00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչից է սկսվում հայրենիքը, կամ ինչ «տվեց» 2025 թվականը Հայաստանին

© Photo / official site of the President of RAՀայաստանի դրոշ
Հայաստանի դրոշ - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2025
Բաժանորդագրվել
Հայերը հայրենիքը երբեք չենք ընկալել որպես ժամանակավոր երևույթ։ Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը նշում է՝ պատմական էպոսը, ժողովրդական երգերը, հայկական խաչքարերը և հուշարձանները վկայում են կոնկրետ հողի հետ ազգի անբաժանելի կապի մասին։
Հայաստանի 2025 թվականի արդյունքները ամփոփելիս, բնականաբար, առաջինը, որ մտաբերում ես՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթն է, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին պաթետիկ անվանում ունի` TRIPP նախագիծ։ Ըստ այդ նախագծի՝ Սյունիքով պետք է անցնի կա՛մ ինչ-որ «միջանցք», կա՛մ շատ կասկածելի իրավական հիմնավորումներով մի ճանապարհ։
Իհարկե կարելի է հիշել նաև ներկայիս իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև գործող հակամարտությունը և արքեպիսկոպոսների կալանավորումները՝ կրկին շատ կասկածելի մեղադրանքներով, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչների շարունակական կալանքներն ու քրգործերը։
Կարելի է հիշել նաև ադրբեջանական բենզինի մատակարարումն ու Ադրբեջանի տարածքով հայկական բեռների տարանցման հնարավորության բացումը, բայց ես առանձնացրել եմ շատ մտահոգիչ, գաղափարական մի խոսույթ, որը վերջին տարիներին ակտիվ առաջ է մղվում ՀՀ իշխանությունների կողմից և դարձել է 2025 թվականի խորհրդանիշներից մեկը. այն է՝ Հայաստանի իշխանությունների փորձը ամբողջությամբ վերափոխելու «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նկատմամբ հայերիս ընկալման գաղափարական հիմքը։
ՀՀ իշխանությունները 2025 թվականին «հայրենիք» և «պետություն» հասկացությունները նպատակաուղղված տարանջատեցին եզրութաբանական, հայեցակարգային և, ամենակարևորը, գաղափարական առումներով։
Իրավիճակը վերլուծենք մանրակրկիտ։
Ինչո՞ւ է պետք է ուշադրություն դարձնել այս գործընթացին: Որովհետև հայկական մշակույթի և գիտակցության մեջ «հայրենիք» հասկացությունն անբաժան է հազարամյակների պատմությունից, այն տարածքներից, որտեղ ձևավորվել է հայ ազգը: Հայրենիքը հայերս համար ո՛չ վերացական հասկացություն է, ո՛չ էլ սահմանադրական բանաձև։
Դա մեր պատմական հիմքն է, որն իր մեջ ներառում է Արևմտյան Հայաստանը՝ պատմական Հայաստանը, որն այժմ Թուրքիայի մի մասն է, Նախիջևանը՝ 20-րդ դարում խլված հին հայկական հողերը, Արցախը՝ պատերազմներով ու զրկանքներով փորձության ենթարկված հայկական քաղաքակրթության սիրտը։ Հայ սերունդների համար հենց այդպես է ձևավորվել հայրենիքի զգացողությունը։
Սակայն ինչու՞ հայաստանյան իշխանությունները գնացին «հայրենիք» և «պետություն» հասկացությունների բացասական տարանջատման, սա ու՞մ ռազմավարությունն է։ Պաշտոնական խոսույթում նկատվում են պետական սահմանները ազգային ոգուց տարանջատելու փորձեր։ Պետությունը «վարչական միավոր» է դարձել, հայրենիքը՝ «մշակութային հիշողություն»։ Առաջին հայացքից՝ վնասակար բան չկա, բայց իրականում դա մահացու գաղափարական անդունդ է։
Ինչու՞։ Որովհետև «հայրենիք» հասկացության դուրսմղումը պետական գիտակցության սահմաններից նշանակում է լեգիտիմացնել հայերիս հողից զրկելը, իջեցնել սեփական պատմության հետ ազգի հուզական կապը, հայրենիքը վերածել հիշողության թանգարանի։
