https://arm.sputniknews.ru/20260107/spvorty-petq-e-lini-spvorti-masin-nakharary-marziki-kvoghmic-adrbejan-bary-tsatskelu-masin-97543289.html
Սպորտը պետք է լինի սպորտի մասին․ նախարարը՝ մարզիկի կողմից «Ադրբեջան» բառը ծածկելու մասին
Սպորտը պետք է լինի սպորտի մասին․ նախարարը՝ մարզիկի կողմից «Ադրբեջան» բառը ծածկելու մասին
Sputnik Արմենիա
Դահուկավազորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է FIS-ի կողմից՝ Tour de Ski-ի ժամանակ իր կոստյումի վրա «Ադրբեջան» գրությունը փակելու համար։ 07.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-07T17:03+0400
2026-01-07T17:03+0400
2026-01-07T17:03+0400
միքայել միքայելյան
դահուկավազք
հայաստանի դահուկային ֆեդերացիա
տուգանք
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/05/38349485_0:83:1600:983_1920x0_80_0_0_b551eeb0d9e5c50d5ae7aca282b565b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա՝ պարզելու, թե ինչ խնդիր է եղել դահուկավազորդ Միքայել Միքայելյանի կոստյումի վրա «Ադրբեջան» գրության և այն փակելու հետ կապված։ Այս մասին 2025 թվականի հաշվետու ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։Ֆեդերացիայից ցանկանում են պարզել՝ ինչ տուգանքի մասին է խոսքը, որակազրկում կարող է լինել, թե ոչ։Հիշեցնենք, որ դահուկավազորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է FIS-ի կողմից՝ Tour de Ski-ի ժամանակ իր կոստյումի վրա «Ադրբեջան» գրությունը (մրցաշարը հովանավորում է Ադրբեջանը) կպչուն ժապավենով ծածկելու համար։Դեպքը տեղի է ունեցել Իտալիայի Տոբլաչ քաղաքում՝ մրցարշավներից մեկի ժամանակ։ Դահուկավազքի կոստյումների վրա ադրբեջանական գովազդից բացի, Tour de Ski-ի ողջ ընթացքում ցուցադրվել են երկրի անունով մեծ գովազդային վահանակներ։Միքայելյանի տուգանքի չափը չի նշվում։Հավելենք՝ ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հունվարի 6-ին հայտարարել է, որ ֆեդերացիան կվճարի այդ տուգանքը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/05/38349485_90:0:1511:1066_1920x0_80_0_0_29ae5391ea4712d735a7680932105c3f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միքայել միքայելյան, դահուկավազք, հայաստանի դահուկային ֆեդերացիա, տուգանք, ադրբեջան
միքայել միքայելյան, դահուկավազք, հայաստանի դահուկային ֆեդերացիա, տուգանք, ադրբեջան
Սպորտը պետք է լինի սպորտի մասին․ նախարարը՝ մարզիկի կողմից «Ադրբեջան» բառը ծածկելու մասին
Դահուկավազորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է FIS-ի կողմից՝ Tour de Ski-ի ժամանակ իր կոստյումի վրա «Ադրբեջան» գրությունը փակելու համար։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա՝ պարզելու, թե ինչ խնդիր է եղել դահուկավազորդ Միքայել Միքայելյանի կոստյումի վրա «Ադրբեջան» գրության և այն փակելու հետ կապված։ Այս մասին 2025 թվականի հաշվետու ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Մենք տեղյակ ենք միջադեպից։ Գրավոր հարցում ենք ուղարկել Հայաստանի ֆեդերացիային, որպեսզի առավել մանրամասն պարզաբանեն իրավիճակը։ Այդ պարզաբանումը ստանալուց հետո կհասկանանք մեր հաջորդ քայլերի ձեռնարկման նպատակահարմարությունը։ Իմ արձագանքը մեկն է՝ սպորտը պետք է լինի սպորտի մասին։ Կարևոր է, որպեսզի մարզական հրապարակում, մրցման ժամանակ հնարավորինս հետևենք արդար, ազնիվ սպորտի կանոններին»,- նշեց Անդրեասյանը։
Ֆեդերացիայից ցանկանում են պարզել՝ ինչ տուգանքի մասին է խոսքը, որակազրկում կարող է լինել, թե ոչ։
Հիշեցնենք, որ դահուկավազորդ Միքայել Միքայելյանը
տուգանվել է FIS-ի կողմից՝ Tour de Ski-ի ժամանակ իր կոստյումի վրա «Ադրբեջան» գրությունը (մրցաշարը հովանավորում է Ադրբեջանը) կպչուն ժապավենով ծածկելու համար։
Դեպքը տեղի է ունեցել Իտալիայի Տոբլաչ քաղաքում՝ մրցարշավներից մեկի ժամանակ։ Դահուկավազքի կոստյումների վրա ադրբեջանական գովազդից բացի, Tour de Ski-ի ողջ ընթացքում ցուցադրվել են երկրի անունով մեծ գովազդային վահանակներ։
Միքայելյանի տուգանքի չափը չի նշվում։
Հավելենք՝ ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հունվարի 6-ին հայտարարել է, որ ֆեդերացիան կվճարի այդ տուգանքը։