00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
47 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
On air
07:00
300 ր
On air
13:00
120 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախնական վարկած. Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է «Վարդաշեն» ենթակայանի վթարի հիմնական պատճառը

© Sputnik / Aram NersesyanՌոմանոս Պետրոսյան
Ռոմանոս Պետրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2025
Բաժանորդագրվել
Ընկերության ժամանակավոր կառավարիչը քաղաքացիներին հորդորում է այս օրերին հնարավորինս խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Երևանի «Վարդաշեն» ենթակայանում օրեր առաջ տեղի ունեցած վթարի հիմնական պատճառի նախնական վարկածը էլեկտրական բեռի կտրուկ ավելանալն է` մինչ այս այդ տարածքում արձանագրված միջին ցուցանիշների համեմատ։ Այս մասին հայտնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Այս պահին Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի քանի հասցեում ունենք կանխարգելիչ անջատումներ, որպեսզի բաշխիչ ցանցում հավելյալ բեռի վերաբաշխում իրականացվի՝ վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով»,- գրել է Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում։
Նա նաև ներկայացրել է վերջին տարիներին ՀՀ էլեկտրաէներգիայի սպառման ծավալները և հավելել, որ դրանք ինտենսիվորեն աճել են։ Պետրոսյանն ընդգծել է՝ տարվա կտրվածքով՝ սպառման առավելագույն ծավալը (էլեկտրական բեռը) որպես կանոն, արձանագրվում է Ամանորի նախօրեին՝ դեկտեմբերի 31-ի երեկոյան։
Նրա ներկայացրած տվյալների համաձայն` 2022թ. Ամանորին բեռը կազմել է՝ 1.243 ՄՎտ, 2023թ-ին՝ 1.264 ՄՎտ, 2024թ-ին՝ 1.286 ՄՎտ։ Մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 23-ին, սպառման պիկ ժամին ՀՀ-ում էլեկտրական բեռը կազմել է 1.489 ՄՎտ։
ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչը նաև հորդորել է քաղաքացիներին այս օրերին հնարավորինս խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան, կենցաղում զերծ մնալ էլեկտրաէներգիայի սպառման սարքերի հավելյալ կիրառումից։ Ընդգծել է՝ այդպիսով լրացուցիչ չի ծանրաբեռնվի քաղաքացիների բնակարանների սպառման սխեման, և կխնայվի ընտանեկան բյուջեն։
Հիշեցնենք` դեկտեմբերի 27–ին` կեսգիշերին մոտ հրդեհ էր բռնկվել Երևանի Նուբարաշենի խճուղուց դեպի Էրեբունու թանգարան տանող ավտոճանապարհին 200 քմ տարածքում։ Մասամբ այրվել էր էլեկտրական ենթակայանի գույքը: Հրդեհը մեկուսացվել էր դեկտեմբերի 28–ի ժամը 00։53-ին, մարվել՝ 01։20-ին։
Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում ամբողջական թաղամասեր էին հոսանքազրկվել: Էրեբունի վարչական շրջանում 2 օր հոսանք չկար։
Ենթակայանի վթարից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է բոլոր հասցեներում
Լրահոս
0