https://arm.sputniknews.ru/20251230/qaghaqacinery-nvor-hasce-ev-hashvarum-karvogh-en-unenal-arcanc-gvortsarkvel-e-nvor-hartaky-97365893.html
Քաղաքացիները նոր հասցե և հաշվառում կարող են ունենալ առցանց. գործարկվել է նոր հարթակը
Քաղաքացիները նոր հասցե և հաշվառում կարող են ունենալ առցանց. գործարկվել է նոր հարթակը
Sputnik Արմենիա
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքն ընդունվել է 2025 թ. հուլիսին։ 30.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-30T13:39+0400
2025-12-30T13:39+0400
2025-12-30T13:51+0400
հաշվառում
անձնագրային և վիզաների վարչություն
https://cdn.am.sputniknews.ru/img/231/45/2314530_0:123:1600:1023_1920x0_80_0_0_2d7574749985f333751ed5e865b909d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Այն քաղաքացիները, որոնք փոխել են բնակության վայրը և ցանկանում են փաստացի հիմունքներով հաշվառվել նոր հասցեում, կարող են առանց գրասենյակ մոտենալու, առանց հերթագրվելու կամ կենդանի հերթում սպասելու և առանց որևէ թղթաբանության դիմումը լրացնել օնլայն տարբերակով։ Տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը` նշելով, որ գործարկվել է mcs-register.am հարթակը։Նախարարությունից նշում են, որ խիստ նույնականացման պայմանով՝ անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը․Հիշեցնենք, որ 2025 թ. հուլիսին ընդունված «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով անձը հաշվառվում է իր մշտական բնակության վայր հասցեում` անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության, ինչպես նաև անձն իր տվյալը մուտքագրում է տեղեկատվական մուտքի հարթակ, այսինքն` առնցանց։ Հիմնականում այս երկու դրույթները քննարկման ու քննադատության առարկա էին դարձել հանրության շրջանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/231/45/2314530_109:0:1533:1068_1920x0_80_0_0_4397c65fd098785ee1c866c63974a1fd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հաշվառում, անձնագրային և վիզաների վարչություն
հաշվառում, անձնագրային և վիզաների վարչություն
Քաղաքացիները նոր հասցե և հաշվառում կարող են ունենալ առցանց. գործարկվել է նոր հարթակը
13:39 30.12.2025 (Թարմացված է: 13:51 30.12.2025) «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքն ընդունվել է 2025 թ. հուլիսին։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Այն քաղաքացիները, որոնք փոխել են բնակության վայրը և ցանկանում են փաստացի հիմունքներով հաշվառվել նոր հասցեում, կարող են առանց գրասենյակ մոտենալու, առանց հերթագրվելու կամ կենդանի հերթում սպասելու և առանց որևէ թղթաբանության դիմումը լրացնել օնլայն տարբերակով։ Տեղեկացնում է
ՀՀ ներքին գործերի նախարարությունը` նշելով, որ գործարկվել է
mcs-register.am հարթակը։
Նախարարությունից նշում են, որ խիստ նույնականացման պայմանով՝ անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը․
մուտք գործել համակարգ՝ անցնելով խիստ նույնականացում,
ընտրել նոր դիմում՝ համանուն կոճակը,
ընտրել բնակության վայրի փաստացի հաշվառման դիմում բաժինը․ համակարգն ավտոմատ կերպով կցուցադրի անձնական տվյալները,
ստուգել, ավելացնել հաշվառման հասցեն,
հաստատել, որ տարածքային տեսուչին հանդիպելու համար դիմումին հաջորդող աշխատանքային օրերին գտնվելու եք նշված հասցեում,
վերջում անհրաժեշտ է սեղմել պահպանել, վճարել և ուղարկել հաստատման կոճակները և դիմումն արդեն վարույթում կլինի։
Հիշեցնենք, որ 2025 թ. հուլիսին ընդունված «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով անձը հաշվառվում է իր մշտական բնակության վայր հասցեում` անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության, ինչպես նաև անձն իր տվյալը մուտքագրում է տեղեկատվական մուտքի հարթակ, այսինքն` առնցանց։
Հիմնականում այս երկու դրույթները քննարկման ու քննադատության առարկա էին դարձել հանրության շրջանում։