00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
300 ր
On air
13:00
120 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
300 ր
On air
13:00
120 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2026 թվականին Հայաստանում կգործեն ֆիքսված ինտերնետ կապի նոր ստանդարտներ

© Sputnik / Владимир ТрефиловՑանցային սարքավորումներ
Ցանցային սարքավորումներ - Sputnik Արմենիա, 1920, 02.01.2026
Բաժանորդագրվել
Գովազդելով կապի որևէ արագություն` օպերատորը պետք է ապահովի, որ օրվա ժամանակի 95%–ի ընթացքում փաստացի արագությունը լինի գովազդում նշվածի 70%–ից ոչ պակաս։ Բացի այդ, ցանկացած պահի պետք է ապահովվի առնվազն 2 Մբիտ/վրկ արագություն։
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. 2026 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում կգործեն ֆիքսված ինտերնետ կապի որակի նոր ստանդարտներ։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության բաժնի պետ Արմեն Հունանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրեց նոր չափորոշիչները։
© Photo : press office of the Public Services Regulatory Commission of RAԱրմեն Հունանյան
Начальник телекоммуникационного управления Комиссии по регулированию общественных услуг Армении Армен Унанян - Sputnik Արմենիա, 1920, 02.01.2026
Արմեն Հունանյան
Ըստ գործող կարգավորումների` սահմանվել է, որ օպերատորը ուղղակի պետք է տրամադրի այն որակի և արագության կապ, որը նշված է պայմանագրում։ Լրամշակված տարբերակով կսահմանվի երեք տիպի չափորոշիչ` առաջինը` օպերատորի կողմից գովազդվող արագությունը (որը տեսականորեն ամենաբարձրն է կամ մոտ է դրան), երկրորդը` սովորաբար հասանելի արագություն, որը օրվա ժամանակի 95%–ի ընթացքում պետք է կազմի գովազդվողի առնվազն 70%–ը, երրորդը` նվազագույն թույլատրելի արագություն, որը չպետք է պակաս լինի գովազդվող արագության 20%–ից։
Ինչպես Հայաստանում կկարգավորվի խաղային ոլորտը. նոր օպերատորի անելիքները
Բոլոր երեք դեպքերում նվազագույն արագությունը չպետք է պակաս լինի 2 մեգաբիտ/վայրկյանից, որը համարվում է լայնաշերտ ինտերնետի նվազագույն արագություն` ըստ Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) չափանիշների։ Մնացած որակի չափանիշները համապատասխանեցվել են ԵՄ–ի փորձին։
Ինտերնետ պրովայդերը պետք է իր հրապարակային պայմանագրերում ներկայացնի այս բոլոր երեք մեծությունները։ Այս կարգը կտարածվի երկրում գործող բոլոր 210 ֆինքսված կապի օպերատորների վրա, այդ թվում` բջջային օպերատորների, որոնք մատուցում են նաև ֆիքսված կապ։
Բացի այդ, նախատեսվել են նաև բաժանորդների համար փոխհատուցման մեխանիզմներ` կապի ընդհատման կամ ոչ բավարար արագության դեպքում։
«Բացառություն են կազմում կապի այն խզումները, որոնք տեղի են ունենում էլեկտրաէներգիայի պլանային թույլատրելի անջատման դեպքում, քանի որ դրանք ամրագրված են էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագորրծման կանոններով»,– նշեց Հունանյանը։
Սակայն գրեթե բոլոր մնացած դեպքերում օպերատորը պետք է բաժանորդին փոխհատուցում տրամադրի։ Սա վերաբերում է թե՛ վթարային անջատումներին, թե՛ կապուղիների` այլ երկրներով անցնող հատվածների վթարներին։ Սա կստիպի ինտերնետ պրովայդերներին, որ տեղական ու միջազգային գործընկերների հետ պայմանագրերում նախատեսեն նման դեպքերի համար հատուցում, որպեսզի կարողանան բավարարել նաև իրենց բաժանորդների պահանջները։
Ծառայությունների մատուցման պայմանագրերում պետք է ներառվի կապի որակը ստուգելու մեխանիզմներ (լայն տարածում գտած speedtest հարթակով կամ այլ տարբերակներով)։
Ինչպես նախկինում ներկայացրել ենք, բջջային կապի դեպքում որպես պահանջվող մակարդակ կընդունվի ոչ թե բացարձակ արագությունը, այլ կայանի ազդանշանը, քանի որ այնտեղ կան ավելի շատ գործոններ, որոնք ազդում են կապի արագության վրա` անկախ օպերատորի ձեռնարկած աշխատանքից։
Լրահոս
0