https://arm.sputniknews.ru/20260108/hajastany-sparazinutjun-e-dzerq-berum-chkirarelu-hujsvov-nikvol-pashinjan-97585640.html
Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում չկիրառելու հույսով. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում չկիրառելու հույսով. Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
Վարչապետի խոսքով` ԱԱԾ հիմնական անելիքը պետք է լինի ուժի կիրառման անհրաժեշտությունից խուսափելը։ 08.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-08T18:41+0400
2026-01-08T18:41+0400
2026-01-08T18:45+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
սպառազինություն
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/08/97584791_0:45:1500:889_1920x0_80_0_0_c64d12c25809ce216dd150ed2567ceef.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում չկիրառելու հույսով։ Այսօր ԱԱԾ աշխատողի օրվան նվիրված միջոցառմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ԱԱԾ ուժային կարողությունները պետք է զարգանան, և պետությունը դրա համար անում է հնարավորը։Վարչապետն անդրադարձավ նաև ՀՀ-ում թմրանյութերի ապօրինի շրջանառությանը՝ ընդգծելով, որ չի կարելի մխիթարվել նրանով, որ դա ամբողջ աշխարհում առկա խնդիր է։«Թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված խնդիրները լուրջ են։ Մենք պետք է հասկանանք, որ դա ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է։ Ինչքա՞ն էներգիա պետք է ծախսենք 0,0... չգիտեմ ինչքան գրամ քարերի տակ դնողների վրա և ինչքա՞ն էներգիա պետք է ծախսենք այդ մեծ խմբաքանակները ներկրողների և հնարավոր տեղում արտադրություն կազմակերպողների վրա։ 10-10 գտանք, բայց պետք է կենտրոնանանք, քանի որ 5-6 փաթեթ, 5-6 հոգի գտնելով` մենք մեզ խաբում ենք. ակնհայտ է, որ այս շրջանառության մեջ կան կենտրոնացված կետեր»,– ասաց նա։Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ պետք է կենտրոնանալ ներմուծման և արտադրական շղթաների բացահայտման վրա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/08/97584791_92:0:1425:1000_1920x0_80_0_0_e7b52da787b22eb5f98ae168a9d00490.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան, սպառազինություն, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
նիկոլ փաշինյան, հայաստան, սպառազինություն, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում չկիրառելու հույսով. Նիկոլ Փաշինյան
18:41 08.01.2026 (Թարմացված է: 18:45 08.01.2026) Վարչապետի խոսքով` ԱԱԾ հիմնական անելիքը պետք է լինի ուժի կիրառման անհրաժեշտությունից խուսափելը։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում չկիրառելու հույսով։ Այսօր ԱԱԾ աշխատողի օրվան նվիրված միջոցառմանն
ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ԱԱԾ ուժային կարողությունները պետք է զարգանան, և պետությունը դրա համար անում է հնարավորը։
«Բայց էլի եմ ասում՝ մեր ձեռք բերած սպառազինությունները, ռազմական տեխնիկան և այլն ձեռք ենք բերում չկիրառելու հույսով և նպատակով։ Սա շատ կարևոր է, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունը պետք է շատ հզոր ուժային բաղադրիչներ ունենա, հատուկ նշանակության զորքերը պետք է շատ մեծ կարողություններ ունենան, բայց ուժի կիրառման անհրաժեշտությունից խուսափելը պետք է լինի Ազգային անվտանգության ծառայության հիմնական անելիքը»,– ասել է Փաշինյանը։
Վարչապետն անդրադարձավ նաև ՀՀ-ում թմրանյութերի ապօրինի շրջանառությանը՝ ընդգծելով, որ չի կարելի մխիթարվել նրանով, որ դա ամբողջ աշխարհում առկա խնդիր է։
«Թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված խնդիրները լուրջ են։ Մենք պետք է հասկանանք, որ դա ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է։ Ինչքա՞ն էներգիա պետք է ծախսենք 0,0... չգիտեմ ինչքան գրամ քարերի տակ դնողների վրա և ինչքա՞ն էներգիա պետք է ծախսենք այդ մեծ խմբաքանակները ներկրողների և հնարավոր տեղում արտադրություն կազմակերպողների վրա։ 10-10 գտանք, բայց պետք է կենտրոնանանք, քանի որ 5-6 փաթեթ, 5-6 հոգի գտնելով` մենք մեզ խաբում ենք. ակնհայտ է, որ այս շրջանառության մեջ կան կենտրոնացված կետեր»,– ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ պետք է կենտրոնանալ ներմուծման և արտադրական շղթաների բացահայտման վրա։