https://arm.sputniknews.ru/20251229/erdvoghany-taratsashrjani-apakajunacman-mej-meghadrel-e-israjelin-ev-kvoch-arel-ajakcel-svomaliin-97355608.html
Էրդողանը տարածաշրջանի ապակայունացման մեջ մեղադրել է Իսրայելին և կոչ արել աջակցել Սոմալիին
Էրդողանը տարածաշրջանի ապակայունացման մեջ մեղադրել է Իսրայելին և կոչ արել աջակցել Սոմալիին
Sputnik Արմենիա
Իսրայելն աշխարհում առաջին պետությունն է, որը ճանաչել է Սոմալիլենդը: Սոմալիի իշխանությունները կտրականապես դատապարտել են Իսրայելի կողմից ինքնիշխանության դեմ... 29.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-29T22:58+0400
2025-12-29T22:58+0400
2025-12-29T22:59+0400
ռեջեփ թայիփ էրդողան
իսրայել
սոմալի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82232408_0:0:1600:901_1920x0_80_0_0_a41e9474cf805028c084396fc89ed3c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարածաշրջանի ապակայունացման մեջ մեղադրել է Իսրայելին և հայտարարել Սոմալիի տարածքային ամբողջականությանը աջակցելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Իսրայելը դեկտեմբերի 26-ին պաշտոնապես ճանաչել է Աֆրիկյան եղջյուր թերակղզու հյուսիսում գտնվող Սոմալիլենդի ինքնահռչակ հանրապետությունը. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ինքնահռչակ հանրապետության նախագահ Աբդիրահման Մոհամեդ Աբդուլահին ստորագրել են ճանաչման մասին համատեղ փոխադարձ հռչակագիր:Էրդողանը Քուվեյթի թագաժառանգ շեյխ Սաբահ Խալիդ Ալ Համադ Ալ Սաբահի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Իսրայելը «ակտիվացնում է տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված իր ջանքերը», ինչի օրինակն է Սոմալիլենդի ճանաչումը։Ըստ հաղորդագրության` Թուրքիայի նախագահը հավելել է, որ «անհրաժեշտ է աջակցել Սոմալիի տարածքային ամբողջականությանը»:Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Քուվեյթի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր:Իսրայելը աշխարհում առաջին պետությունն է, որը ճանաչել է Սոմալիլենդը: Սոմալիի իշխանությունները կտրականապես դատապարտել են «Իսրայելի կողմից ինքնիշխանության դեմ ոտնձգությունը»։ Սոմալիին աջակցություն են հայտնել Աֆրիկյան և արաբական երկրների մեծ մասը, ինչպես նաև արաբական պետությունների լիգան և Աֆրիկյան միությունը:
իսրայել
սոմալի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/18/82232408_168:0:1481:985_1920x0_80_0_0_cb38662a797dd750063a8384aafb7f16.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, իսրայել, սոմալի
ռեջեփ թայիփ էրդողան, իսրայել, սոմալի
Էրդողանը տարածաշրջանի ապակայունացման մեջ մեղադրել է Իսրայելին և կոչ արել աջակցել Սոմալիին
22:58 29.12.2025 (Թարմացված է: 22:59 29.12.2025) Իսրայելն աշխարհում առաջին պետությունն է, որը ճանաչել է Սոմալիլենդը: Սոմալիի իշխանությունները կտրականապես դատապարտել են Իսրայելի կողմից ինքնիշխանության դեմ ոտնձգությունը։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարածաշրջանի ապակայունացման մեջ մեղադրել է Իսրայելին և հայտարարել Սոմալիի տարածքային ամբողջականությանը աջակցելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։ Իսրայելը դեկտեմբերի 26-ին պաշտոնապես ճանաչել է Աֆրիկյան եղջյուր թերակղզու հյուսիսում գտնվող Սոմալիլենդի ինքնահռչակ հանրապետությունը. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ինքնահռչակ հանրապետության նախագահ Աբդիրահման Մոհամեդ Աբդուլահին ստորագրել են ճանաչման մասին համատեղ փոխադարձ հռչակագիր:
Էրդողանը Քուվեյթի թագաժառանգ շեյխ Սաբահ Խալիդ Ալ Համադ Ալ Սաբահի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Իսրայելը «ակտիվացնում է տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված իր ջանքերը», ինչի օրինակն է Սոմալիլենդի ճանաչումը։
Ըստ հաղորդագրության` Թուրքիայի նախագահը հավելել է, որ «անհրաժեշտ է աջակցել Սոմալիի տարածքային ամբողջականությանը»:
Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Քուվեյթի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր:
«Էրդողանը հայտարարել է, որ Անկարան աշխատում է Թուրքիայի և Քուվեյթի միջև բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, և որ համագործակցությունը կշարունակվի և կընդլայնվի: Նա հույս է հայտնել, որ մշտական հրադադարի և խաղաղության հաստատմամբ կսկսվի Գազայի վերականգնումը, և ընդգծել է այդ ուղղությամբ Թուրքիայի և Քուվեյթի միջև համագործակցության կարևորությունը», - ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ:
Իսրայելը աշխարհում առաջին պետությունն է, որը ճանաչել է Սոմալիլենդը: Սոմալիի իշխանությունները կտրականապես դատապարտել են «Իսրայելի կողմից ինքնիշխանության դեմ ոտնձգությունը»։ Սոմալիին աջակցություն են հայտնել Աֆրիկյան և արաբական երկրների մեծ մասը, ինչպես նաև արաբական պետությունների լիգան և Աֆրիկյան միությունը: