00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստամբուլի գլխավոր դատախազությունը ահաբեկչության մեջ կասկածվող 110 անձի է ձերբակալել

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցՍտամբուլը
Ստամբուլը - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2025
Ստամբուլը
Բաժանորդագրվել
Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերն ուժայինները գործողություն են իրականացրել 114 հասցեներում։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Ստամբուլի գլխավոր դատախազությունը հակաահաբեկչական գործողության շրջանակում 110 կասկածյալներ է ձերբակալել, նրանց թվում իբր կային Ամանորի գիշերը ահաբեկչական հարձակումներ ծրագրողներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«115 կասկածյալների ձերբակալման օրդեր է տրվել։ Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը 114 հասցեներում անցկացված գործողությունների արդյունքում 110 կասկածյալ է ձերբակալվել... Հետախուզվողների թվում են 41 կասկածյալներ, որոնք առնչություն ունեն Յալովայում ահաբեկչական հարձակումն իրականացրած զինյալների հետ և ծրագրում էին Նոր տարվա գիշերը Ստամբուլի նահանգում նմանատիպ ահաբեկչական հարձակումներ իրականացնել, և 13-ը, որոնք կապեր են ունեցել ահաբեկչական խմբավորումների հետ», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ձերբակալվածների թվում են նաև նրանք, ովքեր կապ են ունեցել մզկիթում անօրինական դասեր անցկացնող «ուսուցչի» հետ, որը բռնության կոչ էր անում, պարագաներ էր հավաքում Սիրիայում ահաբեկիչների համար, ինչպես նաև անձինք, որոնք սոցցանցերում ահաբեկիչներին աջակցող հաղորդագրություններ են հրապարակել։
Երեկ Թուրքիայի Յալովա նահանգում ոստիկանությունը ոչնչացրել է «Իսլամական պետություն»* ահաբեկչական խմբավորման 6 զինյալի։ Բախումների ժամանակ երեք իրավապահ է զոհվել, ևս ութը՝ վիրավորվել են։ Հակաահաբեկչական գործողությունը տևել է մոտ ութ ժամ, հինգ կասկածյալ է ձերբակալվել։
* ԻՊ-ը («Իսլամական պետություն») ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք երկրներում։
Լրահոս
0