Երևանի մի մասը դեռ հոսանքազրկված է. ՀԷՑ–ը հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին
08:40 29.12.2025 (Թարմացված է: 09:15 29.12.2025)

© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի 28–ի ժամը 00։53-ին, մարվել՝ 01։20-ին։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Երևանի հոսանքազրկված հատվածներում էլեկտրամատակարարումը, նախնական գնահատականով, հնարավոր կլինի վերականգնել մինչև դեկտեմբերի 29–ի 22։00–ն։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀԷՑ–ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վթարի մասին հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին, և միայն նախաքննության ավարտից հետո պարզ կլինի վթարի իրական պատճառը:
Ինչպես հայտնել ենք, դեկտեմբերի 27–ի կեսգիշերին էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկվել են Երևանի մի շարք հատվածներ։
««Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանի 6 կՎ փակ բաշխիչ սարքավորումներում առաջացած հրդեհի հետևանքով ամբողջովին շարքից դուրս են եկել և դարձել անպիտան սնող 6 կՎ թվով 23 բջիջները, ինչպես նաև դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի և լարման սարքավորումները»,–հայտնում են ՀԷՑ–ից։
Ստորև այն հասցեներն են, որոնք մասնակի կամ ամբողջությամբ դեռևս հոսանքազրկված են.
«Աթոյան» փողոցը՝ մասնակի,
«Մուրացան» փողոցը՝ մասնակի,
«Նոր Արեշ» փողոցը՝ մասնակի.
Վարդաշեն 8 Տրանսֆորմատորային ենթակայան 561-ի ուղղությամբ՝
«Դավիթ Բեկի» փողոցը՝ մասնակի,
«Գաջեգործների» փողոցը՝ ամբողջությամբ.
«Աթոյան» փողոցը՝ մասնակի,
«Ազատամարտիկների» փողոցը՝ մասնակի,
«Էրեբունի» փողոցն՝ ամբողջությամբ
«Նոր արեշ» փողոցն՝ ամբողջությամբ
«Էրեբունի» փողոցը՝ մասնակի,
«Նոր արեշ» փողոցը՝ մասնակի,
«Աթոյան» փողոցը՝ մասնակի,
«Ազատամարտիկներ» 1,2,3,4,5 նրբանցք,
Գ. Լուսավորիչ ծննդատուն (Էլեկտրամատակարարումն իրականացվում է դիզելային գեներատորների միջոցով, մինչև կենտրոնական մատակարարման վերականգնումը):
«Այվազովսկի» փողոցը՝ մասնակի,
«Նոր արեշ» փողոցը՝ մասնակի,
«Խաչիկ Դաշտենց» փողոցը՝ մասնակի.
«Ազատամարտիկներ» փողոցը՝ մասնակի,
«Ս. Դավիթ» փողոցը՝ մասնակի,
«Լորիս Մելիքով» փողոցը՝ մասնակի,
«Գուրգեն Մահարի» փողոցը՝ մասնակի
«Վարդաշեն» 3 փողոցն ամբողջությամբ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 27–ին` կեսգիշերին մոտ, հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի խճուղուց դեպի Էրեբունու թանգարան տանող ավտոճանապարհին 200 քմ տարածքում։ Մասամբ այրվել է էլեկտրական ենթակայանի գույքը: Հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի 28–ի ժամը 00։53-ին, մարվել՝ 01։20-ին։