00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձնամաքրման աշխատանքը ժամանակին է սկսվել, բայց բակերում և մայթերին դեռ խնդիր ունենք․ Արեյան

© Sputnik / Aram NersesyanԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2025
Բաժանորդագրվել
Կամո Արեյանը նշեց, որ Գագիկ Սուրենյանի հետ անձամբ է խոսել և Նոր տարվա առաջին օրերին ձյան առատ տեղումներ են լինելու։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Երևանում առաջին ձյան տեղումներից հետո քաղաքապետարանն իրականացրել է ձնամաքրման աշխատանքներ բոլոր վարչական շրջաններում, բայց բակերում ու մայթերին դեռ խնդիր կա։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի տարեվերջյան գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը։
«Ձնամաքրման աշխատանքները ճիշտ ժամանակին են սկսվել և իրականացվել։ Խոշոր և միջին տրամաչափի տեխնիկան բաշխված է եղել վարչական շրջաններում։ Ողջ գիշեր աշխատանքները վերահսկվել են վարչական շրջանների ղեկավարների կողմից ու կոմունալ տնտեսության վարչության ներկայացուցիչները պետի՝ Կարոյանի հետ միասին մինչ առավոտ մեզ հետ հերթապահություն են իրականացրել։ Գործընթացը շարունակվել է մինչև երեկ երեկոյան»,- նշեց Արեյանը։
Նրա խոսքով՝ ամենածանր աշխատանքը եղել է երեկ գիշեր, քանի որ ջերմաստիճանի կտրուկ անկում է եղել, բայց արել են ամեն ինչ, որպեսզի քաղաքում որևէ խնդիր չառաջանա։
Արեյանը վստահեցրեց՝ աշխատանքները շարունակելու են նաև դեկտեմբերի 29-ին, քանի որ մայթերին և բակերում դեռևս խնդիր կա։ Քաղաքապետի խորհրդականն ընդգծեց՝ ԵԱՍՄ հիմնարկը շարունակելու է աղ ու ավազի հիմնական պաշարի կուտակումը։
«Խոսել եմ պարոն Սուրենյանի հետ (ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյան-խմբ.), դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-2-ը ձյան տեղումներ են լինելու։ Տոնական օրեր են, ու սա մեզ պարտադրում է ավելի պատրաստ, զգոն, համախմբված և պատրաստված լինել»,- նշեց Արեյանը։
Մինչև 100 սմ բարձրությամբ ձնաշերտ․ Հայաստանում որտե՞ղ է ամենից շատ ձյուն տեղացել
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ շեշտեց՝ հաշվի առնելով այն, որ հենց Նոր տարվա գիշերը ձյան առատ տեղումներ են լինելու, նշանակում է՝ պետք է պատրաստ լինել, որպեսզի քաղաքն անցանելի լինի։ Ավինյանը պնդեց՝ հանգստի ժամանակ չկա։
«Երկրորդային որոշ փողոցներում, մասնավորապես` բարձրադիր հատվածներում, դեռ խնդիր ունենք։ Հասկանում եմ, որ ջերմաստիճանի կտրուկ անկում է եղել, բայց համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկել»,- ասաց Ավինյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ի երեկոյան Երևանում սկսել է ձյուն տեղալ։ Տեղումները շորունակվել են գրեթե ողջ գիշեր։
Ինչպես վարդագույն քաղաքը դարձավ սպիտակ հեքիաթ
Լրահոս
0