https://arm.sputniknews.ru/20260102/derasan-tvomi-li-jvonsi-34-amja-dstery-mahacats-en-gtel-hjuranvocum-97423050.html
Դերասան Թոմի Լի Ջոնսի 34-ամյա դստերը մահացած են գտել հյուրանոցում
Դերասան Թոմի Լի Ջոնսի 34-ամյա դստերը մահացած են գտել հյուրանոցում
Sputnik Արմենիա
Հոլիվուդյան աստղի դստեր մահվան պատճառների մասին առայժմ տեղեկություններ հայտնի չեն։ 02.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-02T11:56+0400
2026-01-02T11:56+0400
2026-01-02T12:07+0400
ամն
հյուրանոց
դերասան
դուստր
մահ
դիակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/02/97423212_0:173:2122:1367_1920x0_80_0_0_3bfd227978ba64f2b34eb099e0e1d827.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Ամերիկացի հայտնի դերասան Թոմի Լի Ջոնսի 34-ամյա դստեր՝ Վիկտորյայի դին հայտնաբերել են Կալիֆոռնիայի հյուրանոցներից մեկում։ Այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները։Վիկտորյայի մարմինը հայտնաբերվել է հունվարի 1-ի առավոտյան Սան Ֆրանցիսկոյի «Fairmont» հյուրանոցում։Կնոջ մահվան պատճառների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։Հիշեցնենք, որ Թոմի Լի Ջոնսը հատկապես հայտնի դարձավ «Սևազգեստ մարդիկ» ֆիլմից, որտեղ գլխավոր դերում նկարահանվեց մեկ այլ հայտնի աստղի` Ուիլ Սմիթի հետ։Ինչ վերաբերում է նրա դստերը՝ Վիկտորյային, նա Թոմի Լի Ջոնսի և նրա նախկին կնոջ՝ լուսանկարիչ Քիմբերլի Քլոուգլիի երկու երեխաներից մեկն է։ Նրանք ունեն նաև 43-ամյա որդի՝ Օսթին Ջոնսը։Վիկտորյան ևս խաղացել է ֆիլմերում։ Նա 2002 թվականին նկարահանվել է «Սևազգեստ մարդիկ 2» ֆիլմում։«Կյանքից հեռացավ թռչնի պես թեթև». Մոսկվայում հրաժեշտ են տվել Վերա Ալենտովային
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/02/97423212_35:0:2087:1539_1920x0_80_0_0_d659bff2505cf8b7de799f2aded8e02c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, հյուրանոց, դերասան, դուստր, մահ, դիակ
ամն, հյուրանոց, դերասան, դուստր, մահ, դիակ
Դերասան Թոմի Լի Ջոնսի 34-ամյա դստերը մահացած են գտել հյուրանոցում
11:56 02.01.2026 (Թարմացված է: 12:07 02.01.2026) Հոլիվուդյան աստղի դստեր մահվան պատճառների մասին առայժմ տեղեկություններ հայտնի չեն։
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Ամերիկացի հայտնի դերասան Թոմի Լի Ջոնսի 34-ամյա դստեր՝ Վիկտորյայի դին հայտնաբերել են Կալիֆոռնիայի հյուրանոցներից մեկում։ Այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները։
Վիկտորյայի մարմինը հայտնաբերվել է հունվարի 1-ի առավոտյան Սան Ֆրանցիսկոյի «Fairmont» հյուրանոցում։
Կնոջ մահվան պատճառների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ Թոմի Լի Ջոնսը հատկապես հայտնի դարձավ «Սևազգեստ մարդիկ» ֆիլմից, որտեղ գլխավոր դերում նկարահանվեց մեկ այլ հայտնի աստղի` Ուիլ Սմիթի հետ։
Ինչ վերաբերում է նրա դստերը՝ Վիկտորյային, նա Թոմի Լի Ջոնսի և նրա նախկին կնոջ՝ լուսանկարիչ Քիմբերլի Քլոուգլիի երկու երեխաներից մեկն է։ Նրանք ունեն նաև 43-ամյա որդի՝ Օսթին Ջոնսը։
Վիկտորյան ևս խաղացել է ֆիլմերում։ Նա 2002 թվականին նկարահանվել է «Սևազգեստ մարդիկ 2» ֆիլմում։