https://arm.sputniknews.ru/20251230/irany-krkin-pvotvorkvel-e-tntesakan-dzhvarutjunner-te-artaqin-uzheri-sadranq-97372245.html
Իրանը կրկին փոթորկվել է. տնտեսական դժվարություննե՞ր, թե՞ արտաքին ուժերի սադրանք
Իրանը կրկին փոթորկվել է. տնտեսական դժվարություննե՞ր, թե՞ արտաքին ուժերի սադրանք
Sputnik Արմենիա
Վարդան Ոսկանյանը կարծում է, որ Իրանում ստեղծված տնտեսական ու սոցիալական բարդ վիճակից փորձում են օգտվել արտերկրից կառավարվող ուժերը։ 30.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-30T18:19+0400
2025-12-30T18:19+0400
2025-12-30T18:19+0400
իրանի իսլամական հանրապետություն
բողոքի ակցիա
վարդան ոսկանյան
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1e/97371763_0:78:1500:922_1920x0_80_0_0_962683a4d68c7e182f8e8d17cb410636.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում Թեհրանում, այդ երկրի դեմ կիրառված 40-ամյա պատժամիջոցների անմիջական հետևանքն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։Իրանական ազգային արժույթի՝ ռիալի արժեզրկման ֆոնին Թեհրանում բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ վերջին երկու օրվա ընթացքում առևտրականների և գործարարների խմբեր են հավաքվել Թեհրանի «Չահարսու» առևտրի կենտրոնում և Լալեզար փողոցում: Բողոքի ակցիաների գլխավոր հարցը փոխարժեքի կտրուկ տատանումներն են և դրանց ազդեցությունը մեծածախ և մանրածախ գների վրա:Նա հատկապես վտանգավոր է համարում բողոքի ակցիաներին գործարար խավի մասնակցությունը։«Ըստ էության բողոքում է հիմնականում իրանական շուկան։ Իսկ իրանական շուկան, հատկապես Թեհրանի մեծ շուկան չափազանց կարևոր քաղաքական ազդեցություն ունի։ Փորձենք հիշել թեկուզ Իսլամական հեղափոխության ժամանակահատվածում (1978-79 թթ) հենց Թեհրանի շուկան էր, որ իր ազդեցությամբ նպաստեց այդ հեղափոխության հաջողությանը և հաղթանակին, ուստի այս համատեքստում ակնհայտ է, որ որոշակի ռիսկայնություն կա, ցուցարարների կոչերը հիմնականում ուղղված են կառավարության հասցեին, քննադատական խոսքեր են հնչում Իրանի նախագահի հասցեին, նրա կառավարության հասցեին»,– ասաց իրանագետը։Իրանի իշխանությունը փորձում է հանդարտեցնել, կառավարելի դարձնել իրավիճակը։ Մասնավորապես Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է հասկանալ մարդկանց դժգոհության պատճառը և փորձել լուծել բարձրացված խնդիրները։ Զանգվածային բողոքների ֆոնին հրաժարական է ներկայացրել այդ երկրի ԿԲ նախագահը։ Բայց կրքերն առայժմ չեն հանդարտվում։«Թեև հանրության դժգոհությունն ունի նաև օբյեկտիվ հիմքեր և պատճառներ, բայց մյուս կողմից ակնհայտ է, որ ստեղծված տնտեսական ու սոցիալական խնդիրներից փորձում են օգտվել արտերկրից կառավարվող ուժերը` երկրում իրավիճակը է՛լ ավելի սրելու համար։ Սա է նման հուզումների հիմնական վտանգը»,– ասաց Ոսկանյանը։Խոսքն առաջին հերթին Իսրայելի մասին է, որն ակտիվ քարոզչական արշավ է վարում քարոզչական զանազան միջոցներով, տարբեր խողովակների կիրառությամբ։Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 30-ին Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Իրանն իրեն լավ չի պահում, ինչը, նրա խոսքով, կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ այդ երկրի համար։ Նա հավելել է` գուցե նույնիսկ ավելի լուրջ, քան նախորդ անգամ` ակնարկելով 12-օրյա պատերազմը։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1e/97371763_84:0:1417:1000_1920x0_80_0_0_b1a8f0979a0d3434ad5cf5c6b9cff659.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, բողոքի ակցիա, վարդան ոսկանյան, իսրայել
իրանի իսլամական հանրապետություն, բողոքի ակցիա, վարդան ոսկանյան, իսրայել
Իրանը կրկին փոթորկվել է. տնտեսական դժվարություննե՞ր, թե՞ արտաքին ուժերի սադրանք
Վարդան Ոսկանյանը կարծում է, որ Իրանում ստեղծված տնտեսական ու սոցիալական բարդ վիճակից փորձում են օգտվել արտերկրից կառավարվող ուժերը։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում Թեհրանում, այդ երկրի դեմ կիրառված 40-ամյա պատժամիջոցների անմիջական հետևանքն է։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Իրանական ազգային արժույթի՝ ռիալի արժեզրկման ֆոնին Թեհրանում
բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ վերջին երկու օրվա ընթացքում առևտրականների և գործարարների խմբեր են հավաքվել Թեհրանի «Չահարսու» առևտրի կենտրոնում և Լալեզար փողոցում: Բողոքի ակցիաների գլխավոր հարցը փոխարժեքի կտրուկ տատանումներն են և դրանց ազդեցությունը մեծածախ և մանրածախ գների վրա:
«Իրանական տնտեսությունը բավական բարդ իրավիճակում է հայտնվել 40-ամյա պատժամիջոցների հետևանքով, թեև մինչև հիմա կարողացել է որոշակիորեն հաղթահարել դրանք»,– ասաց Ոսկանյանը։
Նա հատկապես վտանգավոր է համարում բողոքի ակցիաներին գործարար խավի մասնակցությունը։
«Ըստ էության բողոքում է հիմնականում իրանական շուկան։ Իսկ իրանական շուկան, հատկապես Թեհրանի մեծ շուկան չափազանց կարևոր քաղաքական ազդեցություն ունի։ Փորձենք հիշել թեկուզ Իսլամական հեղափոխության ժամանակահատվածում (1978-79 թթ) հենց Թեհրանի շուկան էր, որ իր ազդեցությամբ նպաստեց այդ հեղափոխության հաջողությանը և հաղթանակին, ուստի այս համատեքստում ակնհայտ է, որ որոշակի ռիսկայնություն կա, ցուցարարների կոչերը հիմնականում ուղղված են կառավարության հասցեին, քննադատական խոսքեր են հնչում Իրանի նախագահի հասցեին, նրա կառավարության հասցեին»,– ասաց իրանագետը։
Իրանի իշխանությունը փորձում է հանդարտեցնել, կառավարելի դարձնել իրավիճակը։ Մասնավորապես Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է հասկանալ մարդկանց դժգոհության պատճառը և փորձել լուծել բարձրացված խնդիրները։ Զանգվածային բողոքների ֆոնին հրաժարական է ներկայացրել այդ երկրի ԿԲ նախագահը։ Բայց կրքերն առայժմ չեն հանդարտվում։
«Թեև հանրության դժգոհությունն ունի նաև օբյեկտիվ հիմքեր և պատճառներ, բայց մյուս կողմից ակնհայտ է, որ ստեղծված տնտեսական ու սոցիալական խնդիրներից փորձում են օգտվել արտերկրից կառավարվող ուժերը` երկրում իրավիճակը է՛լ ավելի սրելու համար։ Սա է նման հուզումների հիմնական վտանգը»,– ասաց Ոսկանյանը։
Խոսքն առաջին հերթին Իսրայելի մասին է, որն ակտիվ քարոզչական արշավ է վարում քարոզչական զանազան միջոցներով, տարբեր խողովակների կիրառությամբ։
«Ուստի մենք պետք է արձանագրենք, որ այո՛, Իրանում կա տնտեսական իրավիճակից դժգոհություն, այո՛, այդ բողոքի գործողությունները ունեն օբյեկտիվ պատճառներ, բայց դրան զուգահեռ կա նաև գործընթացի ուռճացում տեղեկատվական տիրույթում»,– ընդգծեց իրանագետը` հավելելով, որ ժամանակակից աշխարհում պատերազմները միայն հողի վրա կամ միայն երկնքում չեն` հրթիռների, տանկերի և այլ զինատեսակների միջոցով։ Ժամանակակից պատերազմների կարևորագույն բաղադրիչներից են հիբրիդային գործիքները, որոնք, Ոսկանյանի դիտարկմամբ, անթաքույց կիրառվում են Իրանի դեմ վերջին 40 տարիների ընթացքում։
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 30-ին Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Իրանն իրեն լավ չի պահում, ինչը, նրա խոսքով, կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ այդ երկրի համար։ Նա հավելել է` գուցե նույնիսկ ավելի լուրջ, քան նախորդ անգամ` ակնարկելով 12-օրյա պատերազմը։