00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվան ԱՄՆ-ից պահանջում է հարգել կալանված լցանավի վրա գտնվող ռուսաստանցիների իրավունքները

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2026
ՌԴ ԱԳՆ
Բաժանորդագրվել
Ռուսական գերատեսչությունը մեկնաբանել է ամերիկացիների կողմից ՌԴ դրոշի ներքո նավարկող լցանավի կալանումը:
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն հետևում է Հյուսիսային Ատլանտիկայում ռուսական դրոշի ներքո նավարկող «Մարիներա» նավի վրա ԱՄՆ զինվորականների վայրէջք կատարելու մասին հաղորդագրություններին:
Հաշվի առնելով անձնակազմի անդամների թվում ռուսաստանցիների առկայության մասին տեղեկությունը՝ Մոսկվան Միացյալ Նահանգներից պահանջում է արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերել նրանց նկատմամբ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունից։
«Հաշվի առնելով անձնակազմում Ռուսաստանի քաղաքացիների առկայության մասին տեղեկությունները՝ ամերիկյան կողմից պահանջում ենք մարդասիրական և արժանապատիվ վերաբերմունք ապահովել նրանց նկատմամբ, անվերապահորեն պահպանել նրանց իրավունքներն ու շահերը, ինչպես նաև չխոչընդոտել նրանց շուտափույթ վերադարձին հայրենիք»,- հավելել են ԱԳՆ-ում։
Նավի կալանման մասին հայտնի է դարձել հունվարի 7-ին: Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 15:00-ին ԱՄՆ ռազմածովային ուժերը վայրէջք են կատարել լցանավի վրա, ինչից հետո վերջինիս հետ կապը կորել է: Միևնույն ժամանակ, ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ բաց ծովում «Մարիներա» նավի վրա ամերիկացի զինվորականների գտնվելը հակասում է Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի 1982 թվականի կոնվենցիայի նորմերին: Գերատեսչությունից նաև նշել են, որ նավը Ռուսաստանի դրոշի ներքո նավարկելու ժամանակավոր թույլտվություն էր ստացել անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին:
Լրահոս
0