային արտոնություն ստացավ
Sputnik Արմենիա
Արտոնություն տրամադրվեց նաև Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությանը։ 08.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-08T13:06+0400
2026-01-08T13:06+0400
2026-01-08T13:12+0400
հայաստան
հհ կառավարություն
«ջերմուկ գրուպ» փբը
արտոնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/16/93760251_0:107:1600:1008_1920x0_80_0_0_2df6bb3bc32b8973d91d121951563c39.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. «Ջերմուկ գրուպ» ընկերությունը կառավարության այսօրվա նիստում մաքսային արտոնություն ստացավ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող ապրանքների համար։Նախագծի հիմնավորման մեջ ընդգծվում է, որ ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Նշենք, որ «Ջերմուկ գրուպը» պատկանում է Վայոց Ձորի մարզպետ Վահագն Արսենյանին։Մեկ այլ որոշմամբ 2 մլրդ դրամ մաքսատուրքից ազատվելու արտոնություն տրամադրվեց գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Լեքս Տոբակո Քոմփանի» ՍՊԸ–ի կողմից ներմուծվող հումքի համար։Գործարարների հետ զգուշորեն քննարկել եմ Հարկային նոր օրենսգիրք ընդունելու հարցը. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ այս համակարգն ինքնաշխատ եղանակով է գործում, և որևէ կապ չունի` արտոնություն ստացած գործարարներն իշխանության, թե ընդդիմության մերձավոր շրջանակներից են։ Նա նշեց` գործարարները լրացնում են տվյալներն ու օգտվում արտոնությունից, իսկ կառավարության դերը տվյալները ստուգելն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/16/93760251_62:0:1591:1147_1920x0_80_0_0_e5f72180e289b6ba44a633f099212358.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ կառավարություն, «ջերմուկ գրուպ» փբը, արտոնություն
հայաստան, հհ կառավարություն, «ջերմուկ գրուպ» փբը, արտոնություն
Վայոց Ձորի մարզպետին պատկանող «Ջերմուկ գրուպ» ընկերությունը մաքսային արտոնություն ստացավ
13:06 08.01.2026 (Թարմացված է: 13:12 08.01.2026) Արտոնություն տրամադրվեց նաև Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությանը։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. «Ջերմուկ գրուպ» ընկերությունը կառավարության այսօրվա նիստում մաքսային արտոնություն ստացավ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող ապրանքների համար։
Ներդրումային ծրագիրն իրականացվելու է Վայոց Ձորի մարզում։ Հիմնական միջոցների ձեռքբերման համար կատարվելու է 224,4 մլն դրամի ներդրում, իսկ պետության կողմից տրամադրվող մաքսատուրքի արտոնությունը գնահատվում է շուրջ 18 մլն դրամ։
Նախագծի հիմնավորման մեջ ընդգծվում է, որ ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Նշենք, որ «Ջերմուկ գրուպը» պատկանում է Վայոց Ձորի մարզպետ Վահագն Արսենյանին։
Մեկ այլ որոշմամբ 2 մլրդ դրամ մաքսատուրքից ազատվելու արտոնություն տրամադրվեց գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Լեքս Տոբակո Քոմփանի» ՍՊԸ–ի կողմից ներմուծվող հումքի համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ այս համակարգն ինքնաշխատ եղանակով է գործում, և որևէ կապ չունի` արտոնություն ստացած գործարարներն իշխանության, թե ընդդիմության մերձավոր շրջանակներից են։ Նա նշեց` գործարարները լրացնում են տվյալներն ու օգտվում արտոնությունից, իսկ կառավարության դերը տվյալները ստուգելն է։