Դա լիուլի համապատասխանում է հարևան պետությունների, առաջին հերթին` Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական շահերին, որոնք վաղուց արդեն նպատակադրվել են հայ պետականության ապագաղափարացմանը։ Նրանց պաշտոնական հռետորաբանությունը ուղղակի կամ անուղղակի կերպով ձգտում է հայերի տարածքային կորուստներն ու պատմական հայկական տարածքների օկուպացիան ներկայացնել որպես «նորմալ միջազգային զարգացում», ոչ թե որպես կորուստ, և, որ ավելի վատ է, այն ներկայացվում է որպես պատմությունից անցավ հրաժարում։
«Հայրենիք» և «պետություն» հասկացությունների արհեստական տարանջատումը համընկնում է Թուրքիայի և Ադրբեջանի մտադրությունների հետ, քանի որ թուլացնում է իր բուն տարածքներում պատմական հայկական ներկայության շարունակականությունը և միջազգային քննարկումից դուրս մղում հայ ժողովրդի՝ որպես ինքնավար էթնոքաղաքական տարրի նկատմամբ արդար իրավունքի հայեցակարգը։
Ինչու՞ է քանդվում ազգային ինքնությունը։ Հայկական ինքնությունը միշտ եղել է հոգևոր-տարածքային։ 301թ. քրիստոնեության ընդունումից ի վեր հայ ազգը զարգացել է ոչ միայն լեզվի և մշակույթի, այլև այն զգացողության շնորհիվ, որ այն հողը, որի վրա ապրում է, իր հայրենիքն է։
Երբ պետական հռետորաբանությունն ասում է՝ «պետությունն ընդամենը մեխանիզմ է, հայրենիքը` միայն զգացմունք», այն փաստացի ստեղծում է գաղափարական գործիք, որով կտրում է.
ազգային գիտակցությունը պատմական հիշողությունից,
ապագա սերունդների իրավունքները անցյալի իրավունքներից,
հոգևոր միասնությունը քաղաքական կառուցակարգից:
Սրանք միայն խոսքեր չեն, այլ տերմինաբանական դիվերսիա, որը խարխլում է այն հիմքը, որի վրա հայերը դարեր շարունակ կառուցել են իրենց պաշտպանությունը, մշակույթն ու միջազգային իրավունքը ։
Ուղիղ հետևանքը «պետության քաղաքացի» և «հայրենիքի որդի» հասկացությունների տարբերակումն է։Այս բաժանարար գիծը ստեղծում է մի իրավիճակ, երբ պետական սահմանները (1991-2024 թվականներից հետո), որոնք ձևավորվում են թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշման տակ, դառնում են հայրենիքի պատմական ընկալումից ավելի կարևոր: Դա հեշտացնում է միջազգային դերակատարների գործողությունները, որոնք պատրաստ են հայ ժողովրդի կորուստները ճանաչել որպես « խելամիտ զիջում հանուն խաղաղության»։ Հայրենիքը քաղաքական աբստրակցիա չէ։ Հայերս երբեք հայրենիքը չենք ընկալել որպես ժամանակավոր երևույթ։ Մեր նախնիները չեն գրել՝ «հայրենիքը այն սահմանների մեջ է, որը ձեռնտու է հարևաններին, իսկ եթե ոչ, ուրեմն հայրենիքը միայն սրտում է»:
Հակառակը` մեր էպոսը, ժողովրդական երգերը, հայկական խաչքարերն ու հուշարձանները վկայում են կոնկրետ հողի հետ ազգի անքակտելի կապի մասին։ Ուստի ամեն անգամ, երբ պաշտոնյաները ձգտում են տարանջատել հայրենիքն ու պետությունը, նրանք ոչ թե տերմինաբանության նրբություններ են քննարկում, այլ վերաշարադրում են պատմությունը։
Միաժամանակ պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք տարածքային պահանջներ չի ներկայացրել պետություններին, որոնք ձևավորվել են պատմական հայկական հողերում ապրող հայ ազգի ոչնչացմամբ և այդ տարածքների օկուպացիայով։ «Հայրենիք» հասկացությունը բացառապես «պետության» շրջանակ խցկելու փորձը պարզապես քաղաքական հիմարություն չէ, այլ Հայաստանի պետականությունը կորցնելու վտանգ։ «Հայրենիք» և «պետություն» հասկացությունների հակադրումը ոչ թե ապագա տանող քայլ է, այլ հայկական պետականությունը կործանման տանող ճանապարհ։
Լրահոս
0