00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:55
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:48
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հալեպը գնդակոծվում է. Սիրիայի իշխանությունները լրացուցիչ ուժեր են ուղարկել քաղաք

Բաժանորդագրվել
Հալեպի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը, փակվել են բոլոր պետական և ուսումնական հաստատությունները, քաղաքում արգելված է ցանկացած հավաքույթ:
Հալեպում իրավիճակը սրվել է։ Գնդակոծվում են հիմնականում քրդաբնակ Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա շրջանները։
Բախումները տեղի են ունենում Սիրիայի անցումային կառավարության զորքերի և քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ջոկատների միջև:
Ինչպես հայտնում են մերձավորարևելյան թեմատիկայով մասնագիտացված տելեգրամյան ալիքները, բախումների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:
Սիրիայի իշխանությունները Հալեպ են ուղարկել տանկեր, հրետանի։ Ներկայում կառավարական զորքերը փորձում են գրոհել Շեյխ Մաքսուդ շրջանը։
Հալեպի հայաշատ հատվածում բախումներ են, Մեռելոցի արարողությունը չեղյալ է հայտարարվել
«Գանձասար» թերթի փոխանցմամբ՝ իշխանությունները հայտարարել են Հալեպի օդանավակայանի աշխատանքը մեկ օրով դադարեցնելու մասին: Բոլոր չվերթերը կուղղվեն Դամասկոսի օդանավակայան։
Ավելի վաղ պարբերականը հայտարարել էր, որ նահանգապետի որոշմամբ հունվարի 7-ին Հալեպի բոլոր ուսումնական հաստատություններում չեղարկվել են դասերը: Փակ են բոլոր պետական հաստատությունները, արգելված է ցանկացած հավաքույթ։
Երկուստեք գնդակոծության ենթարկված թաղամասերի բնակիչները փորձում են տեղափոխվել ավելի անվտանգ տարածքներ:
Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի վերջին բախումներ են տեղի ունեցել Հալեպի այս երկու շրջաններում։ Դամասկոսում իրավիճակի կտրուկ սրումը հաջորդել է 2025 թվականի դեկտեմբերի 22-ին թուրքական պատվիրակության՝ արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի, հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընի, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի այցելությունից հետո։ Պատվիրակությունը հանդիպում էր ունեցել Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաայի հետ։
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև բախումներ են եղել նաև 2026–ի հունվարի 6–ին։ Բախումների հետևանքով Հալեպում 4 մարդ զոհվել է, 26-ը` վիրավորվել:
Լրահոս
0