00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սևանա լճի մակարդակն այս տարի նվազել է 17 սմ-ով

© Sputnik / Aram NersesyanՍևանա լիճ
Սևանա լիճ - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2025
Բաժանորդագրվել
2025 թվականին գետերում միջին տարեկան ելքերը եղել են նորմայից ցածր՝ 50-90 տոկոս։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 28- դրությամբ կազմում է 1900,22 մ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«2025 թվականի հունվարի 1-ին Սևանա լճի մակարդակը կազմում էր 1900,39 մ ու մինչև հունիսի 8-ը բարձրացել է 38 սմ-ով՝ դառնալով 1900,77 մ։ Հունիսի 9-ից մինչև դեկտեմբերի 28-ը լճի մակարդակն իջել է 55 սմ-ով։ Այսօրվա դրությամբ լճի մակարդակը կազմում է 1900,22 մ»,- նշեց Ազիզյանը։
Ազիզյանն ասաց, որ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը մինչև դեկտեմբերի 28-ը ներառյալ կազմում է 119,6 մլն խմ, ինչը 65,4 մլն-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ոռոգման նպատակով ջրի բացթողումը սկսվել է հունիսի 6-ին և շարունակվել է մինչև սեպտեմբերի 27-ը։ Ծավալը կազմել է 180 մլն 965 հազար խմ, ինչը 45,9 մլն-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Լևոն Ազիզյանը շեշտեց նաև, որ հանրապետության 5 խոշոր ջրամբարից 3-ում՝ Ախուրյանում, Ազատում և Մարմարիկում, 100 տոկոս լցվածություն է եղել տարվա ընթացքում, իսկ «Արփի լիճ» և Ապարանի ջրամբարներում՝ 51 տոկոս։
Նրա խոսքով՝ 2025 թվականին գետերում միջին տարեկան ելքերը եղել են նորմայից ցածր՝ կազմելով 50-90 տոկոս։ Ընդ որում ամսական ելքերը զգալի ցածր են եղել հատկապես մայիս-հունիս ամիսներին, ինչը պայմանավորված է եղել նրանով, որ 2025 թվականի ձմեռն ամենաչորն է եղել սկսած 1935 թվականից, ու մինչև փետրվարը ձնածածկույթը չի գերազանցել 30 սմ-ն մինչև 2200 մ բարձրությունում։
Լրահոս
0