https://arm.sputniknews.ru/20260107/himnakan-kazmi-khaghacvogh-nair-tiknizjani-gvortsakaly-serbiajum-nra-apagaji-masin-97555822.html
Հիմնական կազմի խաղացող. Նաիր Տիկնիզյանի գործակալը՝ Սերբիայում նրա ապագայի մասին
Հիմնական կազմի խաղացող. Նաիր Տիկնիզյանի գործակալը՝ Սերբիայում նրա ապագայի մասին
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Սերբական «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի հետ հույսեր է կապում՝... 07.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-07T23:10+0400
2026-01-07T23:10+0400
2026-01-07T23:10+0400
նաիր տիկնիզյան
սերբիա
ֆուտբոլ
ֆուտբոլիստ
ցրվենա զվեզդա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/18/90588603_0:0:1600:901_1920x0_80_0_0_da88c58311e76803f7194c783e6d2c13.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Սերբական «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի հետ հույսեր է կապում՝ որպես թիմի հիմնական կազմի խաղացողի։ Այս մասին «Սպորտ-Էքսպրես» պարբերականին հայտնել է հայ ֆուտբոլիստի գործակալ Ալեքսանդր Կլյուևը։Ավելի վաղ «ՍԷ»-ն հայտնել էր, որ «Կրասնոդարը» հետաքրքրություն է ցուցաբերում հայ ֆուտբոլիստի նկատմամբ։Նրա խոսքով՝ ֆուտբոլիստն այս պահին պատրաստվում է մրցաշրջանի երկրորդ հատվածի խաղերին։«Նաիրը հիմա արզումային հավաքների է։ Նա պատրաստվում է մրցաշրջանի երկրորդ հատվածին, ինչպես նաև Եվրոպա լիգայի հանդիպումներին «Ցրվենա Զվեզդայի» կազմում։ Սա է գլխավորը, ինչ հիմա տեղի է ունենում Նաիրի հետ։ Որքանով են ճշմարիտ Տիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին խոսակցությունները, կթողնեմ առանց մեկնաբանության»,-ասել է Կլյուևը։Հիշեցնենք, որ Նաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա» է տեղափոխվել 2025 թվականի հուլիսին։ 26-ամյա ֆուտբոլիստը սերբական թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։
սերբիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/18/90588603_0:0:1600:1201_1920x0_80_0_0_39477c4fd48bd5f9c1b2f6d8b8602d56.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նաիր տիկնիզյան, սերբիա, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, ցրվենա զվեզդա
նաիր տիկնիզյան, սերբիա, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, ցրվենա զվեզդա
Հիմնական կազմի խաղացող. Նաիր Տիկնիզյանի գործակալը՝ Սերբիայում նրա ապագայի մասին
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Սերբական «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի հետ հույսեր է կապում՝ որպես թիմի հիմնական կազմի խաղացողի։ Այս մասին «Սպորտ-Էքսպրես» պարբերականին հայտնել է հայ ֆուտբոլիստի գործակալ Ալեքսանդր Կլյուևը։
Ավելի վաղ «ՍԷ»-ն հայտնել էր, որ «Կրասնոդարը» հետաքրքրություն է ցուցաբերում հայ ֆուտբոլիստի նկատմամբ։
«Դեյան Ստանկովիչը հույսեր է կապում Նաիրի հետ՝ որպես հիմնական կազմի խաղացողի, որը «Ցրվենա Զվեզդայի» առաջատար ֆուտբոլիստներից մեկն է»,-ասել է Կլյուևը։
Նրա խոսքով՝ ֆուտբոլիստն այս պահին պատրաստվում է մրցաշրջանի երկրորդ հատվածի խաղերին։
«Նաիրը հիմա արզումային հավաքների է։ Նա պատրաստվում է մրցաշրջանի երկրորդ հատվածին, ինչպես նաև Եվրոպա լիգայի հանդիպումներին «Ցրվենա Զվեզդայի» կազմում։ Սա է գլխավորը, ինչ հիմա տեղի է ունենում Նաիրի հետ։ Որքանով են ճշմարիտ Տիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին խոսակցությունները, կթողնեմ առանց մեկնաբանության»,-ասել է Կլյուևը։
Հիշեցնենք, որ Նաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա» է տեղափոխվել 2025 թվականի հուլիսին։ 26-ամյա ֆուտբոլիստը սերբական թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։