https://arm.sputniknews.ru/20260104/talini-surb-astvatsatsin-ekeghecin-vtangvats-e-pastaban-97466891.html
Թալինի Սուրբ աստվածածին եկեղեցին վտանգված է. փաստաբան
Թալինի Սուրբ աստվածածին եկեղեցին վտանգված է. փաստաբան
Sputnik Արմենիա
Արա Զոհրաբյանը հիշեցրել է, որ աշխարհիկ իշխանությունն իրավունք չունի միջամտել եկեղեցական գործերին, քանի որ դա քրեորեն պատժելի արարք է: 04.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-04T17:01+0400
2026-01-04T17:01+0400
2026-01-04T17:01+0400
թալին
եկեղեցի
մայր աթոռ սուրբ էջմիածին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/04/97465617_0:158:720:563_1920x0_80_0_0_79ee26ddc983c305304d9b5ec5145f5b.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին վտանգված է։ Ֆեսբուքյան էջում նման գրառում է կատարել փաստաբան, Մայր աթոռի շահերիպաշտպան Արամ Զոհրաբյանը` հրապարակելով տեսանյութ, թե ինչպես է կարգալույծ եղած Արամայիս (Թադե) Թախմազյանի փորձում մտնել ավանդատուն:Հունվարի 1-ին Թալինի քաղաքապետ, իշխող կուսակցության անդամ Տավրոս Սափեյանի և հենց Թախմազյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո կարգալույծ արված նախկին հոգևոր հովիվը փորձել է մտնել ավանդատուն` պատճառաբանելով, թե հագուստ է ցանկանում վերցնել։Իրավաբանը կարգալույծ քահանային հիշեցրել է, որ վերջինս այլևս իրավունք չունի մտնել այնտեղ, քանի որ զրկված է հոգևոր աստիճանից: Կարճատև բանավեճից հետո Թախմազյանը հեռացել է:Զոհրաբյանը նաև հիշեցրել է Թալինի քաղաքապետ Սափեյանի հայտարարությունը հունվարի 6-ին Թախմազյանի կողմից Թալինի եկեղեցում «պատարագ» մատուցելու վերաբերյալ, սակայն զգուշացնում է, որ աշխարհիկ իշխանությունն իրավունք չունի միջամտել եկեղեցական գործերին, քանի որ դա քրեորեն պատժելի արարք է:Հիշեցնենք, որ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում հոգևորականների կողմից կատարվելիք նռնօրհնեքի կարգը դոկտեմբերի 31-ին խոչընդոտվել է Թալինի համայնքապետի և տեղի կարգալույծ եղած նախկին հոգևորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից։Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հայտնել է նաև, որ 2026 թ. հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին նվիրված Սուրբ պատարագին իր անձը պետք է ներկայացվի որպես Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավոր և պնդել է, որ պատարագի ժամանակ պետք է զեղչվի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը:
թալին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Թալինի Սուրբ աստվածածին եկեղեցին վտանգված է. փաստաբան
Sputnik Արմենիա
Թալինի Սուրբ աստվածածին եկեղեցին վտանգված է. փաստաբան
2026-01-04T17:01+0400
true
PT1M51S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/04/97465617_0:90:720:630_1920x0_80_0_0_02787423be7632889627740e34a57f66.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թալին, եկեղեցի, մայր աթոռ սուրբ էջմիածին, видео
թալին, եկեղեցի, մայր աթոռ սուրբ էջմիածին, видео
Թալինի Սուրբ աստվածածին եկեղեցին վտանգված է. փաստաբան
Արա Զոհրաբյանը հիշեցրել է, որ աշխարհիկ իշխանությունն իրավունք չունի միջամտել եկեղեցական գործերին, քանի որ դա քրեորեն պատժելի արարք է:
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին վտանգված է։ Ֆեսբուքյան էջում նման գրառում է կատարել փաստաբան, Մայր աթոռի շահերիպաշտպան Արամ Զոհրաբյանը` հրապարակելով տեսանյութ, թե ինչպես է կարգալույծ եղած Արամայիս (Թադե) Թախմազյանի փորձում մտնել ավանդատուն:
«Վերջին շրջանում նշված անձը գալիս էր Եկեղեցի և հագնելով քահանայական հագուստը` խանգարում էր Տեր Հայկ քահանա Սահակյանին ժամերգություններ կատարել»,– գրել է փաստաբանը։
Հունվարի 1-ին Թալինի քաղաքապետ, իշխող կուսակցության անդամ Տավրոս Սափեյանի և հենց Թախմազյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո կարգալույծ արված նախկին հոգևոր հովիվը փորձել է մտնել ավանդատուն` պատճառաբանելով, թե հագուստ է ցանկանում վերցնել։
Իրավաբանը կարգալույծ քահանային հիշեցրել է, որ վերջինս այլևս իրավունք չունի մտնել այնտեղ, քանի որ զրկված է հոգևոր աստիճանից: Կարճատև բանավեճից հետո Թախմազյանը հեռացել է:
Զոհրաբյանը նաև հիշեցրել է Թալինի քաղաքապետ Սափեյանի հայտարարությունը հունվարի 6-ին Թախմազյանի կողմից Թալինի եկեղեցում «պատարագ» մատուցելու վերաբերյալ, սակայն զգուշացնում է, որ աշխարհիկ իշխանությունն իրավունք չունի միջամտել եկեղեցական գործերին, քանի որ դա քրեորեն պատժելի արարք է:
Հիշեցնենք, որ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում հոգևորականների կողմից կատարվելիք նռնօրհնեքի կարգը դոկտեմբերի 31-ին
խոչընդոտվել է Թալինի համայնքապետի և տեղի կարգալույծ եղած նախկին հոգևորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից։
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հայտնել է նաև, որ 2026 թ. հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին նվիրված Սուրբ պատարագին իր անձը պետք է ներկայացվի որպես Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավոր և պնդել է, որ պատարագի ժամանակ պետք է զեղչվի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը: