00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2 զոհ և 30 վիրավոր կա Իրանի հարավ-արևմուտքում ոստիկանության վրա հարձակման հետևանքով

© AP Photo / Vahid SalemiԻրանի ոստիկանության ծառայողներ
Իրանի ոստիկանության ծառայողներ - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2026
Իրանի ոստիկանության ծառայողներ
Բաժանորդագրվել
Վնասվել են մի շարք վարչական շենքեր։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Երկու մարդ զոհվել է, ևս 30-ը վիրավորվել են Իրանի Իսլամական Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Չհարմահալ և Բախտիարի նահանգի Լորդեգան քաղաքում, անկարգությունների մասնակիցների կողմից իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ բացված կրակի հետևանքով։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։
Նշվում է, որ բողոքի ակցիայի մասնակիցների թվում եղել են հրազենով զինված անձինք, որոնք ցույցի թեժ պահին սկսել են կրակել ոստիկանության ուղղությամբ։ Ըստ Fars-ի տեղեկությունների՝ անկարգությունների մասնակիցների գործողությունների հետևանքով վնասվել են նաև մի քանի վարչական շենքեր։
Իրանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ ճանաչում են բնակչության բողոքի իրավունքը, սակայն միևնույն ժամանակ ընդգծում են, որ անհրաժեշտ է տարանջատել բողոքն անկարգություններից։
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ակցիաները սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ Այս ֆոնին Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական է տվել։ Նրա փոխարեն նշանակվել է Աբդոլնասեր Հեմմաթին։
Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների և ուղեկցվել են երկրի գործող քաղաքական կարգի դեմ ուղղված կարգախոսներով։ Հաղորդվել է ինչպես ուժայինների, այնպես էլ անկարգությունների մասնակիցների շրջանում զոհերի մասին։
Լրահոս
0