00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
47 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
On air
07:00
300 ր
On air
13:00
120 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ֆիզիկոսները սկսել են փորձարկել ցածր հաճախային ճառագայթմամբ տոմոգրաֆիա

© Sputnik / Aram NersesyanՎահան Քոչարյանը
Վահան Քոչարյանը - Sputnik Արմենիա, 1920, 01.01.2026
Վահան Քոչարյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Տերահերցային տոմոգրաֆիան ճշտությամբ զիջում է ռենտգենյանին, բայց ունի մի շարք առավելություններ։ Հայաստանի Ֆիզիկոսները փորձարկում են իրենց կողմից հավաքած թե՛ այս, թե՛ ռենտգենյան միկրոտոմոգրաֆը, որն արդեն կիրառում են հնէաբանները, դեղագործներն ու չինացի արդյունաբերողները։
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik.Հայաստանի ֆիզիկոսները սկսել են փորձարկել ցածր հաճախային ճառագայթմամբ տոմոգրաֆիայի տեխնոլոգիան։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վահան Քոչարյանը, այս տեխնոլոգիան աշխատում է ոչ թե ռենտգենային, այլ տերահերցային հաճախություններով։ Այս մեթոդներից ամեն մեկն ունի իր ուժեղ և թույլ կողմերը։ Ռենտգենյան տոմոգրաֆներով կարելի է ստանալ շատ ավելի ճշգրիտ պատկերներ (մինչև անգամ` նանոմետրերի մակարդակի)։ Տերահերցային տոմոգրաֆների ճշտությունը (լուծողությունը) զգալիորեն ավելի ցածր է (միլիմետրի մասերի մակարդակի), սակայն դրանցով կարելի է ստանալ ավելի խոշոր օբյեկտների պատկերներ, որոնք ռենտգենյան տոմոգրաֆներում առանց կոնտրաստային նյութերի անհնար է տեսնել։ Բացի այդ, դրանք չեն առաջացնում ճառագայթում. սրա շնորհիվ դրանք կարելի է անվտանգ և հաճախ օգտագործել նաև բժշկության մեջ։
Վահան Քոչարյանի ղեկավարությամբ ինստիտուտի գիտաշխատողները հավաքել են ռենտգենային միկրոտոմոգրաֆ, որի համար գրել են նաև ծրագրային ապահովման փաթեթ (դրա շնորհիվ սարքի ինքնարժեքն ավելի ցածր է արտասահմանյան համարժեքներից)։
Այդ սարքի առաջին օգտագործողներից են եղել հնագետները` ՀՀ ԳԱԱ Հնագիտության ինստիտուտից և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնից։ Տերահերցային ռենտգենյան միկրոտոմոգրաֆի միջոցով նրանք հետազոտում են գտածոների ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին շերտերը, առանց առարկաները վնասելու։ Սրա միջոցով, օրինակ, հնարավոր եղավ պարզել Աշտարակի շրջանի Վերին Նավեր հնավայրերից մեկում հայտնաբերված զարդերի պատրաստման տեխնոլոգիան։ Դրանք իրենցից ներկայացնում են ոսկե գնդիկներ` գիպսե միջուկով։ Ենթադրվում էր, որ ոսկին ձուլված–լցված էր գիպսի վրա, բայց պարզվեց, որ ոսկին ոչ թե ձուլել, այլ նուրբ թիթեղի տեսքով պատել են գիպսի վրա։
Սկսվել են նաև կիրառական հետազոտություններ. տեղական դեղագործական ընկերություններից մեկի համար ինստիտուտը ստուգում է իրենց արտադրված դեղերի համասեռությունը (նյութերի ճիշտ բաշխվածությունը)։
Չինական մի ընկերության համար էլ նախատեսվում է կատարել օգտագործված էլեկտրական մարտկոցների շերտագրում։ Տեսնելով, թե ինչ քիմիական պրոցեսներ են ընթանում մարտկոցի տարբեր շերտերում` հնարավոր է վերլուծել, թե որքան երկար այն կծառայի։
«Արդեն հետազոտել ենք փորձնական խմբաքանակներ, այժմ պատրաստվում ենք աշխատել կանոնավոր՝ պայմանագրային հիմունքով», – ասում է Քոչարյանը։
Նշված աշխատանքների մասին ինստիտուտի աշխատողները պատրաստել են մի շարք գիտական հրապարակումներ, իսկ Գիտության պետական կոմիտեի դրամաշնորհով ձեռք են բերել մի քանի սարքեր։
Լրահոս
0