https://arm.sputniknews.ru/20251230/hecum-khvoshvor-vtari-pattsharnern-usumnasirvogh-2-handznazhvoghvov-e-steghtsvel-petrvosjan-97366045.html
ՀԷՑ–ում խոշոր վթարի պատճառներն ուսումնասիրող 2 հանձնաժողով է ստեղծվել. Պետրոսյան
ՀԷՑ–ում խոշոր վթարի պատճառներն ուսումնասիրող 2 հանձնաժողով է ստեղծվել. Պետրոսյան
Sputnik Արմենիա
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով` պատճառները պարզելուց հետո հստակ գործողություններ կլինեն։ 30.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-30T13:45+0400
2025-12-30T13:45+0400
2025-12-30T13:52+0400
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
էլեկտրական ենթակայան
վթար
հոսանքազրկում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95796262_0:0:1600:901_1920x0_80_0_0_399136b3ace97484ea01c8c4668e85b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՀԷՑ–ի «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրաէներգիայի ավելի քան 2 օր տևած խափանման պատճառները պարզելու համար երկու հանձնաժողով է ձևավորվել։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։Պետրոսյանն այս պահին չհայտնեց, թե որն է նման խոշոր վթարի պատճառը՝ հավելելով, որ պատճառների վերհանումից հետո հստակ գործողություններ կհետևեն՝ կա՛մ պատժիչ միջոցներ, կա՛մ նոր համակարգի կներդվի։Հիշեցնենք` դեկտեմբերի 27–ին` կեսգիշերին մոտ, հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի խճուղուց դեպի Էրեբունու թանգարան տանող ավտոճանապարհին 200 քմ տարածքում։ Մասամբ այրվել է էլեկտրական ենթակայանի գույքը: Հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի 28–ի ժամը 00։53-ին, մարվել՝ 01։20-ին։Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում ամբողջական թաղամասեր էին հոսանքազրկվել: Էրեբունի վարչական շրջանում 2 օր հոսանք չկար։Ենթակայանի վթարից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է բոլոր հասցեներում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0d/95796262_0:0:1424:1067_1920x0_80_0_0_5aa47f318465ae3e05e7b02addab9a9f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), էլեկտրական ենթակայան, վթար, հոսանքազրկում
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), էլեկտրական ենթակայան, վթար, հոսանքազրկում
ՀԷՑ–ում խոշոր վթարի պատճառներն ուսումնասիրող 2 հանձնաժողով է ստեղծվել. Պետրոսյան
13:45 30.12.2025 (Թարմացված է: 13:52 30.12.2025) Ռոմանոս Պետրոսյանի խոսքով` պատճառները պարզելուց հետո հստակ գործողություններ կլինեն։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՀԷՑ–ի «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրաէներգիայի ավելի քան 2 օր տևած խափանման պատճառները պարզելու համար երկու հանձնաժողով է ձևավորվել։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Մեկը ձևավորվել է անվտանգության, վերահսկողության տնօրենության կազմում՝ տնօրենի գլխավորությամբ, երկրորդը՝ էներգետիկ տեխնիկական տնօրենության կազմում՝ տեխնիկական տնօրենի գլխավորությամբ։ Երկու հանձնաժողովները պետք է ներքին հետաքննություն իրականացնեն և՛ անվտանգային տեսակետից՝ հնարավոր արտաքին միջամտությունների, և՛ ներքին տեխնիկական էներգետիկ տեսակետից՝ պատճառների վերհանման համար»,– ասաց նա։
Պետրոսյանն այս պահին չհայտնեց, թե որն է նման խոշոր վթարի պատճառը՝ հավելելով, որ պատճառների վերհանումից հետո հստակ գործողություններ կհետևեն՝ կա՛մ պատժիչ միջոցներ, կա՛մ նոր համակարգի կներդվի։
Հիշեցնենք` դեկտեմբերի 27–ին` կեսգիշերին մոտ,
հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի խճուղուց դեպի Էրեբունու թանգարան տանող ավտոճանապարհին 200 քմ տարածքում։ Մասամբ այրվել է էլեկտրական ենթակայանի գույքը: Հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի 28–ի ժամը 00։53-ին, մարվել՝ 01։20-ին։
Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում ամբողջական թաղամասեր էին հոսանքազրկվել: Էրեբունի վարչական շրջանում 2 օր հոսանք չկար։