https://arm.sputniknews.ru/20260106/iranum-bvoghvoqi-cujceri-het-kapvats-iravitshakn-astitshanabar-handartvum-e-zlm-97525273.html
Իրանում բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակն աստիճանաբար հանդարտվում է. ԶԼՄ
Իրանում բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակն աստիճանաբար հանդարտվում է. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Գործակալության փոխանցամբ՝ դեկտեմբերի վերջին օրերի համեմատ անկարգությունները երեք անգամ պակասել են: 06.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-06T20:15+0400
2026-01-06T20:15+0400
2026-01-06T20:15+0400
իրանի իսլամական հանրապետություն
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97443538_0:0:3072:1728_1920x0_80_0_0_8c1b8ecdb3c9b336f5d4208cd883e927.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Իրանում բողոքի ակցիաները նվազում են, անկարգությունների թիվը առաջին օրերի համեմատ քչացել է երեք անգամ։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:Գործակալության փոխանցմամբ, այսօր առավոտյան ցուցարարների գործողությունների ընթացքում վիրավորվել են իրավակարգի ուժերի 568 և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մի մասը) հետ կապված «Բասիջ» կազմակերպության ուժերի 66 աշխատակիցներ:Զոհերի քանակ լրատվականը չի հայտնում, սակայն «Human Rights Activists News Agency» ընդդիմադիր ռեսուրսի տվյալներով՝ ցույցերի ընթացքում զոհվել է 35 մարդ, այդ թվում՝ 4 երեխա: Իրանի իշխանությունները զոհերի մասին տեղեկություններ չեն հայտնել։Բարձր գնաճի և ազգային արժույթ ռիալի կտրուկ արժեզրկման պատճառով դեկտեմբերի վերջին Իրանի տարբեր քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել: Դրանց ֆոնին նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնանկ է արել կենտրոնական բանկի ղեկավարին։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ ցուցարարների պահանջներն օրինական են և կոչ է արել կառավարությանը իրավիճակը շտկելու համար միջոցներ ձեռնարկել:Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են սկսվել ցուցարարների և իրավապահների միջև։ «Al-Jazeera» հեռուստաալիքը, հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը, հայտնել է երկրի արևմուտքում գտնվող Կուխդաշտ քաղաքում անվտանգության կամավորական ջոկատների «Բասիջ» ջոկատի անդամի զոհվելու մասին: Արևմտյան լրատվականները հայտնում են, որ ցուցարարներից մի քանիսը զոհվել են, բայց իրանական կառավարական աղբյուրներն ու լրատվամիջոցները չեն հաստատում այդ տեղեկությունները:Ի պատասխան Դոնալդ Թրամփի սպառնալիքների, որը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է «պաշտպանել Իրանի քաղաքացիներին», եթե երկրի իշխանությունները նրանց դեմ ուժ կիրառեն, Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նշել է, որ իրանցիները անցկացնում են խաղաղ ցույցեր, որոնց իրավունք ունեն: Սակայն դրան զուգահեռ արձանագրվել են ոստիկանության բաժանմունքների վրա հարձակման դեպքեր։ Երկրի հատուկ ծառայությունները հայտարարել են մի քանի անձանց հայտնաբերման մասին, որոնք կապեր են պահպանում բախումներ հրահրող՝ ոչ բարեկամական երկրների խմբավորումների հետ:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97443538_154:0:2885:2048_1920x0_80_0_0_f8dc24e9393fa038a052109cb4b9ec33.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, բողոքի ակցիա
իրանի իսլամական հանրապետություն, բողոքի ակցիա
Իրանում բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակն աստիճանաբար հանդարտվում է. ԶԼՄ
Գործակալության փոխանցամբ՝ դեկտեմբերի վերջին օրերի համեմատ անկարգությունները երեք անգամ պակասել են:
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Իրանում բողոքի ակցիաները նվազում են, անկարգությունների թիվը առաջին օրերի համեմատ քչացել է երեք անգամ։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:
«Վերջին 2-3 օրվա ընթացքում ցուցարարների թիվը փողոցներում նվազում է, և իրավիճակն ընթանում է դեպի լիակատար հանդարտություն։ Առաջին օրերի հետ համեմատած՝ անկարգությունների և հավաքների թիվը նվազել է երեք անգամ, իսկ այն ցաքուցրիվ հավաքներին, որոնք, այնուամենայնիվ, տեղի են ունենում, կարելի է ակնհայտորեն դիտարկել չափազանց փոքր հակաժողովրդական պատրաստված և կոպտորեն գործող խմբեր», - ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության փոխանցմամբ, այսօր առավոտյան ցուցարարների գործողությունների ընթացքում վիրավորվել են իրավակարգի ուժերի 568 և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մի մասը) հետ կապված «Բասիջ» կազմակերպության ուժերի 66 աշխատակիցներ:
Զոհերի քանակ լրատվականը չի հայտնում, սակայն «Human Rights Activists News Agency» ընդդիմադիր ռեսուրսի տվյալներով՝ ցույցերի ընթացքում զոհվել է 35 մարդ, այդ թվում՝ 4 երեխա: Իրանի իշխանությունները զոհերի մասին տեղեկություններ չեն հայտնել։
Բարձր գնաճի և ազգային արժույթ ռիալի կտրուկ արժեզրկման պատճառով դեկտեմբերի վերջին Իրանի տարբեր քաղաքներում
զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել: Դրանց ֆոնին նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնանկ է արել կենտրոնական բանկի ղեկավարին։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ ցուցարարների պահանջներն օրինական են և կոչ է արել կառավարությանը իրավիճակը շտկելու համար միջոցներ ձեռնարկել:
Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են սկսվել ցուցարարների և իրավապահների միջև։ «Al-Jazeera» հեռուստաալիքը, հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը, հայտնել է երկրի արևմուտքում գտնվող Կուխդաշտ քաղաքում անվտանգության կամավորական ջոկատների «Բասիջ» ջոկատի անդամի զոհվելու մասին: Արևմտյան լրատվականները հայտնում են, որ ցուցարարներից մի քանիսը զոհվել են, բայց իրանական կառավարական աղբյուրներն ու լրատվամիջոցները չեն հաստատում այդ տեղեկությունները:
Ի պատասխան Դոնալդ Թրամփի սպառնալիքների, որը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է «պաշտպանել Իրանի քաղաքացիներին», եթե երկրի իշխանությունները նրանց դեմ ուժ կիրառեն, Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նշել է, որ իրանցիները անցկացնում են խաղաղ ցույցեր, որոնց իրավունք ունեն: Սակայն դրան զուգահեռ արձանագրվել են ոստիկանության բաժանմունքների վրա հարձակման դեպքեր։ Երկրի հատուկ ծառայությունները հայտարարել են մի քանի անձանց հայտնաբերման մասին, որոնք կապեր են պահպանում բախումներ հրահրող՝ ոչ բարեկամական երկրների խմբավորումների հետ: