https://arm.sputniknews.ru/20251230/turqiajum-ipin-andamakcelu-mej-kaskatsvvogh-mvot-360-andz-e-dzerbakalvel-97364715.html
Թուրքիայում ԻՊ*–ին անդամակցելու մեջ կասկածվող մոտ 360 անձ է ձերբակալվել
Թուրքիայում ԻՊ*–ին անդամակցելու մեջ կասկածվող մոտ 360 անձ է ձերբակալվել
Sputnik Արմենիա
Ամանորին ընդառաջ Թուրքիայում կուժեղացվեն ստուգումները առևտրի կենտրոններում, օդանավակայաններում և մարդկային կուտակումների այլ վայրերում: 30.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-30T13:08+0400
2025-12-30T13:08+0400
2025-12-30T13:08+0400
թուրքիա
«իսլամական պետություն»
ձերբակալություն
ահաբեկչություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/1b/77708711_0:0:1600:901_1920x0_80_0_0_1331b143a47e29d4a3b0988bf578062c.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Այսօր` դեկտեմբերի 30–ին, Թուրքիայի 21 նահանգներում ուժայինները ձերբակալել են «Իսլամական պետություն» (ԻՊ*) խմբավորմանն անդամակցելու մեջ կասկածվող 357 անձի: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան:Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ հակաահաբեկչական գործողության շրջանակներում այսօր ձերբակալվել է 110 կասկածյալ, այդ թվում` Ամանորին ահաբեկչություններ նախապատրաստողներ: Անցյալ շաբաթ դատախազությունը հայտարարել էր ԻՊ*-ի կոչով Սուրբ ծննդյան և Ամանորի տոներին Թուրքիայում ահաբեկչություններ ծրագրելու մեջ կասկածվող 137 անձի կալանավորման օրդեր տրամադրելու մասին. 115-ն արդեն ձերբակալվել են:Գործողությունն իրականացվել է նաև Յալովայում (որտեղ դեկտեմբերի 29–ին վերացվել էր գրոհայինների բջիջը), ինչպես նաև Ստամբուլում, Անկարայում և Անթալիայում:Դեկտեմբերի 29–ին Թուրքիայի Յալովա նահանգում ոստիկանները ոչնչացրել են ԻՊ-ի 6 գրոհայինի: Բախումների հետևանքով զոհվել է 3 իրավապահ, ևս 8 վիրավորվել են: Հակաահաբեկչական գործողությունը տևել է գրեթե 8 ժամ, ձերբակալվել է հինգ կասկածյալ:Թուրքիայում յոթ ոստիկան է վիրավորվել ԻՊ*-ի դեմ գործողության ընթացքումԱմանորին ահաբեկչությունների վտանգի ֆոնին Ստամբուլի իշխանություններն այսօր հայտարարել են, որ արգելել են բեռնատարների մուտքը քաղաքի 8 շրջան, այդ թվում՝ կենտրոնական: Կուժեղացվեն ստուգումները առևտրի կենտրոններում, օդանավակայաններում և մարդկային կուտակումների այլ վայրերում:*ԻՊ-ն (Իսլամական պետություն) ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է մի շարք երկրներում։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/1b/77708711_89:0:1512:1067_1920x0_80_0_0_7fe2eb7b221afd29e03f09e93a052f6a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, «իսլամական պետություն», ձերբակալություն, ահաբեկչություն
թուրքիա, «իսլամական պետություն», ձերբակալություն, ահաբեկչություն
Թուրքիայում ԻՊ*–ին անդամակցելու մեջ կասկածվող մոտ 360 անձ է ձերբակալվել
Ամանորին ընդառաջ Թուրքիայում կուժեղացվեն ստուգումները առևտրի կենտրոններում, օդանավակայաններում և մարդկային կուտակումների այլ վայրերում:
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Այսօր` դեկտեմբերի 30–ին, Թուրքիայի 21 նահանգներում ուժայինները ձերբակալել են «Իսլամական պետություն» (ԻՊ*) խմբավորմանն անդամակցելու մեջ կասկածվող 357 անձի: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան:
Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ հակաահաբեկչական գործողության շրջանակներում այսօր ձերբակալվել է 110 կասկածյալ, այդ թվում` Ամանորին ահաբեկչություններ նախապատրաստողներ: Անցյալ շաբաթ դատախազությունը հայտարարել էր ԻՊ*-ի կոչով Սուրբ ծննդյան և Ամանորի տոներին Թուրքիայում ահաբեկչություններ ծրագրելու մեջ կասկածվող 137 անձի կալանավորման օրդեր տրամադրելու մասին. 115-ն արդեն ձերբակալվել են:
«21 նահանգում իրականացված գործողության ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է ԻՊ-ին անդամակցելու մեջ կասկածվող 357 անձի», - X միկրոբլոգում գրել է նախարարը։
Գործողությունն իրականացվել է նաև Յալովայում (որտեղ դեկտեմբերի 29–ին վերացվել էր գրոհայինների բջիջը), ինչպես նաև Ստամբուլում, Անկարայում և Անթալիայում:
Դեկտեմբերի 29–ին Թուրքիայի Յալովա նահանգում ոստիկանները ոչնչացրել են ԻՊ-ի 6 գրոհայինի: Բախումների հետևանքով զոհվել է 3 իրավապահ, ևս 8 վիրավորվել են: Հակաահաբեկչական գործողությունը տևել է գրեթե 8 ժամ, ձերբակալվել է հինգ կասկածյալ:
Ամանորին ահաբեկչությունների վտանգի ֆոնին Ստամբուլի իշխանություններն այսօր հայտարարել են, որ արգելել են բեռնատարների մուտքը քաղաքի 8 շրջան, այդ թվում՝ կենտրոնական: Կուժեղացվեն ստուգումները առևտրի կենտրոններում, օդանավակայաններում և մարդկային կուտակումների այլ վայրերում:
*ԻՊ-ն (Իսլամական պետություն) ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է մի շարք երկրներում։