00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկազ Ֆանյան
Անհայտ է, թե ArCa–ով հետվճարի արդյունքում գործադիրը ինչ արդյունք է ակնկալում. Ֆանյան
09:05
5 ր
Տեր Վրթանես
Աստված մեզ 2–րդ հնարավորություն է տվել ապրելու, և այդ կյանքը պիտի ծառայեցնենք Տիրոջ փառքի համար․ Տեր Վրթանես
09:10
2 ր
Մանուկ Սուքիասյան
Տուժածների վիճակագրությունը քաղաքապետարանի աշխատանքի ուղիղ համեմատականն է. Սուքիասյան
09:14
6 ր
Ներսես Ներսոյան
Խաղաղ բնակիչները մեծ մասամբ մզկիթների ու եկեղեցիների մեջ են պատսպարվել. Ներսես Ներսոյան
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոսանքազրկումների հետ կապված իրավիճակը ֆետիշացվեց․ Ռոմանոս Պետրոսյան

Բաժանորդագրվել
ՀԷՑ ժամանակավոր պաշտոնակատարի վստահեցմամբ՝ անցած տարի Ամանորի գիշերը հոսանքազրկված է եղել 32 հազար բաժանորդ, իսկ այս տարի՝ 9000, գրեթե 4 անգամ պակաս։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Ամանորի գիշերը հատկապես Երևանում տեղի ունեցած երկրաժամկետ հոսանքազրկումները ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ցավալի երևույթ է համարում, սակայն վստահեցնում է՝ նախորդ տարիների համեմատ այս տարի դրանց թիվը քիչ է եղել։ Այդ մասին այսօր նա ասաց Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Ըստ ՀԷՑ ժամանակավոր պաշտոնակատարի՝ անցած տարի Ամանորի գիշերը հոսանքազրկված է եղել 32 հազար բաժանորդ, իսկ այս տարի՝ 9000, գրեթե 4 անգամ պակաս։ Բացի այդ, Պետրոսյանի խոսքով՝ 2024 թ․ նույն օրերի համեմատությամբ 2025 թվականի Ամանորին էլեկտրաէներգիայի սպառումն աճել է 20-22 տոկոսով։
«Քանի որ ՀԷՑ-ի շուրջ ԶԼՄ-ների, քաղաքական որոշ շրջանակների ուշադրությունը սևեռված է, կարծես թե այդ իրավիճակն ավելի ֆետիշացվեց։ Բոլորդ գիտակցում եք՝ ինչ վատթար, մաշված, ոչ բարեկարգ վիճակում են գտնվում ՀԷՑ-ի բաշխիչ ենթակառուցվածքները»,- հայտարարեց նա։
Հոսանքազրկման պատճառներից մյուսը, ըստ Պետրոսյանի, էլեկտրաէներգիայի սպառման շեշտակի աճն է, որի արդյունքում էր որոշ ենթակայաններում եղել են վթարային իրավիճակներ։ Մասնավորապես, Երևանի Էրեբունի վարչական շրջանն ու հարակից հատվածները սպասարկող Վարդաշեն ենթակայանի բեռը մոտ 25-30 տոկոսով բարձրացել էր։
Նրա խոսքով՝ 48-52 ժամվա ընթացքում վթարները վերացվել են։
Ինչ վերաբերում է մի քանի օրվա հոսանքազրկումների պատճառով քաղաքացիներին հնարավոր փոխհատուցումներին, Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ այդ հարցերը կարգավորում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
«Եթե հանկարծ պարզի, որ ՀԷՑ-ը կարող էր կանխարգելել, բայց չի արել, օրենքի կարգավորման առարկա կդառնա և, իհարկե, կփոխհատուցվեն բոլոր այն բնակիչներն ու բաժանորդները, որոնք վնասներ են կրել»,- նշեց նա։
Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ երկու առանձին հանձնաժողով է կազմավորվել՝ տեխնիկական, էներգետիկ ոլորտի ՀԷՑ մասնագետների շրջանակով և մյուս հանձնաժողովը՝ անվտանգային-իրավական շրջանակով։ Ըստ նրա՝ այս երկու հանձնաժողովներն էլ միմյանցից անկախ պետք է հետաքննություն անեն և համագործակցելով իրավապահ մարմինների հետ վեր հանեն իրական պատճառները։
Անդրադառնալով դիտարկմանը՝ երբ նա նշանակվեց կառավարիչ, բազմաթիվ պայմանագրեր են խզվել, Պետրոսյանը հավաստիացրեց, թե որևէ պայմանագիր, որը վերաբերում էր օպերատիվ կառավարմանը, ենթակառուցվածքների նորացմանը, ցանցի վերազինմանը, չեն խզվել, այլ վերաբանակցվել են։
«Խզվել են միայն այն պայմանագրերը, որոնցով ուռճացված մատակարարումների, գնումների գործընթացներով ձեռք են բերվել սարքավորումներ, որոնք կարող էին տարիներով կամ ամիսներով ուղղակի պահեստներում մնային։ Զուգահառեբար, թե ներդրումային ծրագիրը, թե կապալառուների շինարարական աշխատանքները իրականացվել են հայտարարված նոր մրցույթներով։ Նոր մրցույթների արդյունքում նոր կապալառուների հետ կնքվել են մինչև 40-60 տոկոս ավելի ցածր գնով պայմանագրեր, որից հետո է միայն դադարեցվել համագործակցությունը գործընկերների հետ»,- վստահեցրեց Պետրոսյանը։
Բացի այդ, ըստ նրա, խզվել են պայմանագրեր բարձրարժեք, թանկարժեք ծառայողական մեքենաների վարձկալության, տարբեր շրջանակների արտոնյալ դիրքն ընդգծելու համար պայմաններ ստեղծելու ծառայությունների մատուցման համար։
ՀԷՑ ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ ընկերության տեխնիկական սպասարկման բաժնում կրճատումներ չի արել՝ անձնակազմը հիմնականում նույնն է մնացել։
Հիշեցնենք` դեկտեմբերի 27–ին` կեսգիշերին մոտ հրդեհ էր բռնկվել «Վարդաշեն» էլեկտրական ենթակայանում։ Մասամբ այրվել էր ենթակայանի գույքը: Հրդեհը մեկուսացվել էր դեկտեմբերի 28–ի ժամը 00։53-ին, մարվել՝ 01։20-ին։
Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում ամբողջական թաղամասեր էին հոսանքազրկվել: Էրեբունի վարչական շրջանում 2 օր հոսանք չկար։
2026 թ․ հունվարի 2-ին էլ հայտնի դարձավ, որ Վայոց Ձորի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի և Շիրակի մարզերում 60 բնակավայր է հոսանքազրկվել առատ ձյան և մետաղական հենարանների վնասման պատճառով։ 6 մարզերի 54 բնակավայրեր հոսանքազրկվել են եղանակային անբարենպաստ պայմանների՝ առատ ձյան տեղումների հետևանքով։
Լրահոս
0