https://arm.sputniknews.ru/20260107/qani-ahazang-e-stacvel-sarujci-vra-ynknelu-hetevanqvov-vnasvatsqneri-veraberjal-97538168.html
Քանի՞ ահազանգ է ստացվել տոներին սառույցի վրա ընկնելու հետևանքով վնասվածքների վերաբերյալ
Քանի՞ ահազանգ է ստացվել տոներին սառույցի վրա ընկնելու հետևանքով վնասվածքների վերաբերյալ
Sputnik Արմենիա
«Հերացի» համալսարանական հիվանդանոցում բարդ դեպքեր էլ են գրանցվել, որոնց դեպքում վիրահատական միջամտության կարիք է եղել։ 07.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-07T15:28+0400
2026-01-07T15:28+0400
2026-01-07T15:35+0400
սառույց
շտապօգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/173/90/1739032_0:83:1600:983_1920x0_80_0_0_6b0208c8049e4c3f4bcbf5145eb42ab4.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Տոնական օրերին՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ սառույցի վրա սայթաքելու և ընկնելու հետևանքով վնասվածքների վերաբերյալ 16 կանչ է ստացվել, որոնցից 14-ի դեպքում հոսպիտալացում է արվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնության» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։ Հաջորդող օրերին ևս կանչեր եղել են, բայց հատուկենտ։ Առհասարակ, այս տարին «Շտապօգնության» համար աչքի է ընկել զանգերի, կանչերի քիչ քանակով։ Եթե նախորդ տարիներին տոնական օրերին միջինում 1200 կանչ էին ստանում, ապա այս տարի այս թիվը 800-820-ի սահմանում է։ Օրինակ, ճայթռուկների, հրավառությունների օգտագործման հետևանքով վնասվածքների վերաբերյալ կանչ առհասարակ այս տարի չի ստացվել, ալկոհոլային թունավորման 14 կանչ է եղել, որից 5-ն է հոսպիտալացվել։ Սննդային թունավորման 2 դեպք է եղել, հոսպիտալացման կարիք չի էլ եղել։Սառույցի վրա սայթաքելու և ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալիս ոչ միշտ են շտապօգնություն զանգահարում, հաճախ միանգամից հիվանդանոց են դիմում։ Եթե «Շտապօգնությունն» այս տարի վնասվածքների վերաբերյալ ավելի քիչ թվով կանչեր է ստացել, ապա «Հերացի» համալսարանական հիվանդանոցն այս տարի գրեթե կրկնակի թվով բուժառուներ է ունեցել։Ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության բաժնի ղեկավար Գայանե Ստեփանյանի խոսքով՝ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը գրանցվել են 55 պացիենտներ, որոնք տարբեր վնասվածքներ են ստացել սառույցի վրա ընկնելու հետևանքով։ Նրանցից 45-ը ամբուլատոր բուժում է ստացել, իսկ 10-ը հոսպիտալացվել են։Նրա խոսքով՝ մեծ մասամբ եղել են սալջարդեր, վերին վերջույթների վնասվածքներ, որոնց դեպքում գիպսային անշարժացումներ են արվել կամ առաջնային բուժօգնություն են ստացել ամբուլատոր պայմաններում, հոսպիտալացման կարիք չեն ունեցել։«Մնացած 10-ը հոսպիտալացվել են, ստացել են վիրահատական միջամտություն, այնուհետև ուղղորդվել են արդեն ամբուլատոր հսկողության պոլիկլինիկաներում։ Եղել են կոտրվածքներ, այդ թվում՝ բարդ, օրինակ՝ կոնքի վնասվածք, ազդոսկրի կոտրվածք»,- ասաց Ստեփանյանը։Մասնագետը հորդորում է քայլելիս ավելի զգույշ լինել, հագնել չսահող կոշիկներ ու հնարավորության դեպքում խուսափել վտանգավոր, սառույցով պատված ճանապարհներից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/173/90/1739032_90:0:1510:1065_1920x0_80_0_0_49bed98cb4572459ad451d191fe2e75c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սառույց, շտապօգնություն
