https://arm.sputniknews.ru/20260107/amn-zinvats-uzhery-hajtararel-en-vor-kalanel-en-rusakan-marinera-lcanavy-97548193.html
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ կալանել են ռուսական «Մարիներա» լցանավը
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ կալանել են ռուսական «Մարիներա» լցանավը
Sputnik Արմենիա
Ըստ նախնական տվյալների՝ ԱՄՆ զինվորականները գտնվում են Ռուսաստանի դրոշի ներքո նավարկող նավթային լցանավում։ 07.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-07T18:07+0400
2026-01-07T18:07+0400
2026-01-07T18:57+0400
ամն
ռուսաստան
նավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/07/97546346_0:57:3072:1784_1920x0_80_0_0_b98260cbaf20c585edecaef3c9144f48.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը հայտարարել է, որ Իսլանդիայի և Ֆարերյան կղզիների արանքում կալանել է ռուսական «Մարիներա» լցանավը։ Նավը կալանվել է Վենեսուելայի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները «խախտելու» համար։Ավելի վաղ «Fox News»-ը հայտնել էր, որ ԱՄՆ զինվորականները գտնվում են Ռուսաստանի դրոշի ներքո նավարկող նավթային լցանավում։Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հստակեցրել է, որ նավը ՌԴ դրոշի ներքո նավարկելու ժամանակավոր թույլտվություն է ստացել դեկտեմբերի 24-ին։ԱՄՆ ԶՈւ Հարավային հրամանատարությունը հայտարարել է, որ Կարիբյան ծովի ջրատարածքում կալանել են նաև «Sophia» լցանավը, որն այս պահին տեղափոխվում է ԱՄՆ նավահանգիստ:Ըստ համացանցում տարածված լուրերի` Վենեսուելայի ափերի մոտ գտնվող և ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ հայտնված հինգ լցանավեր իրենց դրոշները փոխարինել էին ռուսականով, որպեսզի խուսափեն կալանումից։Հունվարի 6-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մոսկվան տագնապով է հետևում ռուսական «Մարիներա» նավթային լցանավի շուրջ ստեղծված իրավիճակին, քանի որ նավը Հյուսիսային Ատլանտիկայի միջազգային ջրատարածքում է գտնվում միջազգային ծովային իրավունքի նորմերին համապատասխան։Նախարարությունում ընդգծել էին, որ նավն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինվորականների կողմից մեծ ուշադրության է արժանանում անհայտ պատճառներով, ինչն ակնհայտորեն անհամաչափ է նավի խաղաղ կարգավիճակին։ ՌԴ ԱԳՆ-ում նշել էին՝ Մոսկվան ակնկալում է, որ արևմտյան երկրները, որոնք հայտարարում են բաց ծովում նավարկության ազատության նկատմամբ իրենց հանձնառության մասին, այդ սկզբունքի կիրառումը կսկսեն հենց իրենցից։Մարմարա ծովում բախվել են Ադրբեջանի և Թուրքիայի նավթային լցանավերը
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/07/97546346_0:0:2732:2048_1920x0_80_0_0_f19b4934778a12df598a3682826acc6f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ռուսաստան, նավ
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ կալանել են ռուսական «Մարիներա» լցանավը
18:07 07.01.2026 (Թարմացված է: 18:57 07.01.2026) Ըստ նախնական տվյալների՝ ԱՄՆ զինվորականները գտնվում են Ռուսաստանի դրոշի ներքո նավարկող նավթային լցանավում։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը հայտարարել է, որ Իսլանդիայի և Ֆարերյան կղզիների արանքում կալանել է ռուսական «Մարիներա» լցանավը։ Նավը կալանվել է Վենեսուելայի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները «խախտելու» համար։
«Նավը կալանվել է Հյուսիսային Ատլանտիկայում ԱՄՆ դաշնային դատարանի օրդերի հիման վրա»,- ասված է X սոցիալական ցանցում ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ «Fox News»-ը հայտնել էր, որ ԱՄՆ զինվորականները գտնվում են Ռուսաստանի դրոշի ներքո նավարկող նավթային լցանավում։
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հստակեցրել է, որ նավը ՌԴ դրոշի ներքո նավարկելու ժամանակավոր թույլտվություն է ստացել դեկտեմբերի 24-ին։
ԱՄՆ ԶՈւ Հարավային հրամանատարությունը հայտարարել է, որ Կարիբյան ծովի ջրատարածքում կալանել են նաև «Sophia» լցանավը, որն այս պահին տեղափոխվում է ԱՄՆ նավահանգիստ:
Ըստ համացանցում տարածված լուրերի` Վենեսուելայի ափերի մոտ գտնվող և ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ հայտնված հինգ լցանավեր իրենց դրոշները փոխարինել էին ռուսականով, որպեսզի խուսափեն կալանումից։
Հունվարի 6-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մոսկվան տագնապով է հետևում ռուսական «Մարիներա» նավթային լցանավի շուրջ ստեղծված իրավիճակին, քանի որ նավը Հյուսիսային Ատլանտիկայի միջազգային ջրատարածքում է գտնվում միջազգային ծովային իրավունքի նորմերին համապատասխան։
Նախարարությունում ընդգծել էին, որ նավն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինվորականների կողմից մեծ ուշադրության է արժանանում անհայտ պատճառներով, ինչն ակնհայտորեն անհամաչափ է նավի խաղաղ կարգավիճակին։ ՌԴ ԱԳՆ-ում նշել էին՝ Մոսկվան ակնկալում է, որ արևմտյան երկրները, որոնք հայտարարում են բաց ծովում նավարկության ազատության նկատմամբ իրենց հանձնառության մասին, այդ սկզբունքի կիրառումը կսկսեն հենց իրենցից։