https://arm.sputniknews.ru/20251229/hunvari-1-ic-erevanum-kkhstacnen-bernatarneri-ertevekutjuny-97335119.html
Հունվարի 1-ից Երևանում կխստացնեն բեռնատարների երթևեկությունը
Հունվարի 1-ից Երևանում կխստացնեն բեռնատարների երթևեկությունը
Sputnik Արմենիա
Սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության։ 29.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-29T15:48+0400
2025-12-29T15:48+0400
2025-12-29T15:49+0400
հայաստան
երևան
բեռնատար
երթևեկություն
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0c/43321839_0:0:1600:901_1920x0_80_0_0_4d6599fe0bf0e9f1f83836106d8b1998.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Հունվարի 1-ից Երևանում բեռնատար ավտոմոբիլների երթևեկության ժամանակավոր թույլտվությունը կգործի ժամային սահմանափակումներով։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։Ոստիկանությունը զգուշացնում է, որ նշված ժամերին սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության։ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել սահմանված կարգը, դրսևորել իրավագիտակից վարք՝ նպաստելով հանրային անվտանգության պահպանմանը։Վերին Լարսի անցակետով երթևեկությունը կրկին փակ է բեռնատարների համար
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0c/43321839_0:0:1424:1068_1920x0_80_0_0_abfffe656e2210f1f576103d6f528ade.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, բեռնատար, երթևեկություն, հհ ոստիկանություն
հայաստան, երևան, բեռնատար, երթևեկություն, հհ ոստիկանություն
Հունվարի 1-ից Երևանում կխստացնեն բեռնատարների երթևեկությունը
15:48 29.12.2025 (Թարմացված է: 15:49 29.12.2025) Սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Հունվարի 1-ից Երևանում բեռնատար ավտոմոբիլների երթևեկության ժամանակավոր թույլտվությունը կգործի ժամային սահմանափակումներով։ Տեղեկությունը հայտնում է
ՆԳՆ ոստիկանությունը։
«2026 թվականի հունվարի 1-ից 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների համար Երևան քաղաքի այն փողոցներում, որտեղ նրանց երթևեկությունն արգելված է, ժամը 8-ից 10-ը և 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու»,– ասված է հաղորդագրությունում։
Ոստիկանությունը զգուշացնում է, որ նշված ժամերին սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել սահմանված կարգը, դրսևորել իրավագիտակից վարք՝ նպաստելով հանրային անվտանգության պահպանմանը։