Քանի՞ ահազանգ է ստացվել տոներին սառույցի վրա ընկնելու հետևանքով վնասվածքների վերաբերյալ
15:28 07.01.2026 (Թարմացված է: 15:35 07.01.2026) «Հերացի» համալսարանական հիվանդանոցում բարդ դեպքեր էլ են գրանցվել, որոնց դեպքում վիրահատական միջամտության կարիք է եղել։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Տոնական օրերին՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ սառույցի վրա սայթաքելու և ընկնելու հետևանքով վնասվածքների վերաբերյալ 16 կանչ է ստացվել, որոնցից 14-ի դեպքում հոսպիտալացում է արվել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնության» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։
«Մենք նախնական ախտորոշում ենք տալիս, վերջնական ախտորոշումն արդեն բազմապրոֆիլ հիվանդանոցներում է արվում ռենտգենի և այլ հետազոտությունների արդյունքում։ Մեր նախնական ախտորոշմամբ՝ հիմնական դեպքերը կոտրվածքներ են եղել»,- ասաց Գրիգորյանը։
Հաջորդող օրերին ևս կանչեր եղել են, բայց հատուկենտ։ Առհասարակ, այս տարին «Շտապօգնության» համար աչքի է ընկել զանգերի, կանչերի քիչ քանակով։ Եթե նախորդ տարիներին տոնական օրերին միջինում 1200 կանչ էին ստանում, ապա այս տարի այս թիվը 800-820-ի սահմանում է։ Օրինակ, ճայթռուկների, հրավառությունների օգտագործման հետևանքով վնասվածքների վերաբերյալ կանչ առհասարակ այս տարի չի ստացվել, ալկոհոլային թունավորման 14 կանչ է եղել, որից 5-ն է հոսպիտալացվել։ Սննդային թունավորման 2 դեպք է եղել, հոսպիտալացման կարիք չի էլ եղել։
Սառույցի վրա սայթաքելու և ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալիս ոչ միշտ են շտապօգնություն զանգահարում, հաճախ միանգամից հիվանդանոց են դիմում։ Եթե «Շտապօգնությունն» այս տարի վնասվածքների վերաբերյալ ավելի քիչ թվով կանչեր է ստացել, ապա «Հերացի» համալսարանական հիվանդանոցն այս տարի գրեթե կրկնակի թվով բուժառուներ է ունեցել։
Ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության բաժնի ղեկավար Գայանե Ստեփանյանի խոսքով՝ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը գրանցվել են 55 պացիենտներ, որոնք տարբեր վնասվածքներ են ստացել սառույցի վրա ընկնելու հետևանքով։ Նրանցից 45-ը ամբուլատոր բուժում է ստացել, իսկ 10-ը հոսպիտալացվել են։
«Տարիքային վերլուծությունը ցույց է տալիս, որ առավել խոցելի են եղել մեծահասակները, 0-18 տարիքային խմբում 8-ը դեպք ենք ունեցել, նրանք չեն հոսպիտալացվել, իսկ 18-ից բարձր տարիքային խմբում 47 դեպք է արձանագրվել»,- նշեց Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ մեծ մասամբ եղել են սալջարդեր, վերին վերջույթների վնասվածքներ, որոնց դեպքում գիպսային անշարժացումներ են արվել կամ առաջնային բուժօգնություն են ստացել ամբուլատոր պայմաններում, հոսպիտալացման կարիք չեն ունեցել։
«Մնացած 10-ը հոսպիտալացվել են, ստացել են վիրահատական միջամտություն, այնուհետև ուղղորդվել են արդեն ամբուլատոր հսկողության պոլիկլինիկաներում։ Եղել են կոտրվածքներ, այդ թվում՝ բարդ, օրինակ՝ կոնքի վնասվածք, ազդոսկրի կոտրվածք»,- ասաց Ստեփանյանը։
Մասնագետը հորդորում է քայլելիս ավելի զգույշ լինել, հագնել չսահող կոշիկներ ու հնարավորության դեպքում խուսափել վտանգավոր, սառույցով պատված ճանապարհներից։