https://arm.sputniknews.ru/20251230/vagharshapatum-dzerbakalvel-e-10-andz-nrancic-meki-nkatmamb-kirarvel-e-kalanq-kvomite-97360283.html
Վաղարշապատում ձերբակալվել է 10 անձ, նրանցից մեկի նկատմամբ կիրառվել է կալանք. կոմիտե
Վաղարշապատում ձերբակալվել է 10 անձ, նրանցից մեկի նկատմամբ կիրառվել է կալանք. կոմիտե
Sputnik Արմենիա
Կալանքը` որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան։ 30.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-30T11:00+0400
2025-12-30T11:00+0400
2025-12-30T11:06+0400
«հայրենիք» կուսակցություն
ձերբակալություն
հակակոռուպցիոն կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89471336_0:1:1200:676_1920x0_80_0_0_fa8679df934ae685c4efde6bb214f524.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թ. նոյեմբերի 16–ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին ընտրակաշառքի դեպքերով ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։ Ձերբակալվել է նաև կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Արամ Քոչարյանը։Կոմիտեից նշում են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից ընտրություններում իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերով:Նրանց նկատմամբ կալանքը` որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89471336_150:0:1051:676_1920x0_80_0_0_1b2eafe2cb9de74430d79cd6ca0abc2a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«հայրենիք» կուսակցություն, ձերբակալություն, հակակոռուպցիոն կոմիտե
«հայրենիք» կուսակցություն, ձերբակալություն, հակակոռուպցիոն կոմիտե
Վաղարշապատում ձերբակալվել է 10 անձ, նրանցից մեկի նկատմամբ կիրառվել է կալանք. կոմիտե
11:00 30.12.2025 (Թարմացված է: 11:06 30.12.2025) Կալանքը` որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թ. նոյեմբերի 16–ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին ընտրակաշառքի դեպքերով ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը: Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ գիշերը ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։ Ձերբակալվել է նաև կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Արամ Քոչարյանը։
Կոմիտեից նշում են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից ընտրություններում իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերով:
«Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նրանց նկատմամբ կալանքը` որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան։