https://arm.sputniknews.ru/20260102/israjeli-razmaodajin-uzhery-harvatsner-en-hascrel-libanani-haravajin-hatvatsin-aghbjur-97430894.html
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային հատվածին. աղբյուր
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային հատվածին. աղբյուր
Sputnik Արմենիա
Աղբյուրի խոսքով՝ հարվածների մեծ մասը հասցվել է Զրարիայի ծայրամասում գտնվող բարձունքներին։ 02.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-02T16:40+0400
2026-01-02T16:40+0400
2026-01-02T16:40+0400
իսրայել
լիբանան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/13/82040278_0:320:3072:2048_1920x0_80_0_0_7306540441975b0acff42ebe3fbdf710.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Զրարիա բնակավայրին։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է լիբանանյան աղբյուրը։«Հարվածների մեծ մասն ուղղված է եղել բնակավայրի ծայրամասում գտնվող բարձունքներին», - ասել է գործակալության զրուցակիցը:Հիշեցնենք` 2024 թվականի նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը Իսրայելի և Լիբանանի միջև գրեթե 14 ամիս շարունակվող էսկալացիայից հետո ուժի մեջ մտավ հրադադարի ռեժիմը` համաձայն կարգավորման ամերիկյան ծրագրի։ Ըստ այդ ծրագրի՝ հրադադարից հետո լիբանանյան բանակը պետք է 60 օրվա ընթացքում զբաղեցներ երկրի հարավային տարածքները, իսկ «Հզբոլլահի» ուժերն ու ենթակառուցվածքները պետք է հետ քաշվեին Լիտանի գետից (որը տարբեր հատվածներում հոսում է Իսրայելի սահմանից 20-30 կմ հեռավորության վրա) դեպի հյուսիս։ Այդ ընթացքում Իսրայելը պետք է ամբողջությամբ դուրս բերեր իր զինված ուժերը հարևան երկրի տարածքից՝ միաժամանակ պահպանելով շարժման կողմից հրադադարի ցանկացած խախտմանն արձագանքելու իրավունքը։Իսրայելը դուրս բերեց զորքը հարևան պետությունից, սակայն ռազմական ներկայություն պահպանեց Լիբանանի հինգ սահմանային դիրքերում։Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել իրենց երկրի ինքնիշխանությունը՝ չնայած հրադադարի մասին համաձայնագրին: Իսրայելական բանակն իր հերթին հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին՝ մարտական թևի ղեկավար կազմը վերացնելու նպատակով: Իսրայելը բազմիցս ասել է, որ շարունակելու է հարվածներ հասցնել Լիբանանին, որպեսզի չեզոքացնի «Հզբոլլահի» դիմադրությունից բխող սպառնալիքը:
իսրայել
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/13/82040278_341:0:3072:2048_1920x0_80_0_0_1912266f2d75253db0ba74167cd4d000.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, լիբանան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային հատվածին. աղբյուր
Աղբյուրի խոսքով՝ հարվածների մեծ մասը հասցվել է Զրարիայի ծայրամասում գտնվող բարձունքներին։
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Զրարիա բնակավայրին։
ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է լիբանանյան աղբյուրը։
«Հարվածների մեծ մասն ուղղված է եղել բնակավայրի ծայրամասում գտնվող բարձունքներին», - ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք` 2024 թվականի նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը Իսրայելի և Լիբանանի միջև գրեթե 14 ամիս շարունակվող էսկալացիայից հետո ուժի մեջ մտավ հրադադարի ռեժիմը` համաձայն կարգավորման ամերիկյան ծրագրի։ Ըստ այդ ծրագրի՝ հրադադարից հետո լիբանանյան բանակը պետք է 60 օրվա ընթացքում զբաղեցներ երկրի հարավային տարածքները, իսկ «Հզբոլլահի» ուժերն ու ենթակառուցվածքները պետք է հետ քաշվեին Լիտանի գետից (որը տարբեր հատվածներում հոսում է Իսրայելի սահմանից 20-30 կմ հեռավորության վրա) դեպի հյուսիս։ Այդ ընթացքում Իսրայելը պետք է ամբողջությամբ դուրս բերեր իր զինված ուժերը հարևան երկրի տարածքից՝ միաժամանակ պահպանելով շարժման կողմից հրադադարի ցանկացած խախտմանն արձագանքելու իրավունքը։
Իսրայելը դուրս բերեց զորքը հարևան պետությունից, սակայն ռազմական ներկայություն պահպանեց Լիբանանի հինգ սահմանային դիրքերում։
Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել իրենց երկրի ինքնիշխանությունը՝ չնայած հրադադարի մասին համաձայնագրին: Իսրայելական բանակն իր հերթին հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին՝ մարտական թևի ղեկավար կազմը վերացնելու նպատակով: Իսրայելը բազմիցս ասել է, որ շարունակելու է հարվածներ հասցնել Լիբանանին, որպեսզի չեզոքացնի «Հզբոլլահի» դիմադրությունից բխող սպառնալիքը: