00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ ծավալով Հայաստանից Իրան 2026 թվականին էլեկտրաէներգիա կարտահանվի

© Sputnik / Andranik GhazaryanԵրասխահուն գյուղը
Երասխահուն գյուղը - Sputnik Արմենիա, 1920, 05.01.2026
Բաժանորդագրվել
2026 թվականին ՀՀ-ում արտադրվող մոտ 8 750 մլրդ-ից նախատեսվում է արտահանել 1 մլրդ 570 մլն կվտ/ժ-ից մի փոքր ավելին։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. 2026 թվականին Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը նախատեսված է մոտ 2025 թվականի չափով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Երևանի ՋԷԿ-ի գլխավոր տնօրեն Գևորգ Պողոսյանը։
Բացարձակ թվերով 2026 թվականին արտահանումը նախատեսվում է 1 մլրդ 570 մլն կվտ/ժ-ից մի փոքր ավելի։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանում 2026 թվականին նախատեսվում է արտադրել 8 750 մլրդ կվտ/ժ-ից մի փոքր քիչ էներգիա։
«Երևանի ՋԷԿ» պետական ձեռնարկությունը միակ սուբյեկտն է, որն Հայաստանից Իրան էլեկտրաէներգիա է արտահանում։ «Էլեկտրաէներգիա գազի դիմաց» սխեմայով Հայաստանը Իրան արտահանում է այնտեղից ստացված յուրաքանչյուր 1 խմ գազի դիմաց 3 կվտ/ժ էներգիա։ Իրանական գազն օգտագործվում է միայն ջերմային էլեկտրակայանների շահագործման համար և չի մատակարարվում մնացած սպառողներին: Փաստացի 1 խմ գազից արտադրվում է 4-4.5 կՎտ/ժ, որի ավելցուկը մնում է Հայաստանի էներգահամակարգում։ Արտահանվող էներգիայի մատակարարումներին մասնակցում են նաև այլ ջերմային կայաններ, սակայն արտահանումն իրականացվում է Երևանի ՋԷԿ-ի անվամբ։
Այս տարի նույնպես ՋԷԿ-ում զգալի վերանորոգման աշխատանքներ են նախատեսված։ Վերանորոգվելու է նաև գազատուրբինը, որն ապահովում է էլեկտրաէներգիայի արտադրության մեծ մասը (կայանում գործում է մի շոգետուրբին ևս): Աշխատանքներն իրականացվելու են կայանի սեփական միջոցներով՝ առանց պետբյուջեի միջոցների:
Լրահոս
0