https://arm.sputniknews.ru/20260107/rubivon-hajtararel-e-vor-trampy-mtadir-e-gnel-grenlandian-97535788.html
Ռուբիոն հայտարարել է, որ Թրամփը մտադիր է գնել Գրենլանդիան
Ռուբիոն հայտարարել է, որ Թրամփը մտադիր է գնել Գրենլանդիան
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԱՄՆ-ում ակնարկում էին Գրենլանդիան գրավելու ծրագրի մասին։ 07.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-07T13:49+0400
2026-01-07T13:49+0400
2026-01-07T13:50+0400
ամն
մարկո ռուբիո
դոնալդ թրամփ
գրենլանդիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/07/97534247_0:0:1600:901_1920x0_80_0_0_147450373e728874cbf16904220d2b15.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնի համար առաջնային տարբերակ է Գրենլանդիայի գնումը, ոչ թե ռազմական միջամտությունը։ Այս մասին գրում է «The Wall Street Journal» թերթը:Հանդիպմանը ներկա են եղել նաև Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը և ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Դեն Քեյնը:Զախարովան Ֆինլանդիային և Շվեդիային հորդորել է մտահոգվել Գրենլանդիայի ճակատագրովՆիստը նվիրված է եղել Վենեսուելայում ռազմական գործողությանը, սակայն դեմոկրատների առաջնորդ, Նյու Յորքից սենատոր Չակ Շումերը հետաքրքրվել է, թե արդյոք վարչակազմը դիտարկում է այլ տարածաշրջաններում, մասնավորապես Մեքսիկայում կամ Գրենլանդիայում ուժ կիրառելու հնարավորությունը: Ինչպես նշում է թերթը, պետքարտուղարը պատասխանել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վերջին կտրուկ հայտարարությունները չպետք է մեկնաբանվեն որպես անխուսափելի միջամտության նշան՝ ընդգծելով, որ հիմնական նպատակը մնում է կղզին Դանիայից գնելու հարցը:Հունվարի 5-ին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ Եվրամիության պաշտպանության տեսանկյունից կարիք կա, որպեսզի Գրելանդիան անցնի ԱՄՆ-ն տիրապետության տակ:Թրամփը չի հրաժարվում Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու գաղափարից. Սպիտակ տուն
ամն
գրենլանդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/07/97534247_177:0:1600:1067_1920x0_80_0_0_b69cacb87b4fd5d61a1f2bb2feaf2b6d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, մարկո ռուբիո, դոնալդ թրամփ, գրենլանդիա
ամն, մարկո ռուբիո, դոնալդ թրամփ, գրենլանդիա
Ռուբիոն հայտարարել է, որ Թրամփը մտադիր է գնել Գրենլանդիան
13:49 07.01.2026 (Թարմացված է: 13:50 07.01.2026) Ավելի վաղ ԱՄՆ-ում ակնարկում էին Գրենլանդիան գրավելու ծրագրի մասին։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնի համար առաջնային տարբերակ է Գրենլանդիայի գնումը, ոչ թե ռազմական միջամտությունը։ Այս մասին գրում է «The Wall Street Journal» թերթը:
«Թրամփի վարչակազմի կոշտ հռետորաբանությունն ուղղված է Դանիայի վրա ճնշում գործադրելուն՝ բանակցություններ սկսելու նպատակով, այլ ոչ թե ռազմական ներխուժում նախապատրաստելուն», - թերթը մեջբերել է Ռուբիոյի հայտարարությունը, որը նա արել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների համար փակ ճեպազրույցի ժամանակ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը և ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Դեն Քեյնը:
Նիստը նվիրված է եղել Վենեսուելայում ռազմական գործողությանը, սակայն դեմոկրատների առաջնորդ, Նյու Յորքից սենատոր Չակ Շումերը հետաքրքրվել է, թե արդյոք վարչակազմը դիտարկում է այլ տարածաշրջաններում, մասնավորապես Մեքսիկայում կամ Գրենլանդիայում ուժ կիրառելու հնարավորությունը: Ինչպես նշում է թերթը, պետքարտուղարը պատասխանել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վերջին կտրուկ հայտարարությունները չպետք է մեկնաբանվեն որպես անխուսափելի միջամտության նշան՝ ընդգծելով, որ հիմնական նպատակը մնում է կղզին Դանիայից գնելու հարցը:
Հունվարի 5-ին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ Եվրամիության պաշտպանության տեսանկյունից կարիք կա, որպեսզի Գրելանդիան անցնի ԱՄՆ-ն տիրապետության տակ: